Jump to content

Տեղեկատվական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ լրջագույն ուշադրություն էր հատկացվում տեղեկատվական պատերազմի վարմանը:
Տեղեկատվական պատերազմ վարող ստորաբաժանման անձնակազմը գործողության մեջ:
Հոգեբանական պատերազմ:
Սառը պատերազմի ժամանակ տեղեկատվական պատերազմ վարող հզոր մարմիններից մեկը ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեն էր, հայտնի իր անվան ռուսերեն КГБ հապավմամբ:

Տեղեկատվական պատերազմ (անգլ.՝ information warfare), գիտական, քաղաքական և ռազմական տերմին, որն ունի հետևյալ նշանակությունները.

  1. Մարդկային հանրույթների դիմակայության գործընթաց, որն ուղղված է մի կողմից՝ ռազմավարական մակարդակի քաղաքական, տնտեսական, ռազմական կամ այլ նպատակների ձեռք բերմանը, հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության, իշխանության և (կամ) զինված ուժերի վրա ազդեցություն գործելով ճանապարհով, հատուկ մշակված և նախապատրաստված տեղեկատվության, տեղեկատվական նյութերի տարածմամբ, մյուս կողմից՝ սեփական երկրի նկատմամբ նման ազդեցությանը հակազդելուն։ «Տեղեկատվական-հոգեբանական պատերազմ» տերմինը փոխառություն է ԱՄՆ-ի ռազմական շրջանակների բառապաշարից։ Այդ տերմինի թարգմանությունը («information and psychological warfare») անգլերենից հայերեն կարող է հնչել թե՛ որպես «տեղեկատվական հակամարտություն», թե՛ որպես «տեղեկատվական, հոգեբանական պատերազմ», կախված նրանից, թե ինչպիսին է կոնկրետ պաշտոնական փաստաթղթի կամ գիտական հրապարակման համատեքստը[1]:. Այդ առումով նաև կիրառվում է հոգեբանական պատերազմ տերմինը, նշանակելով հոգեբանական ներազդեցությունը հակառակորդ պետության քաղաքացիական բնակչության և (կամ) զինծառայողների վրա՝ քաղաքական կամ զուտ ռազմական նպատակների ձեռքբերման համար[2]:.
  2. Նպատակաուղղված գործողություններ, որոնք ձեռնարկվում են հակառակորդի նկատմամբ տեղեկատվական գերազանցության հասնելու համար՝ հակառակորդի տեղեկատվության, տեղեկատվական գործընթացների և տեղեկատվության համակարգի վրա հարձակման և վնասներ հասցնելու ճանապարհով, միաժամանակ պաշտպանելով սեփական տեղեկատվության, տեղեկատվական գործընթացների և տեղեկատվական համակարգերը[3]:.

Տեղեկատական պատերազմի առաջին վավերագրված արտահայտություններից մեկը արձանագրվել է այսպես կոչված Արևելյան պատերազմի կամ Ղրիմի պատերազմի ժամանակ (1853—1856), երբ Սինոպի ճակատամարտից անմիջապես հետո անգլիական թերթերը այդ ճակատամարտի մասին հաշվետվություն տալով, գրում էին, թե ռուսները գնդակահարում - վերջ էին տալիս ծովում լողացող վիրավոր թուրքերին[4]:.

Տեղեկատվական պատերազմի ընդհանուր գծերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տեղեկատվական պատերազմը վարվում է մարդկային հանրույթների միջև, որոնք ստեղծել են իշխանության սեփական համակարգեր, ունեն տարբեր, այդ թվում, հնարավոր է, ինչ-որ բանում նույնիսկ միմյանց փոխբացառող և հակադիր, հակամարտ արժեհամակարգեր, որոնք ներառնում են գաղափարախոսությունը և իշխանության համակարգը։ Նման հանրույթներ են ճանաչված և չճանաչված պետությունները, պետությունների դաշինքներն ու միությունները, քաղաքացիական պատերազմի կողմերը, ծայրահեղական, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպությունները, որոնք ձգտում են բռնի ուժով զավթել իշխանությունը, անջատողական և ազատագրական շարժումները։
  • Տեղեկատվական տարածքում ընթացող հակամարտությունը ուղեկցում և ապահովում է կյանքի և գործունեության հիմնարար ոլորտներում (քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ) իրականացող հակամարտությանը։
  • Ռազմավարական մակարդակում տեղեկատվական պայքարը մղվում է արժեքների, առաջին հերթին՝ դիմակայող կողմի համար հակադիր արժեքների, ավերման նպատակով, այդ թվում դրանք սեփական արժեքներով փոխարինելու, հակառակորդի դիմակայության ներուժի ավերման, նրա պաշարների, ռեսուրսների նվաճման, ենթարկեցման, սեփական շահերից ելնելով դրանք օգտագործելու հնարավորության ապահովման համար։
  • Տեղեկատվական պատերազմում կարող են մասնակցել թե՛ իշխանությունների ստեղծած կառույցները, թե՛ առանձին հանրույթներ, խմբեր և անձինք[5][6]։
  • Տեղեկատվական պատերազմն անընդհատ է և վարվում է ո՛չ միայն զինված պայքարի ընթացքում, այլև խաղաղ ժամանակ[5][6]։
  • Տեղեկատվական պատերազմը տեղեկատվական հակամարտության ամենակարծր տեսակն է[5][6]։ Գոյություն չունեն տեղեկատվական պատերազմի վարման եղանակների և միջոցների համընդհանուր ընդունելություն գտած իրավաբանական, բարոյական նորմեր և սահմանափակումներ։ Տեղեկատվական պատերազմի վարման եղանակներն ու միջոցները սահմանափակված են միայն դրա արդյունավետության պատկերացումներով։
  • Տեղեկատվական պատերազմում օգտագործվում է միջոցների ամբողջ սպեկտրը՝ սկսած «ամենակեղտոտներից», ուղղակի ստից, մինչև իրական բովանդակությամբ տեղեկատվության «ամենանուրբ» մատուցման եղանակներով։ Օգտագործվում են տեղեկատվության մատուցման ամենատարբեր ձևերը, հաջորդականությունը, կրկնությունը, ժամանակային կառուցվածքի ընտրությունը, հերթականությունը և այլն, իսկ անհրաժեշտըության դեպքում՝ նաև անցանկալի տեղեկատվության տարածման խոչընդոտումը, արգելափակումը, շրջափակումը, տեղեկատվության՝ հատկապես՝ վիճելի տեղեկատվության տարբեր մեկնաբանությունները։ Զանգվածաբար իրականացվում է տեղեկատվության «միակողմանի» մատուցում, տեղեկատվության զտում յուրային հանրության շահերին չհամապատասխանող տարրերից, սեփական կողմի մասին տեղեկատվության «ճերմակեցում», «սպիտակեցում» և, ընդհակառակը՝ հակառակորդի մասին տեղեկատվության «սևացում», «խավարում»։ Տեղեկատվական պատերազմում հարձակման միջոցների համար ընդհանուր է այն, որ դրանք մանիպուլյացիայի են ենթարկում գիտակցությունը։
  • Տեղեկատվական պատերազմի միջոցների թվի մեջ չեն մտնում ահաբեկչությունը, պայքարի տնտեսական և դիվանագիտական միջոցները, հոգեներգործող միջոցների կիրառումը, կաշառքը, ֆիզիկական ներազդումը, արմատականների (ռադիկալների) և ազդեցության գործակալների ֆինանսավորումը և այլն։ Սակայն նշված ներազդեցության միջոցները այդ կամ այն համադրմամբ կիրառվում են տեղեկատվական պատերազմի վարման միջոցներին զուգահեռ, միաժամանակ և դրանց հետ համալիր կազելով։
  • Տեղեկատվական պատերազմի ներազդման առարկա, թիրախ կարող են հանդիսանալ թե՛ դիմակայող ամբողջ հասարակության, վերջինիս առանձին խավերի զանգվածային գիտակցությունը, թե՛ նաև առավել խոցելի խմբերի այսպես կոչված խմբային գիտակցությունը, և, թե՛, վերջապես՝ այն անձանց (օրինակ՝ նախագահ, վարչապետ, ԱԳ նախարար, դիվանագիտական ներկայացուցիչներ, ռազմական կազմավորումների ղեկավարներ և այլք) անհատական գիտակցությունը, որոնց որոշումներից կարող է կախված լինել հակամարտող կողմին հետաքրքրող հարցերի լուծումը։
  • Տեղեկատվական ներազդումը ուղղված է մարդկանց մտածողության մոդելների (աշխարհի մոդելներ) ձևափոխմանը՝ ի շահ ներազդող կողմին անհրաժեշտ ուղղվածության։
  • Տեղեկատվական ներազդեցությունը ուղղված է ներազդման ենթակա հանրույթի ապակայունացմանը, նրա ամբողջության, բարոյական դրվածքների, վստահության՝ հանրույթի սոցիալական կապիտալ հիմնական բաղադրատարրի, խախտմանը, ավերմանը, տրոհմանը, մասնատմանը, նրա ներսում բաժանման, պառակտման, փոխադարձ օտարացվածության ներմուծմանը, և ուժեղացմանը, ներքին գզվռտոցի, թշնամության հրահրմանը, մի խավին մյուսի դեմ, մի դասին մյուս դասի դեմ «հանելուն»։
  • Տեղեկատվական ներազդեցությունը կարող է իրականացվել թե՛ տեղեկատվական աղմուկի ետնախորքի վրա, թե՛ տեղեկատվական «դատարկության», տեղեկատվական «անօդ տարածության»՝ վակուումի պայմաններում։
  • Օտարոտի նպատակների պարտադրումը հենց այն է, ինչը տեղեկատվական պատերազմը դարձնում է պատերազմ և տարբերակում է նրան սովորական գովազդից, ինչպես նաև քարոզչությունից՝ պրոպագանդայից, որոնք կարող են իրականացվել ի շահ ներազդող կողմի, օրինակ՝ առողջ կենսակերպի քարոզչությունը։
  • Տեղեկատվական պատերազմի վարման գործիքներ են հանդիսանում տեղեկատվության սփռման և փոխանցման ցնակացած միջոցներ՝ սկսած ԶԼՄ-ներից վերջացրած փոստային ծառայությունն ու բամբասանքները։
  • Տեղեկատվական ներազդեցությունը պարունակում է փաստերի աղավաղումը և (կամ) տեղեկատվական ներազդեցության ենթարկվողի զգացմունքային՝ էմոցիոնալ այնպիսի ընկալումը, որը շահավետ է ներազդող կողմին։
  • Զարգացման հարաշարժի կամ շարժընթացի՝ դինամիկայի տեսակետից տեղեկատվական պատերազմում հակամարտության գործընթացը իրենից ներկայացնում է «մեծ» խաղի որոշակի տարատեսակ, խաղ՝ որին մասնակցում են երկու և ավելի կողմեր և բազմաթիվ մասնակիցներ, որոնք պայքար են մղում հանուն իրենց շահերի իրականացման, և, համապատասխանաբար՝ ինչ-որ մոտեցման առումով կարող է ուսումնասիրվել խաղերի տեսության օգնությամբ։ Իր բախումնային բնույթի պատճառով՝ տեղեկատվական պատերազմը նկարագրվում է որպես զրոյական գումարով ավարտվող խաղ։

Տեղեկատվական պատերազմի վարման մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեփան Ռազին, 1630-1671: Ռուսաստանում 1670-1671թթ. ժողովրդական ապստամբության ղեկավար:
Յոզեֆ Գյոբելս՝ Գերմանական III ռայխի՝ նացիստական Գերմանիայի ժողովրդական լուսավորության ու քարոզչության ռայխսմինիստրը:

Որպես կանոն, տեղեկատվական պատերազմի վարման մեթոդներ են հանդիսանում ապատեղեկատվության արտանետումները կամ տեղեկատվության ներկայացումը իրեն շահավետ ձևով[5][6]։ Տվյալ մեթոդները թույլ են տալիս փոխել հակառակորդի տարածքի բնակչության գնահատականը՝ կատարվող իրադարձությունների վերաբերյալ, զարգացնել պարտվողական տրամադրություններ, և, հեռանկարում, ապահովել բնակչության անցումը տեղեկատվական ներազդեցություն վարողի կողմը։

Որպես օրինակ կարել է բերել այսպես կոչված «հաճելի նամակները», որոնցում Ռուսաստանի պատմության մեջ հայտնի ամենամեծ ժողովրդական ապստամբություններից մեկի՝ 1670-1671թթ. գյուղացիական պատերազմի առաջնորդ Ստեփան Ռազինը (1630-1671թթ.), բոլոր ազատության ձգտողներին կոչ էր անում անցնել իր կողմը, իրեն ներկայացնելով որպես արդարության վերականգնողի, ցարին դավաճանած տեղական իշխանության դեմ պայքարողի։

Զանգվածային լրատվամիջոցների՝ ԶԼՄ-ների հայտնվելով և գրագիտության ընդհանուր մակարդակի բարձրացմամբ XX դարում տեղեկատվական պայքարի վարումը դարձավ առավել արդյունավետ։

Հասարակական գիտակցության փոփոխության վառ օրինակ է Յոզեֆ Գյոբելսի՝ Գերմանական III ռայխի ժողովրդական լուսավորության ու քարոզչության ռայխսմինիստրի գործունեությունը։

Բացի ավանդական լրատվամիջոցներից, ներկայումս տեղեկատվական պատերազմի արդյունավետ գործիք են սոցիալական ցանցերը, որը հատկապես վառ արտահայտվեց այսպես կոչված «արաբական գարնան» ընթացքում։

Տեղեկատվական-հոգեբանական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօրվա դրությամբ գոյություն ունեն տեղեկատվական-հոգեբանական պատերազմի բազում սահմանումներ։ Օրինակ՝ ռուսաստանցի մասնագետ Ի.Վ.Սերգեևը տեղեկատվական-հոգեբանական պատերազմը սահմանում է որպես բախում՝ կոնֆլիկտ, որը ծագում է հասարակական հարաբերությունների սոցիալական, քաղաքական կամ ռազմական ոլորտում, ընդգրկում է դրանց կառուցվածքի բոլոր մակարդակները, շոշափում հասարակական կեցության հիմնարար հիմունքները, բնութագրվում ինտենսիվության բարձր մակարդակով և խոցելիության բարձր աստիճանով[7]։

Սառը պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական պատերազմի օրինակ է համարվում է 1946—1991 թվականների Սառը պատերազմը (իսկ ավելի ճիշտ՝ նրա գաղափարախոսական տեսանկյունը)։

Հետազոտողների մի մասը գտնում է, որ ԽՍՀՄ տրոհումը պայմանավորված էր ոչ միայն այդ տերության մասը կազմող միութենական հանրապետությունների վերնախավերի ամբիցիաներով և տնտեսական պատճառներով, այլև՝ Արևմուտքի երկրների կողմից տեղեկատվական պայքարի, տեղեկատվական պատերազմի մեթոդների կիրառմամբ, որոնք էլ իրենց հերթին նպաստեցին ԽՍՀՄ-ի ներքաղաքական գործընթացների սկսմանը (կամ, նույնիսկ, հնարավոր է՝ հենց իրենք էլ առաջ բերեցին այդ գործընթացները)։ Հայտնի է, որ այդ ամենը ավարտվեց այսպես կոչված վերակառուցմամբ՝ ru:Перестройка և դրան հաջորդած ԽՍՀՄ-ի տրոհմամբ[8]։ 1922 թվականի դեկտեմբերին սկսված ԽՍՀՄ-ի պատմությունն 1991 թվականի դեկտեմբերին ավարտվեց։

ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն՝ ռուս.՝ Комитет государственной безопасности СССР, КГБ СССР, վարելով տեղեկատվական պատերազմ ընդդեմ համաշխարհային հասարակայնության, մասնավորապես՝ ընդդեմ Արևմուտքի երկրների՝ իրականացնում էր այսպես կոչված «ակտիվ միջոցառումներ», որոնց նպատակն էր ներազդել արտասահմանյան պետությունների հասարակական կարծիքի վրա, ինչպես նաև առանձին անձանց, պետական ու հասարակական կազմակերպությունների վրա։

Արդի ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ռուս-վրացական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. А. В. Манойло. Информационно-психологическая война: факторы, определяющие формат современного вооружённого конфликта
  2. Словарь-справочник по социальной психологии Автор: В. Г. Крысько
  3. «Глоссарий.ru». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  4. The Crimean War 1854/56 and Australian Involvement
  5. 5,0 5,1 5,2 5,3 Սիլկով Ս.Վ.: Հոդված «Տեղեկատվական պատերազմ»։ Սոցիոլոգիա. հանրագիտարան։ Կազմեցին՝ Գրիցանով Ա.Ա., Աբուշենկո Վ.Լ., Եվելկին Գ.Մ., Սոկոլովա Գ.Ն., Տերեշչենկո Օ.Վ.: Հրատարակության վայր՝ Մինսկ, հրատարակչություն՝ Ինտերպրեսսերվիս գրատուն, հրատարակության տարեթիվ՝ 2003: ռուս.՝ {{{1}}}
  6. Ս.Գ. Կարա-Մուրզա։ «Գիտակցության մանիպուլյացիա»։ ռուս.՝ С. Г. Кара-Мурза. "Манипуляция сознанием". С. Г. Кара-Мурза «Манипуляция сознанием»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլերեն.
  • Winn Schwartau, "Information Warfare: Chaos on the Electronic Superhighway" Thunder's Mouth Press (1993)
  • Winn Schwartau, ed, Information Warfare: Cyberterrorism: Protecting your personal security in the electronic age, Thunder's Mouth Press, 2nd ed, (1996) (ISBN 1560251328).
  • John Arquilla and David Ronfeldt, In Athena's Camp, RAND (1997).
  • Dorothy Denning, Information Warfare and Security, Addison-Wesley (1998) (ISBN 0201433036).
  • James Adams, The Next World War: Computers are the Weapons and the Front line is Everywhere, Simon and Schuster (1998) (ISBN 0684834529).
  • Edward Waltz, Information Warfare Principles and Operations, Artech House, 1998, ISBN 0-89006-511-X
  • John Arquilla and David Ronfeldt, Networks and Netwars: The Future of Terror, Crime, and Militancy, RAND (2001) (ISBN 0833030302).
  • Ishmael Jones, The Human Factor: Inside the CIA's Dysfunctional Intelligence Culture, Encounter Books, New York (2010) (ISBN 978-1594032233). Information/intelligence warfare.
  • Gregory J. Rattray, Strategic Warfare in Cyberspace, MIT Press (2001) (ISBN 0262182092).
  • Anthony H. Cordesman, Cyber-threats, Information Warfare, and Critical Infrastructure Protection: DEFENDING THE US HOMELAND (2002) (ISBN 0275974235).
  • Leigh Armistead, Information Operations: The Hard Reality of Soft Power, Joint Forces Staff College and the National Security Agency (2004) (ISBN 1574886991).
  • Thomas Rid, War and Media Operations: The US Military and the Press from Vietnam to Iraq, Routledge (2007) (ISBN 0415416590).
  • Daniel Ventre, Information Warfare, Wiley - ISTE (2009) (ISBN 9781848210943).
  • Daniel Ventre, Cyberwar and Information Warfare, Wiley - ISTE (2011).
  • Daniel Ventre, Information Warfare, 2nd Edition, 352 pages, Wiley - ISTE (2016).
  • Influence warfare. How terrorists and governments fight to shape perceptions in a war of ideas. Ed. by JJF Forest. — Westport — London, 2009
  • Information operations. Warfare and the hard reality of soft power. Ed. By L. Armistead. — Washington, 2004
  • Information warfare. Separating hype from reality. Ed. by L. Armistead. — Washington, 2007
  • Ideas as weapons. Influence and perception in modern warfare. Ed. by GJ David Jr., TR McKeldin III. — Washington, 2009
  • Armistead L. Information operations matters. Best practices. — Washington, 2010
  • Arquilla J., Ronfeldt D. The emergence of noopolitik. Toward an American information strategy. — Santa Monica, 1999
  • Arquilla J., Ronfeldt D. Cyberwar is coming! / / In Athena’s camp. Preparing for conflict in the information age. Ed. By J. Arquilla, D. Ronfeldt. — Santa Monica, 1997)
  • (Arquilla J., Ronfeldt D. The advent of netwar. Ed. by J. Arquilla, D. Ronfeldt. / / Networks and netwars. — Santa Monica, 2001
  • Thomas TL Dragon bytes. Chinese information-war theory and practice. — Fort Leavenworth, 2004
Ռուսերեն
Գերմաներեն

Zeitschriftenartikel

Ֆրանսերեն
  • Christian Harbulot, « De la guerre économique à la guerre de l'information »
  • Stéphane François et Olivier Schmitt, « Le conspirationnisme dans la Russie contemporaine », Diogène, no 249-250, ‎ janvier-juin 2015 (lire en ligne)

Լրացուցիչ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Science at War: Information Warfare Արխիվացված 2006-06-24 Wayback Machine, The History Channel (1998).
  • Lawrence T. Greenberg et al.: Information Warfare and International Law. National Defense University Press, 1998. – PDF, 59 S., 323 kB
  • William M. Darley: Clausewitz's Theory of War and Information Operations Արխիվացված 2017-01-31 Wayback Machine. In: Joint Force Quarterly, Januar 2006. – PDF, 7 S., 723 kB* M.C. Libicki, What is Information Warfare? Washington DC, 1995;
  • M.C. Libicki, Technology and Warfare, Washington DC 1996;
  • M.C. Libicki, Information dominance, Washington DC 1997
  • D.E. Magsig, Information Warfare in the information age Washington DC - 1995
  • U. Rapetto, R. Di Nunzio, Le nuove guerre, Milano- 2001;
  • U. Rapetto, Hacker warfare, Roma- 2000;
  • U. Rapetto, R. Di Nunzio, Cyberware la guerra dell'informazione, Roma 1996
  • Bernik, I., Prislan, K. (2012). Kibernetska kriminaliteta, informacijsko bojevanje in kibernetski terorizem. Ljubljana: Fakulteta za varnostne vede.
  • Siroli, G.P. (2006). "Strategic information warfare: An introduction.". Cyberwar, netwar and the revolution in military affairs. New York: Palgrave Macmillan.
  • Nichiporuk, B. (1999). "U.S. military opportunities: information - warfare concepts of operation.". Strategic appraisal: the changing role of information in warfare. Santa Monica, CA : RAND.
  • Joyner, C.C., Lotrionte, C. (2001). "Information warfare as international coercion: Elements of legal framework." (PDF). European Journal of International Law.
  • Knapp, K., Boulton, W.R. (2006). "Cyber-warfare threatens corporations: Expansion into commercial environments." (PDF). Information Systems Management.
  • James Adams. The Next World War. Computers Are the Weapons and the Front Line Is Everywhere; éditeur: Simon & Schuster, 2001, pages totales 368; isbn: 978-0743223805.
  • John Arquilla, David Ronfeldt. Networks and Netwars. The Future of Terror, Crime, and Militancy, éditeur: Rand Corporation. 2001, pages totales 380; isbn: 978-0833030306. [1].
  • Dario Azzellini, Boris Kanzleiter. Le business de la guerre; éditeur: Gatuzain. 2006, pages totales: 264, isbn: 978-2913842366.
  • Philippe Baumard, Jean-André Benvenuti. Compétitivité et système d’information; éditeur: Dunod. 1998, pages totales: 249. isbn: 978-2225832529.
  • Duncan Campbell, Héloïse Esquié. Surveillance électronique planétaire; éditeur: Allia. 2001, pages totales: 169, isbn: 978-2844850522.
  • Éric Denécé, Claude Revel. L'autre guerre des États-Unis, économie : les secrets d'une machine de conquête; éditeur: Allia. 2005, pages totales: 169, isbn: 978-2844850522.
  • Pierre Fayard. La maîtrise de l’interaction; éditeur: Éditions 00H00. 2000, pages totales:, isbn: 978-2745403056.
  • Dominique Fonvielle. De la guerre... économique; éditeur: P.U.F., 2002, pages totales:, isbn: 978-2130500360.
  • Ludovic François. Business sous influence; éditeur: Eyrolles. 2004, pages totales: 251, isbn: 978-2130500360.
  • Philippe Guichardaz, Pascal Lointier, Philippe Rose. L’infoguerre. Stratégies de contre-intelligence économique pour les entreprises; éditeur: Dunod. 1999, pages totales: 196, isbn: 978-2100040650.
  • Jean Guisnel. Guerre dans le cyberspace. Services secrets et Internet; éditeur: La Découverte. 1995, pages totales: 251, isbn: 978-2707125026.
  • Christian Harbulot, Didier Lucas. La guerre cognitive. L'arme de la connaissance; éditeur: Lavauzelle. 2002, pages totales: 251, isbn: 978-2707125026.
  • Christian Harbulot. La main invisible des puissances. Les Européens face à la guerre économique; éditeur: Eyrolles. 2007, pages totales: 158, isbn: 978-2729832650.
  • François-Bernard Huyghe. L’ennemi à l’ère numérique. Chaos, information, domination; éditeur: P.U.F., 2001, pages totales: 216, isbn: 978-2729832650.
  • François-Bernard. Maîtres du faire croire. De la propagande à l'influence; éditeur: Vuibert. 2008, pages totales: 174, isbn: 978-2711711949.
  • Rémi Kauffer. L’arme de la désinformation; éditeur: Grasset. 1999, pages totales: 306, isbn: 978-2246557012.
  • Daniel Martin, Frédéric-Paul Martin. Cybercrime. Menaces, vulnérabilités et ripostes; éditeur: P.U.F., 2001, pages totales: 304, isbn: 978-2246557012.
  • Laurent Murawiec. La guerre au XXI siecle; éditeur: Odile Jacob. 2000, pages totales: 297, isbn: 978-2738107558.
  • Alvin Toffler, Heidi Toffler. Guerre et contre-guerre; éditeur: Fayard. 2001, pages totales: 430, isbn: 978-2213591971.
  • fr:Panoramiques (revue n°52), L’information, c’est la guerre, 2001.
  • Daniel Ventre, Information Warfare, 2nd Edition, 352 pages, Wiley-ISTE, février 2016.
  • Paul Virilio. Stratégie de la déception; éditeur: Galilée, 1999, pages totales: 87, isbn: 978-2718605241.
  • Michel Wautelet. Les Cyberconflits. Internet, autoroutes de l'information et cyberespace : quelles menaces ?éditeur: Éditions Complexe. 1998, pages totales: ., isbn: 978-2870277119.
  • Gagliano Giuseppe, Guerre economique et guerre cognitive Արխիվացված 2016-06-17 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական պաշարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաթղթեր. ուսումնասիրություն և տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ փաստաթղթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածներ նորությունների մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տեղեկատվական պատերազմի դոկտրին

[խմբագրել | խմբագրել կոդը]