Վեգա-1
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր ԳԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
COSPAR ID | [1] 1984-125A[1] |
NSSDCA ID | 1984-125A |
SCN | 15432 |
Գործարկման ամսաթիվ | 1988 դեկտեմբերի 15, 09:16:24 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Զանգված | 4840 կգ[2] |
Վեգա-1 (ռուս.՝ Вега-1), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներայի և Հալլեյի գիսաստղի հետազոտությունների համար, այս նպատակով արձակված զույգ կայաններից առաջինը։ Արձակվել է 1984 թվականի դեկտեմբերի 15-ին։
Կայանը նախագծվել է Վեներա ծրագրի կայանների հենքի վրա։ Կայանները կառուցվել են, որպես 5ՎԿ հենք Լավոչկինի անվան գիտա-արտադրական միավորումում։ Վեգա անվանումը ծագում է Վեներա և Հալլեյ անվանումներից (համապատասխանաբար՝ Венера և Галлей, ռուսերեն «Վեներա» և «Հալլեյ» բառերը)։
Վեգա-1-ը սնուցվում էր երկու մեծ արևային մարտկոցներով։ Գիտական գործիքները ներառում էին՝ ալեհավաք, տեսախցիկներ, սպեկտրոմետր, մագնիսաչափեր, պլազմային զոնդեր և այլն։ Կայանի զանգվածը կազմում էր 4,920 կգ, դրանք արձակվել են Պրոտոն կրող հրթիռներով Բայկոնուր տիեզերակայանից։ Կայանի վրա տեղադրված էր հատուկ վահան գիսաստղի փոշուց պաշտպանելու համար[3]։
Վեներայի հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեգա-1-ից արձակված իջեցվող սարքը հասել է Վեներայի մթնոլորտին 1985 թվականի հունիսի 11-ին՝ Կայանից արձակվելուց երկու օր անց։ Իջեցվող սարքը 240 սանտիմետր տրամագծով 1500 կիլոգրամ գունդ էր, որը պարունակում էր մակերևույթին վայրէջք կատարելու համար նախատեսված սարք և օդապարիկ։ Վեգա-1 կայանը իականացրեց գրավիտացիոն աջակցության մանևր՝ օգտագործելով Վեներայի ձգողության դաշտը և շարունակեց իր թռիչքը դեպի գիսաստղ[4]։
Իջեցվող սարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակերևույթին վայրէջք կատարելու համար նախատեսված իջեցվող սարքը նույնական էր Վեգա-2-ի, ինչպես նաև նախորդ վեց Վեներա կայանների հետ։ Մոդուլի նպատակն էր ուսումնասիրել մթնոլորտը և մոլորակի մակերեսը։ Գիտական սարքավորումները ներառում էին ուլտրամանուշակագույն սպեկտրոմետր, ջերմաստիճանի և ճնշման տվիչներ, ջրի կոնցենտրացիայի հաշվիչ, գազաֆազային քրոմատոգրաֆ, ռենտգենյան սպեկտրոմետր, զանգվածային սպեկտրոմետր և գրունտի նմուշառման սարք։ Քանի որ իջեցվող սարքը վայրէջքը կատարեց մոլորկի գիշերային կողմում լուսանկարներ չեն արվել։ Գիտական գործիքներից մի քանիսը (ուլտրամանուշակագույն սպեկտրոմետրը, զանգվածային սպեկտրոգրաֆը և ճնշումը և ջերմաստիճանը չափելու սարքերը) մշակվել են ֆրանսիացի գիտնականների հետ համատեղ[4]։
Իջեցվող սարքը հաջողությամբ վայրէջք կատարեց Ափրոդիտե Տերրայից հյուսիս, Ջրահարսի հարթավայրում։ Ավելցուկային տուրբուլենտության պատճառով որոշ մակերևութային փորձեր սխալմամբ ակտիվացվել են մակերևույթից 20 կիլոմետր բարձրության վրա։ Այսպիսով գիտական տվյալներ հնարավոր է եղել ստանալ միայն զանգվածային սպեկտրոմետրից[5]։
Օդապարիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեգա-1-ի իջեցվող սարքը օդապարիկով մտավ Վեներայի մթնոլորտ 1985 թվականի հունիսի 11-ին մոտավորապես 11 կիլոմետր վայրկյան (6,8 մ/վ)։ Մակերևույթից 64 կիլոմետր բարձրության վրա բացվեց պարաշյուտը։ Օդապարիկի փաթեթը դուրս է բերվել խցիկից 40 վայրկյան անց 61 կիլոմետր բարձրության վրա։ Երկրորդ պարաշյուտը բացվել է 55 կիլոմետր բարձրության վրա։ Օդապարիկը փչվել է 100 վայրկյանի ընթացքում 54 կիլոմետր բարձրության վրա։ Բալաստը արտանետվել է, երբ օդապարիկը հասել է մոտավորապես 50 կիլոմետր բարձրության, դրանից հետո օդապարիկը բարձրացել է 53-ից 54 կմ բարձրության շերտ և կատարել է հետազոտություններ։
Միջին կայուն բարձրությունը 53,6 կիլոմետր էր։ Գիտական հետազոտությունները ցույց տվեցին որ մթնոլորտի միջին, ամենաակտիվ շերտում առկա է 535 միլիբար ճնշում և 300–310 Կ (27–37 °C) ջերմաստիճան։ Վեներայի եռաստիճան ամպային համակարգի միջով օդապարիկը շարժվել է դեպի արևմուտք՝ գոտիային քամու հոսքով մոտ 69 մետր/վրկ միջին արագությամբ (ժամում 248 կիլոմետր) գրեթե միևնույն լայնության վրա։ Հունիսի 12-ին, ժամը 12:20-ին, 8500 կմ անցնելուց հետո օդապարիկը հատել է տերմինատորին։ Դրանից հետո զոնդը շարունակել է գործել մոլորակի ցերեկային կողմում, մինչև հունիսի 13-ին, ժամը 00:38-ին։ Վերջին տվյալների փոխանցումը ստացվել է սկզբնական կետից մոտ 11,600 կիլոմետր հեռավորությունից, զոնդը փաստորեն անցել է մոլորակի շրջագծի մոտ 30%-ը։ Հայտնի չէ, թե որքան է անցել օդապարիկը վերջին հաղորդակցությունից հետո[5]։
Հալլեյի հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեներայի մոտով անցնելիս Վեգա կայանը օգտագործեց մոլորակի ձգողության դաշտը հետագծի ուղղման և արագացման համար, և ուղղվեց դեպի Հալլեյի գիսաստղը։
Կայանից լուսանկարներ սկսել են ստացվել 1986 թվականի մարտի 4-ին և օգտագործվել են Ջիոտտոյի հետագծի ճշգրտման համար։ Վեգայից ստացված վաղ պատկերները ցույց են տվել գիսաստղի վրա երկու լուսավոր տարածքներ, որոնք սկզբում մեկնաբանվել են որպես կրկնակի միջուկ։ Պայծառ տարածքները հետագայում պարզվել է, որ գիսաստղից արձակվող երկու շիթ էին։ Պատկերները նաև ցույց տվեցին, որ միջուկը մութ է, և ինֆրակարմիր սպեկտրոմետրի ընթերցումները չափեցին միջուկի ջերմաստիճանը 300-ից 400 Կ (27-ից 127 °C), շատ ավելի տաք, քան սպասվում էր սառցե մարմնի համար։ Եզրակացվել է, որ գիսաստղի մակերեսը ծածկված էր սառույցը ծածկող բարակ պաշտպանիչ շերտով։
Վեգա-1-ն իր ամենամոտ անցումը կատարել է մարտի 6-ին՝ միջուկից մոտ 8889 կիլոմետր հեռավորության վրա։ Կայանը վարսի շուրջ թռչելու ընթացքում կատարել է ավելի քան 500 լուսանկարներ տարբեր ֆիլտրերի միջոցով։ Թեև կայանը ընկել է գիսաստղի փոշու ազդեցության տակ, դրա արդյունքում ոչ մի գործիք չի վնասվել։
Վեգայի լուսանկարները ցույց են տվել, որ միջուկը ունի մոտ 14 կիլոմետր երկարություն, և պտտվում է մոտ 53 ժամ պարբերությամբ։ Փոշու վերլուծությունը թույլ է տվել պարզել, որ այն բաղկացած է ածխածնային խոնդրիտներից և կլատրատային սառույցից։
1986 թվականի մարտի 7-ին և 8-ին հաջորդող լուսանկարումներից հետո Վեգա-1-ը հեռացավ դեպի խորը տիեզերք։ Ընդհանուր առմամբ Վեգա-1-ը և Վեգա-2-ը վերադարձրել են Հալլեյի գիսաստղի մոտ 1500 պատկեր։ Վեգա 1-ի վառելիքը սպառվել է 1987 թվականի հունվարի 30-ին, իսկ Վեգա 2-ի հետ կապը շարունակվել է մինչև 1987 թվականի մարտի 24-ը։
Վեգա-1-ը ներկայումս գտնվում է հելիոկենտրոն ուղեծրում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Vega 1». US National Space Science Data Centre. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Vega 1» (PDF). NASA. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ V. A. Agureikin, S. I. Anisimov, A. V. Bushman, G. I. Kanel', V. P. Karyagin, A. B. Konstantinov, B. P. Kryukov, V. F. Minin, S. V. Razorenov, R. Z. Sagdeev, S. G. Sugak, V. E. Fortov, (1984). "Thermo-physical and gas-dynamic studies of the meteorite shield for the Vega spacecraft". High Temperature 761-778 22(5). WoS:A1984ALC5000020 Scopus:2-s2.0-0021489019
- ↑ 4,0 4,1 NASA—NSSDC—Spacecraft—Details
- ↑ 5,0 5,1 «NASA Database—Solar System Exploration; Missions; By Target; Venus; Past; Vega 1». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vega 1 Measuring Mission Profile by NASA's Solar System Exploration
- Vega mission images from the Space Research Institute (IKI)
- Raw data from Vega 1 and Vega 2 on board instruments
- Soviet Exploration of Venus
- Vega 1 Mission Comet Halley Data Archive at the NASA Planetary Data System, Small Bodies Node