Վհակը (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վհակը
The Witcher
Изображение логотипа
«Ամենավատ հրեշներին մենք ինքներս ենք ստեղծում»
ԺանրՖենտեզի
դրամա
արկածայն
ՍտեղծողԼորեն Շմիդթ Հիսրիհ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեհաստան Լեհաստան
ՀիմքԱնջեյ Սապկովսկու «Վհակը» վիպաշար
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորTomasz Bagiński?, Ալիկ Սախարով[1], Charlotte Brändström?[1], Alex Garcia Lopez?[1] և Marc Jobst?[1]
Գլխավոր
դերերում
Հենրի Քավիլ
Ֆրեյա Ալան
Անյա Չարլոտրա
Ջոդի Մեյ
Բյորն Հլինուր Հարալդսոն
Ադամ Լևի
Միանա Բյորինգ
Միմի Նդիվենի
Թերիկա Ուիլսոն-Ռիդ
Էմմա Էփլթոն
ՊրոդյուսերԱլիկ Սախարով
Գործադիր պրոդյուսերՇոն Դենիել
Ջեյսոն Բրաուն
Թոմաշ Բագինսկի
Յարոսլավ Սավկո
Լորեն Շմիդթ Հիսրիհ
ՍցենարիստDeclan de Barra?[1], Mike Ostrowski?[1], Beau DeMayo?[1], Jenny Klein?[1] և Սնեհա Կուրս[1]
ԵրաժշտությունՋիոնա Օսթինելլի
Սոնյա Բելոուսովա
Գեղարվեստական աշխարհThe Witcher universe?
Նկարահանման վայրՀունգարիա
Սլովակիա
Աֆրիկա
Ավստրիա
Լեհաստան
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ24
Էկրաններին է20 դեկտեմբերի, 2019-ից
ՀեռուստաալիքNetflix
ԸնկերությունSean Daniel Company
Platige Image
Stillking Films
One of Us
Cinesite
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

«Վհակը» (անգլ.՝ The Witcher), լեհ-ամերիկյան ֆենտեզի հեռուստասերիալ, հիմված Անջեյ Սապկովսկիի համանուն վիպաշարի հիման վրա[2]։ Հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Նեթֆլիքս սթրիմինգ կայքում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվիացի Գերալթը մուտանտ է և հրեշներ սպանող, որն ամեն կերպ փորձում է աշխարհում գտնել իր տեղը, որտեղ պարզվում է, որ մարդիկ հաճախ հրեշներից ավելի վատն են[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմոն Ֆարեն՝ Կագիր Մաուր Դեիֆին աեպ Կաելլահ
  • Ջոի Բեթի՝ Լյութիկ
  • Լարս Միքքելսեն՝ Սթրեգոբոր
  • Ռոյս Փիրեսոն՝ Իսթրեդ
  • Աննա Շաֆեր՝ Թրիս Մերիգոլդ
  • Միա Մաքքենա-Բրյուս՝ Մարիլկա
  • Լյուկ Նիլ՝ Վիր
  • Մեթյու Նիլ՝ Նիմիր
  • Ռոդերիկ Հիլ՝ Ֆլեթչեր
  • Ինգե Բեքման՝ Արիդեա
  • Նատալիա Կուլզաչ՝ Տորուվել
  • Ամիթ Շահ՝ Թորքվե
  • Թոմ Քենթոն՝ Ֆիլավանդրել
  • Մահեշ Ջադու՝ Ռոգգևոնցի Վիլգեֆորց
  • Բլեր Քինքեյդ՝ Քրահ ան Քրայթ
  • Բարթ Էդվարդս՝ Էլենդվալցդցի ոզնի / Դանի
  • Գայա Մոնդադորի՝ Պավետտա իշխանուհի
  • Շոն Դուլի՝ Ֆոլտեստ արքա
  • Սեմ Մարքս՝ Սեգելին
  • Ադել Օնի՝ Թեյա
  • Շեյն Էթվուլ՝ Նոգորն

Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Էպիզոդներ Թողարկման ամսաթիվ
1 8 20 դեկտեմբերի, 2019
2 8 17 դեկտեմբերի, 2021


1 եթերաշրջան (2019)[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը
11"Վերջի սկիզբը"
"The End's Beginning[4]"
Ալիկ ՍախարովԼորեն Շմիդթ Հիսրիհ20 դեկտեմբերի, 2019
22"Չորս Մարկ"
"Four Marks"
Ալիկ ՍախարովՋեննի Քլեյն20 դեկտեմբերի, 2019
33"Դավաճան լուսին"
"Betrayer Moon"
Ալեքս Գարսիա ԼոպեսԲո ԴեՄայո20 դեկտեմբերի, 2019
44"Հավաքույթների, բաստարդների և թաղումների մասին"
"Of Banquets, Bastards and Burials"
Ալեքս Գարսիա ԼոպեսԴեկլան դե Բարրա20 դեկտեմբերի, 2019
55"Ցանկություն շշի մեջ"
"Bottled Appetites"
Շարլոտա ԲրենդսթրյոմՍնեհա Կուրս20 դեկտեմբերի, 2019
66"Հազվադեպ տեսակներ"
"Rare Species"
Շարլոտա ԲրենդսթրյոմՀեյլի Հոլլ20 դեկտեմբերի, 2019
77"Ընկնելուց առաջ"
"Before A Fall"
Ալիկ ՍախարովՄիխայել Օստրովսկի20 դեկտեմբերի, 2019
88"Ավելին է"
"Much More"
Մարկ ՋոբսթԼորեն Շմիդթ Հիսրիհ20 դեկտեմբերի, 2019

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսին Netflix-ը հայտարարել է Անջեյ Սապկովսկու «Վհակը» վիպաշարի անգլալեզու ադապտացիայի վրա աշխատանքների մասին։ Մշակմամբ զբաղվել են Sean Daniel Company և Platige Image ընկերությունները[2]։ 2017 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Լորեն Շմիդթ Հիսսրիհը նշանակվել է նախագծի շոուրաններ[5]։ 2018 թվականի հունվարին հայտարարվել է, որ պիլոտային էպիզոդի սցենարը ավարտվել է[6]։ 2018 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ առաջին եթերածրջանը կազմված է լինելու ութ էպիզոդից և նկարահանումները անց են կացվելու Կենտրոնական Եվրոպայում[7][8]։

Առաջին եթերաշրջանի նկարահանումներն անցկացվել են 2018 թվականի հոկտեմբերի 31-ին Հունգարիայում[9]։ 2019 թվականի մարտին նկարահանումներն անցկացվել են Գրան Կանարիայում, Պալմայում և Գոմերայում, որոնք մտնում են Կանարյան կղզիների կղզեխմբում[10]։ Նկարահանման ընթացքը պաշտոնապես ավարտվել է 2019 թվականի մայիսի 30-ին[11]։

2020 թվականիսկզբին պետք է անցկացվեն երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որը պետք է ցուցադրվի 2021 թվականի գարնանը[12]։ Հայտնի է, որ այն նկարահանվելու է Մեծ Բրիտանիայում[13]։ 2019 թվականի նոյեմբերին նախագծի շոուրաններները հայտարարել են, որ պատրաստվում են թողարկել յոթ եթերաշրջան։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019թվականի ապրիլին Netflix-ի ներկայացուցիչ Թեդ Սարանդոսը հայտնել է ներդրողներին, որ առաջին եթերաշրջանի պրեմիերան նշանակվել է 2019 թվականի վերջին[14]։ Հոկտեմբերին պաշտոնապես հաստատվել է, որ բոլոր էպիզոդները հասանելի կդառնան 2019 թվականի դեկտեմբերի 20-ին[15]։

Գովազդային արշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի առաջին թիզերը ներկայացվել է 2019 թվականի հուլիսի 19-ին San Diego Comic-Con International-ում[16]։ Առաջին լիարժեք թրեյլերը ցուցադրվել է 2019 թվականի հոկտեմբերի 31-ին Լուկկայի ցուցահանդեսում[17]։ Թրեյլերը հրապարակվել է նաև YouTube-ում[18]։

Դերասանական կազմի վերաբերյալ վեճ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Ցիրիի դերակատարման համար փնտրում են BAME ծագմամբ դերասանուհի, ինչը բացվում է որպես «սևամորթ, ասիացի կամ կամ այլ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ», սակայն ըստ սյուժեի կերպարը ունի սպիտակ մաշկ և բաց գույնի մազեր[19]։ Դա մեծ անհանգստություն է առաջացրել վիպաշարի երկրպագուների մոտ, որոնք նշել են, որ ոչ եվրոպոիդ ռասայի ծագմամբ կերպարը սյուժեում այդքան էլ հարմար չէ, այն դեպքում, երբ գործողությունները տեղի են ունենում մտածված աշխարհում, որի ոգեշնչման աղբյուրը, ամենայն հավանականությամբ եղել է միջնադարյան Լեհաստանը, ինչը տարբերվում էր իր մոնոէթնիկությամբ[20]։ Լորեն Շմիդթ Հիսրիհը հրաժարվել է հաստատել այն փաստը, որ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մտածված աշխարհում և այն չպետք է բառացիորեն հավակնի պատմական ճշգրտության։ Այս հաղորդագրությունից հետո Լորենը դարձել է կիբերբուլլինգի զոհ[21]։ Տվյալ նորությունը նաև վրդովվմունք է առաջացրել Լեհաստանի մի շարք ինտերնետ հրատարակությունների մոտ, որոնք մեղադրել են ամերիկացիներին անհարգալից վերաբերմունքի և լեհական մշակույթի արատավորման մեջ, պահանջելով, որպեսզի Ցիրիի դերի համար վերցնեն սլավոնական ծագմամբ դերասանուհի[22]։ Շուտով հայտնվեց նոր հաշվետվություն ստեղծողների կողմից, որի համաձայն Ցիրիի դերասանուհու համար փնտրում են լեհական ծագմամբ դերասանուհի, իսկ BAME բնորոշումը կարող է իր մեջ ներառել արևելաեվրոպական ծագմամբ մարդ[23][24]։

Արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ներ քննադատել են օգտատերերի վրդովմունքը, մեղադրելով նրանց ռասիզմի և ատելության պրոպոգանդայի մեջ[25][26][27][28]։ Forbes-ի խմբագիրներից մեկը նշել է, որ ուրախ կլիներ Ցիրիի դերում ասիական ծագմամաբ դերասանուհու տեսնելու համար և հույս ունի, որ նա չի դառնա ինտերնատային թունավորման զոհ։ Այս հրապարակումը վրդովվեցրել է վիպաշարի մի շարք երկրպագուների, որոնք կարծում էին, որ դա անհարգալից վերաբերմունք է առաջնային աղբյուրի նկատմամբ։ Նաև երկրպագուները վրդովված են վերոհիշյալ խմբագրի սպիտակամորթ մարդկանց վերաբերյալ հակադարաձ ռասիզմով[29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «THE WITCHER SAGA COMING TO NETFLIX». Netlix Media Center. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  3. «The Witcher | Netflix Official Site». www.netflix.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  4. Episode titles for six episodes of The Witcher revealed along with confirmation of Season 2
  5. Holloway, Daniel (2017 թ․ դեկտեմբերի 8). «Lauren Schmidt Hissrich to Adapt 'The Witcher' for Netflix (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  6. «The Witcher TV Series: Pilot Script Is Finished». Den of Geek (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
  7. «Lauren S. Hissrich on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  8. «Lauren S. Hissrich on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  9. «'The Witcher': First Look At Henry Cavill As Geralt Of Rivia; Netflix Rounds Out Cast As Production Begins» (անգլերեն). Deadline.com. 31 октября 2018. Վերցված է 01-11-2018-ին.
  10. Navarro, Nora (2019 թ․ մարտի 2). «'The Witcher' is shot in Gran Canaria - The Province» (իսպաներեն). LA Provincia. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  11. Haas, Dylan (2019 թ․ մայիսի 31). «Netflix's The Witcher Series Officially Wraps Production». Paste. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  12. «Сериал "Ведьмак" продлили на второй сезон». ТАСС. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  13. Пре-продакшн второго сезона «Ведьмака» может начаться уже в этом месяце
  14. Crecente, Brian (2019 թ․ ապրիլի 17). «'The Witcher' Netflix Show Hits This Fall». Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  15. Gennis, Sandy (2019 թ․ հոկտեմբերի 31). «Netflix's The Witcher begins streaming in December». TV Guide. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  16. Morton, Lauren (19 июля 2019). «The first trailer for Netflix's Witcher series is here». PC Gamer. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  17. Maas, Jennifer (31 октября 2019). «Netflix's The Witcher begins streaming in December». The Wrap. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  18. «Netflix опубликовал трейлер сериала "Ведьмак"». ТАСС. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  19. Otterson, Joe (2018 թ․ սեպտեմբերի 4). «Henry Cavill to Star in 'Witcher' Series at Netflix». Variety. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  20. Muncy, Julie (2018 թ․ սեպտեմբերի 8). «A Rumored Casting Call Has Some Members of the Witcher Fandom Freaking Out». io9. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  21. Khan, Imran (2018 թ․ սեպտեմբերի 12). «Netflix Witcher Showrunner Leaves Social Media Amid Racial Casting Backlash». Game Informer (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  22. «Netflix's 'The Witcher' Ciri Casting Rumors Spark Polish Fans to Fight Back». WWG (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  23. «Все-таки не черная актриса сыграет Цири в сериале «Ведьмак»». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  24. «Слух: Netflix все-таки ищет белую польскую актрису на роль Цири» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  25. «Witcher boss quits Twitter after BAME casting backlash». Digital Spy (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  26. «Netflix's 'The Witcher' showrunner leaves Twitter after racist backlash». The Daily Dot (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  27. «Netflix's The Witcher showrunner Lauren Hissrich takes a Twitter break». CNET (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  28. Spencer, Samuel (2018 թ․ սեպտեմբերի 13). «The Witcher on Netflix cast: Why is there controversy over Ciri in The Witcher series?». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  29. Tassi, Paul. «A Sadly Predictable Storm Approaches As Netflix's 'The Witcher' Looks To Cast A Non-White Ciri». Forbes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]