Սպեկտրալուսաչափություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սպեկտրալուսաչափություն, օպտիկական չափողական տեխնիկայի և ֆիզիկայի բաժին։ Ներառնում է սպեկտրաչափությունը, սպեկտրոսկոպիան, լուսաչափությունը և չափագիտությունը։ Սպեկտրալուսաչափության եղանակներով որոշում են լույսի էներգիայի քանակական կախումը ալիքի երկարությունից, ստանում առաքված, կլանված, անդրադարձված կամ ցրված լույսի սպեկտրը։ Սպեկտրալուսաչափությունը մշակում է առաքման (նաև լյումինեսցենցիայի), կլանման և անդրադարձման սպեկտրային գործակիցների (նյութերը, միջավայրերը, մակերևույթները և լուսային առաքիչները բնորոշող կարևոր մեծությունները) որոշման եղանակներն ու սարքերը։ Տարբերում են ինֆրակարմիր (ԻԿ), ուլտրամանուշակագույն (ՈԻՖ) և տեսանելի սպեկտրալուսաչափություն։ Սպեկտրալուսաչափությունը կիրառվում է գիտության և տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 61 CC-BY-SA-icon-80x15.png