Տիբերիոս և Գայոս Գրակքոսներ
Մասն է | • Crisis of the Roman Republic • Gracchi | |
---|---|---|
Սեռ | արական | |
Քաղաքացիություն | Հին Հռոմ | |
Հռոմեական անձնանուն | Գայոս | |
Roman nomen gentilicium | Sempronius | |
Roman cognomen | Gracchus | |
Ծննդյան օր | 154 BC | |
Ծննդավայր | unknown value | |
Մահվան օր | 121 BC | |
Մահվան վայր | Հռոմ | |
Մահվան հանգամանք | ինքնասպանություն | |
Հայր | Tiberius Sempronius Gracchus | |
Մայր | Cornelia | |
Քույր/եղբայր | Tiberius Gracchus, Sempronia | |
Ամուսին | Licinia | |
Զավակ | Sempronius Gracchus, Sempronia | |
Ընտանիք | Sempronii Gracchi | |
Gens | Sempronia gens | |
Տիրապետում է | լատիներեն | |
Գրավոր լեզու | լատիներեն | |
Մասնագիտություն | Հին հռոմեական քաղաքական գործիչ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ | |
Զբաղեցրած պաշտոն | Ժողովրդական տրիբուն, հինհռոմեացի սենատոր, Ժողովրդական տրիբուն, military tribune, triumvir agris dandis assignandis, քվեստոր, triumvir coloniis deducendis | |
Կուսակցություն | Պոպուլյարներ | |
Social classification | ազնվական | |
Partner in business or sport | Tiberius Gracchus | |
Ժամանակաշրջան | Late Roman Republic |
Գրակքոս (լատին․՝ Gracchus) եղբայրները՝ Տիբերիոսը (ծնվել է՝ մ․թ․ա․ 162 թվականին, մահացել է՝ մ․ թ․ ա․ 133 թվականին) և Գայոսը (ծնվել է՝ մ․թ․ա․ 153 թվականին, մահացել է՝ մ․թ․ա․ 121 թվականին), քաղաքական գործիչներ են Հին Հռոմում։
Ծագում են Սեմպրոնիոսների պլեբեյական տոհմից։ Ծնվել և կրթություև են ստացել Հռոմում։ Տիբերիոսը Ք.ա. 133 թվականին ընտրվել է ժողովրդական տրիբուն և առաջարկել հողօգտագործման չափը սահմանափակող օրինագիծ, որով ավելացած հողերը պետք է բաշխվեին աղքատ քաղաքացիներին։ Օրինագծի կենսագործմանը դեմ էին խոշոր հողատերերը և ծերակուտականները։ Ուստի, մ․թ․ա․ 132 թվականի համար ժողովրդական տրիբունի ընտրությունների ժամանակ, Ծերակույտի ավագանու կողմից Տիբերիոսը կեղծ մեղադրանքով ամբաստանվել է արքայական իշխանության ձգտելու մեջ և սպանվել։ Ք.ա. 123 թվականին և Ք.ա. 122֊ թվականին ընտրվելով ժողովրդական տրիբուն՝ Գայոսը վերականգնել է եղբոր ագրարային օրենքը, իրականացրել ժողովրդավարական այլ բարեփոխումներ։ Իր կողմն է գրավել հեծյալների դասը՝ նրանցից կազմված դատական հանձնաժողովներին իրավունք տալով դատելու պրովինցիաների կուսակալներին։ Ագրարային օրենսդրությունը իտալական դաշնակիցների վրա տարածելու համար Գայոսը առաջադրել է նրանց հռոմեական քաղաքացիության իրավունք շնորհող օրինագիծ, որը հարուցել է ծերակուտականների դիմադրությունը և հեծյալների ու պլեբեյության դժգոհությունը։ Զոհվել է զինված ընդհարման ժամանակ։ Իրենց բարեփոխումներով Գրակքոս եղբայրները ձգտել են կասեցնել հռոմեական գյուղացիության քայքայումը և դրանով պահպանել բանակի մարտունակությունը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 200)։ |