Տիբերիոս և Գայոս Գրակքոսներ
| Մասն է | Gracchi | |
|---|---|---|
| Սեռ | արական | |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ | |
| Հռոմեական անձնանուն | Գայոս | |
| Nomen gentile | Sempronius | |
| Cognomen | Gracchus | |
| Ծննդյան օր | 154 BC | |
| Ծննդավայր | unknown value | |
| Մահվան օր | 122 BC | |
| Մահվան վայր | Հռոմ | |
| Մահվան հանգամանք | ինքնասպանություն | |
| Հայր | Tiberius Sempronius Gracchus | |
| Մայր | Cornelia | |
| Քույր/եղբայր | Tiberius Gracchus, Sempronia | |
| Ամուսին | Licinia | |
| Զավակ | Sempronius Gracchus, Sempronia | |
| Ընտանիք | Sempronii Gracchi | |
| Gens | Sempronia gens | |
| Տիրապետում է | լատիներեն | |
| Գրավոր լեզու | լատիներեն | |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ | |
| Զբաղեցրած պաշտոն | Ժողովրդական տրիբուն, հինհռոմեացի սենատոր, Ժողովրդական տրիբուն, military tribune, triumvir agris dandis assignandis, քվեստոր, triumvir coloniis deducendis | |
| Կուսակցություն | Պոպուլյարներ | |
| Social classification | ազնվական | |
| Partner in business or sport | Tiberius Gracchus | |
| Ժամանակաշրջան | Late Roman Republic | |
Գրակքոս (լատիներեն՝ Gracchus) եղբայրները՝ Տիբերիոսը (ծնվել է՝ մ․թ․ա․ 162 թվականին, մահացել է՝ մ․ թ․ ա․ 133 թվականին) և Գայոսը (ծնվել է՝ մ․թ․ա․ 153 թվականին, մահացել է՝ մ․թ․ա․ 121 թվականին), քաղաքական գործիչներ են Հին Հռոմում։
Ծագում են Սեմպրոնիոսների պլեբեյական տոհմից։ Ծնվել և կրթություև են ստացել Հռոմում։ Տիբերիոսը Ք.ա. 133 թվականին ընտրվել է ժողովրդական տրիբուն և առաջարկել հողօգտագործման չափը սահմանափակող օրինագիծ, որով ավելացած հողերը պետք է բաշխվեին աղքատ քաղաքացիներին։ Օրինագծի կենսագործմանը դեմ էին խոշոր հողատերերը և ծերակուտականները։ Ուստի, մ․թ․ա․ 132 թվականի համար ժողովրդական տրիբունի ընտրությունների ժամանակ, Ծերակույտի ավագանու կողմից Տիբերիոսը կեղծ մեղադրանքով ամբաստանվել է արքայական իշխանության ձգտելու մեջ և սպանվել։ Ք.ա. 123 թվականին և Ք.ա. 122֊ թվականին ընտրվելով ժողովրդական տրիբուն՝ Գայոսը վերականգնել է եղբոր ագրարային օրենքը, իրականացրել ժողովրդավարական այլ բարեփոխումներ։ Իր կողմն է գրավել հեծյալների դասը՝ նրանցից կազմված դատական հանձնաժողովներին իրավունք տալով դատելու պրովինցիաների կուսակալներին։ Ագրարային օրենսդրությունը իտալական դաշնակիցների վրա տարածելու համար Գայոսը առաջադրել է նրանց հռոմեական քաղաքացիության իրավունք շնորհող օրինագիծ, որը հարուցել է ծերակուտականների դիմադրությունը և հեծյալների ու պլեբեյության դժգոհությունը։ Զոհվել է զինված ընդհարման ժամանակ։ Իրենց բարեփոխումներով Գրակքոս եղբայրները ձգտել են կասեցնել հռոմեական գյուղացիության քայքայումը և դրանով պահպանել բանակի մարտունակությունը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 200)։ |