1905 թվականին Օդեսայում հիմնել է գինեգործական գիտափորձնական առաջին կայանը (Թայիրովի անվան խաղողագործության և գինեգործության ԳՀԻ, Ուկրաինական ԽՍՀ)։ 1892-1918 թվականներին և 1927-1932 թվականներին Թայիրովը եղել է իր կազմակերպած «Վեստնիկ վինոդելիյա» («Вестник виноделия») ամսագրի խմբագիրը։ Գիտական աշխատանքները նվիրված են այգեգործական վիճակագրությանը, ավազահողերում խաղողի վազի սննդառության, ԽՍՀՄ-ում խաղողի սորտերի նկարագրության և շրջանացման, ինչպես նաև ֆիլոքսերայի դեմ պայքարի մեթոդների մշակման հարցերին։ Եղել է 18 գիտական ընկերությունների իսկական և թղթակից անդամ։ Թայիրովի անունով է կոչվել ՀԽՍՀ էջմիածնի շրջանի Փարաքար գյուղի խաղողագործական խորհրդային տնտեսությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 136)։