Jump to content

Տիգրան Մարտիրոսյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Մարտիրոսյան
Ծնվել էհունիսի 2, 1970(1970-06-02) (54 տարեկան) կամ հունիսի 12, 1970(1970-06-12) (54 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տիգրան Արմանի Մարտիրոսյան (հունիսի 2, 1970(1970-06-02) կամ հունիսի 12, 1970(1970-06-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ (բաս)։ Երգիչ Հայկ Մարտիրոսյանի եղբայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Մարտիրոսյանը ծնվել է 1970 թվականի հունիսի 2-ին Երևանում։ Սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում, որն ավարտել է 1995 թվականին։ Սովորելու տարիներին եղել է Մոսկվայի «Նոր օպերա» թատրոնի, 1995 թվականից՝ Մեծ թատրոնի մեներգիչ. դերերգերից են՝ Ռամֆիս (Ջ. Վերդիի «Աիդա»), Ռենե թագավոր (Պ. Ի. Չայկովսկու «Իոլանտա»), Ռայմոնդո (Գ. Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր»), Պիմեն (Մ. Պ. Մուսոգորսկու «Բորիս Գոդունով»), Իշխան Գալիցկի (Ա. Պ. Բորոդինի «Իշխան Իգոր») և այլն։

Հյուրախաղերով հանդես է եկել Միլանի «Լա Սկալա», Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա», Հյուսթոնի «Մեծ օպերա», Լոնդոնի «Քովենտ Գարդեն» և այլ թատրոններում։

  • 1993 – Ռուսական երաժշտության 1-ին մրցանակ (Մոսկվա),
  • 1994 – Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցույթի 10-րդ մրցանակ և հատուկ դիպլոմ (Մոսկվա),
  • 1996 – Բ. Խրիստովի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ (Սոֆիա),
  • 1999 – Մ. Անդերսոնի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ (Շիզուոկա, Ճապոնիա),
  • 2000 – Պ. Դոմինգոյի «Օպերալիա» միջազգային մրցույթի եզրափակիչ մասի մասնակից (Լոս Անջելես)։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։