Վարդիթեր Ֆելեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդիթեր Ֆելեկյան
Ծնվել է1869
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1952
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի

Վարդիթեր Ֆելեկյան (1869, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1952, Ստամբուլ, Թուրքիա), հայ դերասանուհի, Սիմոն Ֆելեկյանի դուստրը[1], Մարի-Հրանույշ Ֆելեկյանի քույրը[2]։

Ֆելեկյան քույրերը բեմական գործունեությունն սկսել են 1880-ական թթ. կեսին՝ Թիֆլիսում։ Խաղացել են նաև Բաքվի հայկակական թատրոնում, հյուրախաղերով և առանձին խմբերով հանդես եկել Շուշիում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Թավրիզում, Թեհրանում։ 1904 թվականին, Եգիպտոսում կազմակերպել են թատերախումբ, 1908 թվականին ներկայացումներ տվել ԱՄՆ-ում։ Սկսած 1910 թվականից մասնակցել են պոլսահայ թատերական կյանքին, 1919 թվականին, Կ. Պոլսում կազմակերպել «Ֆելեկյան թատերախումբ» (գոյատևել է մինչև 1922 թվական)։

Վարդիթեր Ֆելեկյանն օժտված է եղել դրամատիկ դերասանուհու հարուստ տվյալներով, դերերից են՝ Կրուչինինա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Մեդեա (Սուվորինի և Բուրենինի «Մեդեա»), Մարգարիտ Գոթիե (Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը») և այլն, որոնք երբեմն համեմատել են Սիրանույշի դերակատարումների հետ։ Օվի Սևումյանի հրավերով խաղացել է Կոստանդնուպոլսի Հայ դրամատիկ թատրոնի հետ։ 1922 թվականին Վահրամ Փափազյանի և Գրիգոր Ավետյանի հետ նկարահանվել է «Վոսփորի գեղուհին կամ ոճրագործ սերը» ֆիլմում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  2. «Ֆելեկյաններ | armeniaculture.am». www.armin.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  3. «AV Production - Վարդիթեր Ֆելեկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 624