Ջոի Բեթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոի Բեթի
Ծննդյան թիվ՝հունվարի 1, 1989(1989-01-01) (35 տարեկան)
Ծննդավայր՝Նյուքասլ ափոն Թայն, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, երգիչ և կիթառահար
IMDb։ID 5438541

Ջոի Բեթի (անգլ.՝ Joseph Batey, հունվարի 1, 1989(1989-01-01), Նյուքասլ ափոն Թայն, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան և երգիչ։ Առավել հայտնի է նեթֆլիքս ընկերության «Վհակը» ֆենտեզի հեռուստասերիալում կատարած Լյութիկի դերով։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականին Անգլիայի Նյուքասլ քաղաքում։ Ծնողները Մարկ Բեյթին և Սյու Ուիլքինսոնն են։ Մայրն աշխատում է որպես ավագ պրոդյուսեր Բրիտանական հաղորդումներում։ Ունի երկու քույր՝ Լորան և Սյուզին։

Գերազանց կերպով ավարտել է Սուրբ Քաթբերթի անվան կաթոլիկ դպրոցը։ Բարձրագույն կրթություն ստացել է Քեմբրիջի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է ժամանակակից և միջնադարյան լեզուներ։ Հետո Փարիզի Ժակ Լեքոքի անվան միջազգային թատերական դպրոցում սովորել է դերասանական արվեստ։ 2008 թվականին սկսել է իր կարիերան որպես թատրոնի դերասան։ Ելույթ է ունեցել Բրոդվեյի և Վեսթ-Էնդի մի շարք բեմադրություններում։

Ֆիլմերում առաջնաելույթը կայացել է 2013 թվականին, երբ կատարել է Դիքսիի դերը «Սպանության հակառակ կողմում» ֆիլմում։ Կատարել է նաև մի քանի էպիզոդիկ դերեր։ 2018 թվականին կատարել է Պիեռի գլխավոր դերը պատմական «Միաբանության անկումը» ֆիլմում։

2019 թվականին նեթֆլիքսի «Վհակը» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում կատարել է Լյութիկի դերը, ինչի շնորհիվ ստացել է մեծ հայտնություն[1][2][3]։

Հանդիսանում է «The Amazing Devil» երաժշտական խմբի ստեղծողը, որը 2016 թվականին թողարկել է դեբյուտային «Love Run» ալբոմը[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2013 ֆ Ապանության մյուս կողմում Murder on the Home Front Դիքսի
2013 ս Սպիտակ թագուհին The White Queen Էդուարդ Վեսթմինսթերսկի
2013 ս Ժամանակակից հորատիչը Whitechapel Գևին Ռեդման
2014 ֆ Խռովարարների ակումբ The Riot Club տղա
2016 Dragon Quest Heroes II Dragon Quest Heroes II Կեսար
2016 ս Մաունթ Փլիզանթ Mount Pleasant Գոֆեր
2016 ֆ Նկարիչը սպանում է իրեն Bloody Cakes Քոլին Մոնթքրոուքնոքս
2017 ս Մթության մեջ In the Dark Շելլի
2017 ֆ Լիվերպուլում կինոաստղերը չեն մեռնում Film Stars Don't Die in Liverpool Էդդի
2017 ս Սթրայք Strike Էլ Ռոքբի
2017-2018 ս Միաբանության անկումը Knightfall Պիեռ
2018 ս Շեքսպիր և Հեթուեյ։ Մասնավոր հետախույզներ Shakespeare & Hathaway: Private Investigators Քալում Բելիմոր
2018 ս Հաջողակը Stan Lee's Lucky Man Բոբի Հեյս
2019 ս Աշխարհների պատերազմ The War of the Worlds Հենդերսոն
2019-ներկա ս Վհակը The Witcher Լյութիկ
2022 ս Բիլլի Քիդ Billy the Kid Պատրիկ Մաքարթի
2022 ս Վհակ։ Ծագում The Witcher: Blood Origin Լյութիկ

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր թատրոն
2008 «Մակբեթ» Մակբեթ Tyne Theatre Stage School
2009 «Два веронца» Սփիդ Cambridge American Stage Tour
2009 «Ռոմեո և Ջուլիետ» Բելվոլիա The Marlowe Society
2010 «Դեղամիջոց» Դիլան CUADC
2010 «Ալքիմիկոս» Ֆեյս The Marlowe Society
2010 «Համլետ» Հորացիո British Shakespeare Association
2010 «Համլեթ» Լաերթ European Theatre Group
2010 «Ամառային գիշերվա երազ» Նիք Բոթոմ European Theatre Group
2011 «Ճայը» Կոնստանտին Գաբրիելի Թրեդլև CUADC
2011 «Խորամանկի սանձահարումը» Պետրուչո European Theatre Group
2011 «Ռոմեո և Ջուլիետ» Մերկուցիո CUADC
2011 «Պորնոգրաֆիա» Եղբայր CUADC
2011 «Ոչ հրեշտակների մասին» Ֆիշ Ribbon Theatre
2012 «Շատ ուրախ » Ֆրենկ ADC Theatre
2013 «Սխալների կատակերգություն» Անտիֆոլ Սիրակուզացի The Marlowe Society
2014 «Գայլերի սրահ»/«Մուտքագրեք մարմիններ» մարկ Սմիթոն Royal Shakespeare Company
2015 «Գայլերի սրահ» Royal Shakespeare Company

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Denise Petski (2018 թ․ հոկտեմբերի 31). «'The Witcher': First Look At Henry Cavill As Geralt Of Rivia; Netflix Rounds Out Cast As Production Begins» (անգլերեն). Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  2. Konrad Stawiński (2018 թ․ նոյեմբերի 1). «Aktor i muzyk Joey Batey obsadzony jako Jaskier» (լեհերեն). Movies Room. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  3. Katherine Stinson (2020 թ․ մայիսի 3). «The Witcher: Relax With Jaskier Actor Joey Batey As He Reads From The Books» (անգլերեն). Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  4. «Joey Batey's Jaskier has recorded songs for The Witcher» (անգլերեն). Redanian Intelligence. 2019 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.