Վուպի պայ
Ենթատեսակ | թխվածքաբլիթ |
---|---|
Առաջացման երկիր | ԱՄՆ |
Whoopie pies Վիքիպահեստում |
Վուպի պայ (անգլ.՝ Whoopie pie) հայտնի նաև որպես Black moon, Gob (Պիտսբուրգի շրջան), Black-and-white, Bob, и BFO (Big Fat Oreo-ից)՝ ամերիկյան հրուշակեղեն թխվածքաբլիթի տեսքով[1], կարկանդակ[2], տորթ[3] կամ քաղցր սենդվիչ։
Բաղկացած է երկու կլոր շոկոլադե շերտերից, երբեմն դդմից, կոճապղպեղից կամ այլ ուռուցիկ ձև ունեցող մթերքից, որոնց միջև կա քաղցր, սերուցքային կամ էլ գլազուրային միջուկ[4]։ Բացի այդ, լցոնման համար կարող եք օգտագործել բեզե[5], սերուցքային պանիր կամ կաթնաշոռ[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած վուպի պայն համարվում է Նոր Անգլիայի դասական և Փենսիլվանիայի ամիշների ազգի ավանդական սնունդ[7], սակայն դրանք ավելի ու ավելի են վաճառվում ողջ Միացյալ Նահանգներում[4]։
Ըստ լեգենդի՝ ամիշ կանայք նման կարկանդակներ էին թխում իրենց ամուսինների համար և դնում ճաշի տուփերի մեջ։ Առավոտյան աշխատանքից հոգնած ֆերմերները, իբր, բղավում էին «Whoopie!», երբ նրանք հայտնաբերում էին այս աղանդերը[4]։
Վուպի պայ՝ Մեյն նահանգի պաշտոնական հյուրասիրություն[8] (չշփոթել նահանգի պաշտոնական աղանդերի՝ հապալասով կարկանդակի հետ)[8]։
Մեն նահանգի Պիսկատակիս շրջանի Դովեր-Ֆոքսկրոֆտ քաղաքում 2009 թվականից անցկացվում է Վուպի պայ փառատոնը[9][10]։
Ծագման հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան Մեն, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Փենսիլվանիա և Վիրջինիա նահանգները հավակնում են լինել վուպի պայի ծննդավայրը։ «The Pennsylvania Dutch Convention & Visitors Bureau»-ը նշում է, որ իրենց բաղադրատոմսը գալիս է ամիշների մշակույթից և գերմանական Փենսիլվանիայից, այն փոխանցվել է սերնդեսերունդ՝ առանց փաստաթղթային հաստատման[11]։ Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում գտնվող «Labadie's Bakery»-ն հրուշակեղեն է արտադրում 1925 թվականից[12]։ Մասաչուսեթս նահանգի Ռոքսբերի քաղաքում գտնվող այժմ չգործող «Berwick Cake Company»-ն վաճառում էր «Whoopee Pies»-ը դեռ 1920-ականներին, իսկ 1928- թվականին պաշտոնապես գրանցեց «Whoopee Pies» ապրանքանիշը։ Տարբեր աղբյուրներ ենթադրում են, որ վուպի պայն ծագել է Մասաչուսեթսում և տարածվել ինչպես հյուսիս[13], այնպես էլ հարավ[14] կամ որ Փենսիլվանիայի[13] գերմանացի ներգաղթյալները տարածել են աղանդերի նախորդը ամբողջ հյուսիս-արևելքի համայնքներում[14]։ Հասկանալու բանալին, թե ինչպես կարող է Ամիշի աղանդերը այդքան տարածված դառնալ Նոր Անգլիայում, գտնվում է 1930-ականների խոհարարական գրքում, որը կոչվում է «Yummy Book», գրվել է Marshmallow Fluff-ի արտադրող «Durkee Mower Company»-ի կողմից։ Այս Նոր Անգլիայի խոհարարական գիրքը ներկայացրել է «Amish Whoopie Pie» բաղադրատոմսը, որն օգտագործվում է մարշմելլոյի միջուկում[15].
-
Բաթաթով և մարշմելոյով վուպի պայ
-
Կաթնային-ելակային վուպի պայ
-
Կոնֆետներով վուպի պայ
-
Կծած վուպի պայ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Шахматова Л. Кето-кулинария. Формула здоровья.
- ↑ Попов С., Левицкая Е. Идеальная пара. Изысканные сочетания закусок и вин для волшебного вечера. — Москва: ЭКСМО, 2021.
- ↑ Хлебникова И. Торты, пироги, пирожные. — Москва: Издательство АСТ, 2021.
- ↑ 4,0 4,1 4,2 Maynard, Mcheline (2009 թ․ մարտի 17). «Whoopie! Cookie, Pie or Cake, It's Having Its Moment». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Пирожное "Вупи" с меренгой». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Пирожные «Вупи пай»». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Stradley, Linda (2015 թ․ մայիսի 2). «Whoopie Pie History and Recipe, Whats Cooking America». Whatscookingamerica.net. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ 8,0 8,1 Associated Press (2011 թ․ ապրիլի 21). «It's the law: Whoopie pie official 'treat'». Portland Press Herald. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Sharrow, Dan (2014 թ․ հուլիսի 2). «Over 7,500 People Celebrate the Maine Whoopie Pie». mainewhoopiepiefestival.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Stapleton, Erica (2014 թ․ հունիսի 27). «Bakers Prepare For Upcoming Whoopie Pie Festival in Dover-Foxcroft». WABI. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Pompilio, Natalie (2011 թ․ փետրվարի 16). «Whoopie pies: Maine treat or Lancaster Co. delight?». Philly.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Battle Brewing Over 'Whoopie Pies'». Portland, Maine: WMTW.com. 2011 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
- ↑ 13,0 13,1 Gorsegner, Michael (2011 թ․ փետրվարի 18). «Pennsylvanians upset over Maine's claim to Whoopie Pie creation». Fox43.com. East Lampeter Township, Lancaster County, Pennsylvania. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 14,0 14,1 «Whoopie Pie, Whoopie Pie Recipe, Gob History, How To Make Whoopie Pies, Whoopie Pie History». Whatscookingamerica.net. 2009 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Whoopie Pie History and Recipe, Gob History, How To Make Whoopie Pies, Whats Cooking America». whatscookingamerica.net. 2015 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.