Ֆելեկյան քույրերը բեմական գործունեությունն սկսել են 1880-ական թթ. կեսին՝ Թիֆլիսում։ Խաղացել են նաև Բաքվի հայկակական թատրոնում, հյուրախաղերով և առանձին խմբերով հանդես եկել Շուշիում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Թավրիզում, Թեհրանում։ 1904 թվականին, Եգիպտոսում կազմակերպել են թատերախումբ, 1908 թվականին ներկայացումներ տվել ԱՄՆ-ում։ Սկսած 1910 թվականից մասնակցել են պոլսահայ թատերական կյանքին, 1919 թվականին, Կ. Պոլսում կազմակերպել «Ֆելեկյան թատերախումբ» (գոյատևել է մինչև 1922 թվական)։
Վարդիթեր Ֆելեկյանն օժտված է եղել դրամատիկ դերասանուհու հարուստ տվյալներով, դերերից են՝ Կրուչինինա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Մեդեա (Սուվորինի և Բուրենինի «Մեդեա»), Մարգարիտ Գոթիե (Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը») և այլն, որոնք երբեմն համեմատել են Սիրանույշի դերակատարումների հետ։ Օվի Սևումյանի հրավերով խաղացել է Կոստանդնուպոլսի Հայ դրամատիկ թատրոնի հետ։ 1922 թվականին Վահրամ Փափազյանի և Գրիգոր Ավետյանի հետ նկարահանվել է «Վոսփորի գեղուհին կամ ոճրագործ սերը» ֆիլմում[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 624)։