Վիսեյլիա
Վիսեյլիա | |
---|---|
Տեսակ | city of California?, մեծ քաղաք, charter city? և շրջանային կենտրոն |
Երկիր | ԱՄՆ[1] |
Վարչատարածք | Թուլարե շրջան[1] |
ԲԾՄ | 101 ± 1 մետր |
Մակերես | 97,10887 կմ²[2] |
Ձևավորում | 1874 |
Անվանված է | Visalia? |
Վիսեյլիա (անգլ.՝ Visalia), քաղաք Կալիֆոռնիայի կենտրոնական մասում՝ Թուլարե շրջանում, շրջանի վարչական կենտրոնն է։
Վիսեյլիա քաղաքից սկսվում է լանդշաֆտային մայրուղին դեպի մոտակայքում գտնվող «Sequoia» ազգային պարկ անգլ.՝ Sequoia National Park։ Բնակչության թիվը 124442 մարդ է (ըստ 2010 թվականի մարդահամարի)։ Հիմնադրվել է 1852 թվականին։ Ավանդաբար եղել է ծաղկուն գյուղատնտեսական շրջանի կենտրոնը։ Տեսարժան վայրերի թվում են քաղաքի կենտրոնում գտնվող 19-րդ դարի հարուստ առանձնատները, Մունի Գրով զբոսայգին անգլ.՝ Mooney Grove Park, «Tulare County Museum» պատմաերկրագիտական թանգարանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը, որտեղ գտնվում է քաղաքը, հազարավոր տարիներ առաջ ակնհայտորեն բնակեցված է եղել բնիկ հնդկացիների ցեղերով։ Թե երբ են ժամանել առաջին եվրոպացիները, անհայտ է, բայց առաջին մարդը, որը 1722 թվականին գրավոր գրառում է կատարել տարածքի մասին եղել է Պեդրո Ֆագեսը[3]։
1850 թվականին, երբ Կալիֆոռնիան ձգտում էր պետականության, Թուլարե շրջանը գոյություն չուներ, այս տարածքը մտնում էր այն ժամանակվա խոշոր Մարիպոսա շրջանի մեջ։ 1852 թվականին այս տարածքում՝Four Creeks շրջանում բնակություն են հաստատել առաջին եվրոպացի վերաբնակիչները։ Այս վայրը ստացել է Սիեռա Նևադայի լեռներից հոսող բազմաթիվ առուների և գետերի անվանումը։ Ամբողջ ջուրը թափվել է հսկայական ճահճոտ տարածքում՝ հոյակապ կաղնու անտառով։ Վերաբնակիչների աշխատասեր խումբը միջնորդություն է ներկայացրել նահանգի օրենսդիր մարմնին՝ շրջանի կարգավիճակ տրամադրելու համար, և այդ տարվա հուլիսի 10-ին Թուլարե շրջանը իրականություն է դարձել[4]։
Վերաբնակիչների կառուցած ամրոցի առաջին բնակիչներից մեկը Նաթանիել Վիզեն էր, որը պատասխանատու էր նոր բնակավայրի հետազոտության համար։ 1852 թվականի նոյեմբերին նա գրում է. «Քաղաքում ապրում է 60-80 բնակիչ, որոնցից 30-ը դպրոցահասակ երեխաներ են։ Քաղաքը գտնվում է Կավեա գետի հատվածներից մեկում և վիճակված է դառնալ Թյուլար շրջանի կենտրոնը»։ 1853 թվականին այս կանխատեսումն իրականություն է դարձել, և այդ ժամանակվանից Վիսեյլիան շարունակում է մնալ շրջանի կենտրոնը[5][6]։
Քաղաքային բնապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիսեյլիան ունի հարուստ ճարտարապետական պատմություն։ Քաղաքում պահպանվել են մինչև մեր օրերը հասած բազմաթիվ շենքեր, որոնք կառուցվել են 1800-ականների կեսերից վերջ։ Ամբողջ Վիսեյլիայում կան բազմաթիվ պատմական աղյուսե կառույցներ, այդ թվում՝ Իտալիայի բանկը (ներկայումս՝ Սիեռա բանկ) և բոզարի ոճով փոստային բաժանմունքի կենտրոնը, որոնք երկուսն էլ գրանցված են ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։ Բացի շատ այլ պատմական շենքերից և վիկտորյական տներից, Վիսեյլիան նաև ծննդավայր է «Fox»-ի տարբերակիչ թատրոնի համար, որը վերականգնել է համայնքային խումբը, որը հայտնի է որպես «աղվեսի ընկերներ» և ներկայումս ծառայում է որպես կենդանի վայր երաժշտական և բեմական ներկայացումների համար[7]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիսեյլիայի տնտեսությունը կառավարում է գյուղատնտեսությունը (հատկապես խաղողի, ձիթապտղի, բամբակի, ցիտրուսային մրգերի և տնկարանային արտադրանքի), անասնաբուծությունը, ինչպես նաև բաշխման և արտադրական օբյեկտները՝ (էլեկտրոնիկան և թղթային արտադրանքը կարևոր արտադրական ոլորտներ են)[8]։ Թեթև արդյունաբերությունը և առևտրային բաշխումը ներկայացնում են Վիսելիայի գործատուների բազայի ամենաարագ աճող մասը[9]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2010 թվականի ԱՄՆ մարդահամարի տվյալների՝ բնակչությունը 124442 մարդ էր։ Բնակչության խտությունը՝ 1324,9 մարդ/կմ²։ Ռասայական կազմը՝ 64,5% սպիտակամորթներ, 5,4% ասիացիներ, 2,1% սևամորթներ, 1,4% բնիկ ամերիկացիներ, 0,1% հավայացիներ և Խաղաղ օվկիանոսի կղզիների բնիկներ, 21,9% այլ ցեղեր, 4,6% երկու կամ ավելի ցեղերի ժառանգներ։
Ըստ 2000 թվականի ԱՄՆ մարդահամարի տվյալների՝ քաղաքում մեկ տնային տնտեսության միջին եկամուտը կազմել է 53975 դոլար, ընտանիքի եկամուտը՝ 61823 դոլար։ Տղամարդկանց միջին եկամուտը 46423 դոլար է, իսկ կանանցը՝ 34265 դոլար։ Մեկ շնչի հաշվով միջին եկամուտը 23,751 դոլար է։ Ընտանիքների 14,8%-ը կամ բնակչության 13,2%-ը ցածր է աղքատության շեմից, այդ թվում՝ 18 տարեկանից ցածր երիտասարդների 21,4%-ը և 65 տարեկանից բարձր մեծահասակների 9,4%-ը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիսեյլիան զբաղեցնում է 94 կմ², որից 94 կմ²-ին ցամաքային է, իսկ 0,05%-ը՝ ծածկված է ջրով։
Վիսեյլիայում Ամենաբարձր կետը Ուիտնի լեռն է։
Կառավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղական ինքնակառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես Սան Հոակին հովտի մեծ մասը, այնպես էլ Հանրապետական կուսակցությունն ունի ավելի շատ տեղական ընտրողներ, քան Դեմոկրատական կուսակցությունը։ 51718 գրանցված ընտրողներից մոտավորապես 31,9%-ը դեմոկրատ է, իսկ 49,1%-ը՝ հանրապետական, մնացած 19,0%-ը համարվում են անկախ կամ գրանցված է բազմաթիվ փոքր քաղաքական կուսակցություններից մեկում, ինչպիսիք են Կանաչների կուսակցությունը կամ Ազատական կուսակցությունը[10]։
Վիսեյլիան կանոնադրական քաղաք է՝ ընտրազանգվածով հաստատված կանոնադրությամբ, որը քաղաքի համար գործում է որպես «սահմանադրություն»[11]։ 2012 թվականի նոյեմբերյան ընտրություններից առաջ Վիսեյլիայի բնակիչները ընտրել են 5 անդամից բաղկացած քաղաքային խորհուրդ, որն իրականացնում է օրենսդիր և ղեկավար մարմնի գործառույթները։ Ավագանու անդամները ծառայում են 4 տարի, և նրանք ընտրում են մեկ անդամի քաղաքապետի պաշտոնում, մեկը՝ փոխքաղաքապետի պաշտոնում։ Քաղաքային խորհուրդը վարձում է հզոր սիթի-մենեջերի, որը ծառայում է որպես գործադիր տնօրեն։ Յուրաքանչյուր կենտ տարի քաղաքի բնակչությունն ընտրում է 2 կամ 3 անդամի՝ 4 տարի ժամկետով։ Յուրաքանչյուր մարտ քաղաքային խորհուրդը հավաքվում և ընտրում է իր անդամներից մեկին որպես քաղաքապետ, իսկ մյուսին՝ որպես փոխքաղաքապետ։ Վիսեյլիայի ներկայիս քաղաքապետը Բոբ Լինքն է, իսկ փոխքաղաքապետը՝ Սթիվ Նելսենը։ Վիսեյլիա քաղաքին սպառնում էին քաղաքացիական իրավունքների փաստաբանների ցանցի դատական հայցով, որը պնդում էր, որ քաղաքը խախտել է Կալիֆոռնիայի քվեարկության իրավունքների մասին օրենքը, որն ընդունվել է 2002 թվականին։ 2012 թվականի մարտի 5-ին Վիսեյլիայի քաղաքային խորհուրդը քվեարկել է 2012 թվականի նոյեմբերի քվեաթերթիկում մի առաջարկ ներառելու համար, որով կփոխվի ձևը, որով Վիսեյլիայի ընտրողները ընտրելու են իրենց քաղաքային խորհուրդը[12]։ Այս միջոցը ընդունվել է, և 2016 թվականի նոյեմբերից Վիսեյլիան անցկացնում է շրջանային ընտրություններ, որոնցում թեկնածուները պետք է բնակվեն քաղաքը կազմող հինգ թաղամասերից մեկում, և միայն այդ շրջանի բնակիչների ձայներն ստանալու իրավունք ունեն[13]։
Պետական և դաշնային ներկայացուցչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնում Վիսեյլիան գտնվում է Սենատի 16-րդ շրջանում, որը ներկայացնում է հանրապետական Շենոն Գրոուն, իսկ վեհաժողովի 26-րդ շրջանում՝ հանրապետական Դևոն Մատիսը[14], Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատում Վիսեյլիան գտնվում է Կալիֆոռնիայի Կոնգրեսի 22-րդ շրջանում՝ ի դեմս հանրապետական Դևին Նունեսի[15]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը] Միկի Ճապոնիա
Պուտինյանո Իտալիա
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիսեյլիայում է ծնվել հայտնի հայ հեղափոխական և ռազմական գործիչ Մոնթե Մելքոնյանը։ Ըստ հայացքների՝ նա մարքսիստ-լենինիստ էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Getty Research Institute Getty Thesaurus of Geographic Names — LA: Getty Research Institute, 1997.
- ↑ United States. Bureau of the Census 2016 U.S. Gazetteer Files — Washington, D.C.: U.S. Census Bureau, 2016.
- ↑ «Downtown Visalia Statistics». Downtownvisalia.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «CERES: State Historical Landmarks for Tulare County - NO.410 CHARTER OAK OR ELECTION TREE». Ceres.ca.gov. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է October 24, 2012 =dead-ին.
- ↑ «Historic California Posts: Fort Visalia». Militarymuseum.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ California Genealogy & History Archives Արխիվացված Դեկտեմբեր 18, 2014 Wayback Machine
- ↑ «Fox Restoration» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-06-17 =dead-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Employment and Industries in the Visalia, California Area». Citytowninfo.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Visalia Economic Development Corporation». Visaliaedc.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է October 24, 2012 =dead-ին.
- ↑ «politicalsub.xls» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) October 17, 2012 =dead-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «City of Visalia - City Council». Ci.visalia.ca.us. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ [1](չաշխատող հղում)
- ↑ «City of Visalia - District Elections 2016». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «California's 22nd Congressional District - Representatives & District Map». Civic Impulse, LLC. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Statewide Database». UC Regents. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.