Վիկտոր Կոչևսկի
Վիկտոր Կոչևսկի ուկրաիներեն՝ Віктор Кочевський | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1923 |
Ծննդավայր | Ռեզունենկովո, Կոլոմակի շրջան, Kharkiv Okruha, Խարկովի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 28, 2005 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Կիևի համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտ (1956) |
Ուշագրավ աշխատանքներ | «Հայրենակիցներ» (1957) «Խնդության վարպետներ» (1960) «Հող ներշնչման» (1961) «Հավերժական խարույկներ» (1972) «Գարունների հասակակիցը» (1977) մանուկների համար՝ «Սևանի ծիծեռնակը» (1960) «Կապարե սոխակը» (1971) «Անտառի տոնը» (1977) |
Պարգևներ |
Վիկտոր Վասիլևիչ Կոչևսկի (ուկրաիներեն՝ Віктор Васильович Кочевський, նոյեմբերի 15, 1923, Ռեզունենկովո, Կոլոմակի շրջան, Kharkiv Okruha, Խարկովի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 28, 2005, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1962-1965 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների միության՝ Խարկովի կազմակերպության վարչության նախագահը, 1974 թվականից Կիևի կազմակերպության վարչության քարտուղարն է։ Հրատարակել է «Հայրենակիցներ» (1957), «Խնդության վարպետներ» (1960 թվական), «Հող ներշնչման» (1961 թվական), «Հավերժական խարույկներ» (1972 թվական), «Գարունների հասակակիցը» (1977), մանուկների համար՝ «Սևանի ծիծեռնակը» (1960), «Կապարե սոխակը» (1971), «Անտառի տոնը» (1977) և այլ ժողովածուներ։
1955 թվականից, երբ առաջին անգամ այցելել է Հայաստան, սկսել է ուսումնասիրել հայոց լեզուն, գրականությունն ու մշակույթը։
«Բարև, իմ Հայաստան» բանաստեղծությունների շարքի համար արժանացել է Պավլո Տիչինայի անվան հանրապետական մրցանակի (1976 թվական)։
Թարգմանել է հայ դասականների (Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Հակոբ Հակոբյան, Հովհաննես Հովհաննիսյան, Եղիշե Չարենց և այլն) ստեղծագործությունները, առանձին գրքերով հրատարակել Խնկո-Ապոր («Քեռի Աթաբեկի նվերը», 1970), Գ. Աարյանի («Լուսացաններ», 1975) և այլոց երկերը։ Կազմել է Հովհաննես Թումանյանի (1969), Ավետիք Իսահակյանի (1975), Եղիշե Չարենցի (1977) ուկրաիներեն ժողովածուների հոբելյանական հրատարակությունները։ Գրել է «Հայաստանի երգող սիրտը» (1969, Հովհաննես Թումանյանի մասին) և «Հավերժական ճամփորդը» (1975, Ավետիք Իսահակյանի մասին) գրքույկները։
Կազմել է հայ երիտասարդական պոեզիայի անթոլոգիա («Սևանի լուսաբացը», 1973) և հայ խորհրդային բանաստեղծների երկերի ժողովածու («Հայոց երկրի մեղեդիներ», 1973)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Єжелов Г. Г. Кочевський Віктор Васильович // Українська Радянська Енциклопедія. — 2-е видання. — Т. 5. — Київ, 1980. — С. 462.
- Український радянський енциклопедичний словник. У 3-х т. Т. 2. — 2-ге вид. — К., 1987. — С. 174.
- Письменники Радянської України։ Бібліографічний довідник / Упорядники О. В. Килимник, О. І. Петровський. — К.։ Радянський письменник, 1976. — С. 171—172.
- Письменники Радянської України։ Біобібліографічний довідник / Автори-упорядники В. К. Коваль, В. П. Павловська. — К.։ Радянський письменник, 1981. — С. 132.
- Письменники України։ Довідник. — Дніпропетровськ։ ВПОП «Дніпро», 1996. — С. 143.
- Гаман В. Життєві уроки дружби // Прапор. — 1983. — № 11. — С. 123—125.
- Мищенко М. Людина вітається з колосом // Соціалістична Харківщина. — 1964. — 22 вересня.
- Осадчук П. Найсерйозніший серед нас веселих։ В. Кочевському — 75 // Літературна Україна. — 1998. — 19 листопада.
- Зінченко Наталя. «Давит Сасунці» // Хрещатик. — 2004. — 24 березня.
- Татосян Георгий. Меня с Арменией уже не разлучить // Планета Диаспор. — 2000. — 22 июня.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 595)։ |
- Նոյեմբերի 15 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Ապրիլի 28 մահեր
- 2005 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի բանաստեղծներ
- Ուկրաինացի թարգմանիչներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ