Վինչենցո Չերուլի
Վինչենցո Չերուլի Vincenzo Cerulli | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1859[1][2] Տերամո, Աբրուցցո, Իտալիա[2] |
Մահացել է | մայիսի 30, 1927[1] (68 տարեկան) կամ մայիսի 31, 1927[2] (68 տարեկան) Մերատե, Լեքո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Astronomical Observatory of Abruzzo? |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[2] |
Ալմա մատեր | Հռոմի Սապիենզա համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն |
Vincenzo Cerulli Վիքիպահեստում |
Վինչենցո Չերուլի (իտալ.՝ Vincenzo Cerulli, Ծնվ.՝ 20 ապրիլի 1859, Տերամո, Աբրուցո, Երկու Սիցիլիաների թագավորություն - Մահ.՝ 31 մայիսի 1927, Մերատե, Լեկկո, Իտալիայի թագավորություն), իտալացի աստղագետ և մաթեմատիկոս, աշխատել է Կոլուրանիա-Տերամոյի աստղադիտարանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Հռոմի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը 1881 թվականին, որից հետո չորս տարի վերապատրաստվել է Բոննի և Բեռլինի աստղադիտարաններում։ Իտալիա վերադառնալուց հետո աշխատել է Կոլեջո Ռոմանո աստղադիտարանում որպես կամավոր, որտեղ նա Էլիա Միլոզեվիչի հետ կազմել է 1291 աստղերի կատալոգ։
1890 թվականին Տերամոյում հիմնել է մասնավոր աստղադիտարան, որը անվանել է «Կոլուրանիա աստղադիտարան»[3]։ Աստղադիտարանը զինված էր Կուկի 40-սմ ապերտուրայով ռեֆրակտորով։
Չերուլին ողջ կյանքի ընթացքում այս աստղադիտարանում կատարել է դիտարկումներ։ Դիտարկել է կրկնակի աստղեր և աստերոիդներ, զբաղվել է մոլորակների ուղեծրերի հաշվարկներով, հաստատել է Վեներայի իր առանցքի շուրջ պտույտի ցածր արագությունը։ Առաջիններից էր, որ աստղագիտական դիտարկումններում սկսեց կիրառել լուսանկարչությունը։
Ակտիվորեն կատարում էր Մարսի դիտարկումներ և եղել է Մարսի ջրանցքների հիպխոթեզի հակառակորդ, համարելով դրանք օպտիկական պատրանք։ Չերուլին եղել է բազմաթից աստղագիտական միությունների անդամ և Իտալական աստղագիտական միության նախագահ։
Չերուլիի պատվին են անվանվել խառնարան Մարսի վրա և աստերոիդներից մեկը՝ (366) Վինչենտինան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Janiro N. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1980. — Vol. 24.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ [«Տերամոյի Կոլուրանիա աստղադիտարանի կայքը (իտալ.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին. Տերամոյի Կոլուրանիա աստղադիտարանի կայքը (իտալ.)]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինչենցո Չերուլի» հոդվածին։ |
|
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marte nel 1896-97, con tre tavole, Collurania, Teramo, 1898.
- Nuove osservazioni di Marte. Saggio di una interpreatazione ottica delle sensazioni aeroscopiche, Roma, Unione tip. coop., 1900.
- Proposta di un catalogo stellare intieramente fondato sulla fotografia, in «Memorie della società degli Spettroscopisiti italiani», Roma, vol. XXXVI, 1907.