Վարեգեմ (հոլ.՝ Waregem), քաղաք և կոմունա Բելգիայում, Կորտրեյկ շրջանում, Արևմտյան Ֆլանդրիա նահանգում։ Վարեգեմը տեղակայված է Լիս գետի հովտում Կորտրեյկ և Գենտ քաղաքների միջև։ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ համայնքի բնակչությունը կազմում էր 36 306 մարդ։ Տարածքը 44,34 կմ քառ․ է, բնակչության խտությունը՝ 820 մարդ կմ քառ․:
Ամերիկացի զինվորների հուշարձանը և գերեզմանոցը գտնվում է քաղաքի հարավ-արևելքում։ Եվրոպայում ամերիկյան զինվորականների ամենափոքր գերեզմանատունն է և միակը՝ Բելգիայում։ Այստեղ թաղված են 368 ամերիկացի զինվորներ, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմում՝ Բելգիայի ազատագրման ժամանակ։
Բարոն Քեյսերի ամրոցի շրջակա այգին գտնվում է քաղաքի կենտրոնում։
Քաղաքում կան նաև մի շարք եկեղեցիներ, գյուղատնտեսական շենքեր, որոնք կառուցվել են միջնադարում։