Վառլամ Լիպարտելիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վառլամ Լիպարտելիանի
2010 Varlam Liparteliani.JPG
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝վրացի
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝Flag of Georgia.svg Վրաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 27, 1989 (33 տարեկան)
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լենտեխի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ

Վառլամ Լիպարտելիանի (վրաց.՝ ვარლამ ლიპარტელიანი, ծնվել է՝ 27 փետրվարի, 1989[1], Լենտեխի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ձյուդոիստ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն, Եվրոպական խաղերի մրցանակակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառլամ Լիպարտելիանին ծնվել է 1989 թվականի փետրվարի 17-ին Լենտեխի գյուղում։ 2008 թվականին ձյուդոյի աշխարհի թիմային առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի։ 2009 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ թիմային առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի։ 2011 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ և՛ անհատական, և՛ թիմային առաջնություններում արժանացել է բրոնզե մեդալի։ 2012 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ անհատական ու թիմային առաջնություններում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Ամառային Օլիմպիական խաղերի երկրորդ տուրում պարտություն է կրոլ Ինդոնեզիայի ներկայացուցիչ Մարկ Անտոնիից[2] և զբաղեցրել 9-րդ տեղը։ 2013 թվականին Եվրոպայի առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի, իսկ աշխարհի առաջնությունում՝ արժաթե մեդալի (երկու դեպքում էլ թիմային առաջնություններում դարձել է ոսկե մեդալակիր)։ 2014 թվականի Եվրոպայիև՛ անհատական, և՛ թիմային առաջնություններում արժանացել է ոսկե մեդալի, իսկ աշխարհի առաջնություններում՝ բրոնզե մեդալի։ 2015 դարձել է Եվրոպայի խաղերի արծաթե մեդալակիր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վառլամ Լիպարտելիանի»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-03-ին։ Վերցված է 2015-10-11 
  2. London 2012 profile
  3. World Judo Day

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]