Վաչե Պարտիզունի
Վաչե Պարտիզունի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1915 կամ 1915[1] Բուրաստան, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 1, 1997 կամ 1997[1] Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1940) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1957) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Վաչե Զոհրաբի Պարտիզունի (Թադևոսյան) (մայիսի 15, 1915 կամ 1915[1], Բուրաստան, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 1, 1997 կամ 1997[1], Երևան, Հայաստան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1957)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաչե Պարտիզունին ծնվել է 1915 թվականի մայիսի 15-ին, Ղարահամզալու գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզի Բուրաստան գյուղ)։ 1940 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Նույն թվականից եղել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի դասախոս, 1951 թվականից՝ ամբիոնի վարիչ։ Բազմաթիվ ուսումնասիրություններ է նվիրել հայ նոր և խորհրդային գրականության ներկայացուցիչներին։ 1942-1943 թվականներին ծառայել է Կարմիր բանակում։ 1945 թվականին «Տերյանի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1957 թվականին «Մուրացան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Գրել է «Խաչատուր Աբովյան» (1952), «Մուրացան» (1956), «Վահան Տերյան» (1968), «Ավետիք Իսահակյանը և Վահան Տերյանը» (1975) մենագրությունները։ «Գրականության ուժն ու հմայքը» (1963), «Տաղանդի ուժը» (1977 թ) գրականագիտական ժողովածուներում արձագանքել է ժամանակակից գրականության մի շարք հրատապ հարցերի։ Մեծ ավանդ ունի տերյանագիտության բնագավառում։ Կազմել է Վահան Տերյանի երկերի (հ․ 1-4, 1972-1979 թթ.) բնագրերը, գրել առաջաբան, ընդարձակ ծանոթագրություններ[2][3]։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաչատուր Աբովյան, Երևան, Հայպետհրատ, 1952, 262 էջ։
- Մուրացան (կյանքը և ստեղծագործությունը), Երևան, Հայպետհրատ, 1956, 560 էջ։
- Գրականության ուժն ու հմայքը, Երևան, Հայպետհրատ, 1963, 361 էջ։
- Վահան Տերյան, Երևան, «Հայաստան», 1968, 688 էջ։
- Ավետիք Իսահակյանը և Վահան Տերյանը, Երևան, «Հայաստան», 1975, 230 էջ։
- Տաղանդի ուժը, Երևան, «Սովետական գրող», 1977, 398 էջ[4]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատվո նշան» շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 367-368։
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ Պարտիզունի, Վաչե (1977). Տաղանդի ուժը. Սովետական Գրող Հրատարակչություն.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաչե Պարտիզունի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 215)։ |
- Մայիսի 15 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 1 մահեր
- 1997 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ