Jump to content

Վասիլիսկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլիսկոս
հուն․՝ Βασιλίσκος և լատին․՝ Flavius Basiliscus
Դիմանկար
Ծնվել է5-րդ դար
ԾննդավայրԿապադովկիա, Կենտրոնական Անատոլիա, Թուրքիա
Մահացել է476
Մահվան վայրԿապադովկիա, Կենտրոնական Անատոլիա, Թուրքիա
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինZenonis?
Ծնողներհայր՝ father of Basiliscus?[1]
Զբաղեցրած պաշտոններհինհռոմեացի սենատոր, Բյուզանդիայի կայսր և կոնսուլ
ԵրեխաներMarcus?
 Basiliscus Վիքիպահեստում

Վասիլիսկոս (լատին․՝ Flavius Basiliscus Augustus, հուն․՝ Βασιλίσκος, ծննդյան տարեթիվ անհայտ-մահացել է 476 թվականին) Բյուզանդիայի կայսր 475-ից 476 թվականներին։ Որպես Լևոնների հարստության անդամ, նա եկել է իշխանության, երբ կայսր Զենոնը ստիպված հեռացավ Կոստանդնուպոլսից հեղաշրջման արդյունքում։

Վասիլիսկոսը կայսրուհի Էլիա Վերինայի եղբայրն էր, ով կայսր Լևոն I- (457–474) կինն էր։ Իր բարեկամական հարաբերությունները կայսրի հետ թույլ տվեցին նրան ունենալ զինվորական կարիերա, որը սկզբում փոքր հաջորղությունից հետո ավարտվեց 468 թվականին, երբ նա գլխավորեց աղետալի հռոմեական ներխուժումը վանդալական Աֆրիկա։

Վասիլիսկոսին հաջողվեց իշխանության գալ 475 թվականին՝ օգտվելով Զենոն կայսրի ժողովրդականություն չվայելելուց։ Վերինայի կողմից կազմակրեպված դավադրության արդյունքում Զենոնը ստիպված լքեց Կոստանդունապոլիսը։ Չնայած իր կարճատև կառավարմանը, Վասիլիսկոսը ուներ եկեղեցու և Կոստանդնուպոլսի բնակչության աջակցությունը։ Նրա քաղաքականությունը, որը միտված էր իշխանության պահպանմանը` պաշտոնները տրամադրելով հավատարիմ մարդկանց, բերեց շատ կարևոր մարդկանց զայրույթը, այդ թվում նրա քորջ Վերինայի։ Այսպիսով, երբ Զենոնը փորձեց վերադարձնել իշանությունը, նրան հիմնականում դիմադրություն ցույց չտվեցին, հաղթականորեն մուտք գործեց Կոստանդնուպոլիս` գերեվարելով և սպանելով Վասիլիսկոսին և նրա ընտանիքին։

Վասիլիսկոսի և Զենոնի միջև ընդհարումը համընկավ Արևմտյան Հռոմեական կայսրության անկման հետ, ինչը տեղի ունեցավ 476 թվականի սեպտեմբերի սկզբին։ Երբ բարբարոսների առաջնորդ Օդոակրը գահընկեց արեց Հռոմի կայսր Հռոմուլոս Օգոստուլոսին` կայսրեական ռեգալիա ուղարկելով Կոստանդնուպոլիս, Զենոնը նոր էր վերադարձրել գահը և նա միայն կարող էր հաստատել Օդոակրին որպես Իտալիայի դուքս` այդպիսով ավարտելով Արևմտյան Հռոմեական կայսրության գոյատևումը։

Ծագում և վաղ կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնարավոր բալկանյան ծագմամբ[2] Վասիլիսկոսը Էլիա Վերինայի եղբայրն էր, ով կայսր Լևոն I կինն էր։ Կա տեսակետ, որ Վասիլիսկոսը վանդալների առաջնորդ Օդոակրի հորեղբայրն է։ Այս տեսակետը հիմնված հետ Հովհան Անտիոքցու (209.1) աշխատության բացատրության վրա, որի համաձայն Օդոակրը և Արմատուսը Վասիլիսկոսի զարմիկներն են[3]։ Այնուամենայնիվ ոչ բոլոր գիտնականներն են համաձայն այս տեսակետի հետ, քանի որ աղբյուրները չեն խոսում նրա օտարերկրյա ծագման մասին[4]։ Հայտնի է, որ Վասիլիսկոսը ունեցել է կին, որի անունն էր Զենոնիս և նվազագույնը մեկ որդի Մարկոս անունով։

Վասիլիսկոսը իր զինվորական կարիերան սկսել է Լևոն I-ի օրորք։ Կայսրը նրան նշանակել էր զորավար Թրակիայում[5]։ Այստեղ Վասիլիսկոսը հաջող արշավանք էր կազմակերպել բուլղարների դեմ 463 թվականին։ Նա փոխարինեց Ռուսիկիոսին որպես Թրակիայում գլխավոր հրամանատար և մի քանի հաջող արշավանքներ իրականացրեց գոթերի և հոների դեմ (466 կամ 467)[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Pas L. v. Genealogics — 2003.
  2. Elton.
  3. Krautschick.
  4. Macgeorge.
  5. Smith.
  6. Martindale.