Անյա Չալոտրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անյա Չալոտրա
Ծննդյան թիվ՝հուլիսի 21, 1996(1996-07-21)[1] (27 տարեկան) կամ հունիսի 17, 1996(1996-06-17)[2] (27 տարեկան)
Ծննդավայր՝Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 9923141

Անյա Չալոտրա (անգլ.՝ Anya Chalotra, հուլիսի 21, 1996(1996-07-21)[1] կամ հունիսի 17, 1996(1996-06-17)[2], Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի հնդկական ծագումով։ Առավել հայտնի է ամերիկյան Նեթֆլիքս հեռուստաալիքի «Կախարդը» սերիալի Վենգերբերգի Յենիֆերի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անյա Չալոտրան ծնվել է 1996 թվականի հուլիսի 21-ին Մեծ Բրիտանիայի Վուլվերհեմպտոն քաղաքում։ Ունի հնդկական արմատներ հոր կողմից և անգլիական՝ մոր կողմից։ Ավագ քրոջ և կրտսեր եղբոր հետ մեծացել է Սաութ Սթաֆորդշիրի Լոուր Փեն գյուղում[3]։ Չալոտրան ավարտել է իգական սեռի համար նախատեսված Բրյուդի Սուրբ Դոմինիկի դպրոցը, իսկ դերասանական կրթությունը ստացել Է Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիայում և Գիլդհոլլի երաժշտության և թատրոնի դպրոցում[3][4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Անյան խաղացել է թատրոնում։ 2018 թվականին նկարահանվել է «Թափառող ծարավ» հեռուստասերիալում[5] և «Սպանություններ այբբենական կարգով» մինի սերիալում։ 2019 թվականին Չալոտրան մարմնավորել է Վենգերբերգի Յենիֆերի դերը ամերիկյան Նեթֆլիքս հեռուստաալիքի «Կախարդը» ֆենտեզի սերիալի առաջին եթերաշրջանում[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2018 ս Թափառող ծարավ Wanderlust Ջենիֆեր Էշման
2018 ս Սպանություններ այբբենական կարգով The ABC Murders Լիլի Մարբերի
2019 մս Շերվուդ Sherwood Ռոբին Լոկսլի
2019 ս Կախարդը The Witcher Վենգերբերգի Յենիֆեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 «Heroic role for actress Anya». St Dominic's Grammar School. 2017 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  4. «Anya Chalotra». GSMD. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  5. «BBC One - Wanderlust - Jennifer». BBC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  6. Кто сыграет в сериале Ведьмак от Netflix
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անյա Չալոտրա» հոդվածին։