Վառլամ Լիպարտելիանի (վրաց.՝ ვარლამ ლიპარტელიანი, ծնվել է՝ 27 փետրվարի, 1989[1], Լենտեխի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ձյուդոիստ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն, Եվրոպական խաղերի մրցանակակիր։
Վառլամ Լիպարտելիանին ծնվել է 1989 թվականի փետրվարի 17-ին Լենտեխի գյուղում։ 2008 թվականին ձյուդոյի աշխարհի թիմային առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի։ 2009 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ թիմային առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի։ 2011 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ և՛ անհատական, և՛ թիմային առաջնություններում արժանացել է բրոնզե մեդալի։ 2012 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ անհատական ու թիմային առաջնություններում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Ամառային Օլիմպիական խաղերի երկրորդ տուրում պարտություն է կրոլ Ինդոնեզիայի ներկայացուցիչ Մարկ Անտոնիից[2] և զբաղեցրել 9-րդ տեղը։ 2013 թվականին Եվրոպայի առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի, իսկ աշխարհի առաջնությունում՝ արժաթե մեդալի (երկու դեպքում էլ թիմային առաջնություններում դարձել է ոսկե մեդալակիր)։ 2014 թվականի Եվրոպայիև՛ անհատական, և՛ թիմային առաջնություններում արժանացել է ոսկե մեդալի, իսկ աշխարհի առաջնություններում՝ բրոնզե մեդալի։ 2015 դարձել է Եվրոպայի խաղերի արծաթե մեդալակիր[3]։