Վաչե Պարտիզունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաչե Պարտիզունի
Ծնվել է1915 մայիսի 15
Վախճանվել էնոյեմբերի 1, 1997(1997-11-01) (տարիքը 82)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունգրականագետ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և «Պատվո նշան» շքանշան
Վաչե Պարտիզունի Վիքիդարանում

Վաչե Զոհրաբի Պարտիզունի (Թադևոսյան) (1915, մայիսի 15, Ղարահամզալու, Արարատի մարզ - 1997, նոյեմբերի 1, Երևան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1957)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից: ԽՄԿԿ անդամ 1945 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաչե Պարտիզունին ծնվել է 1915 թվականի մայիսի 15-ին, Ղարահամզալու գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզի Բուրաստան գյուղ1940 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Նույն թվականից եղել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի դասախոս, 1951 թվականից՝ ամբիոնի վարիչ։ Բազմաթիվ ուսումնասիրություններ է նվիրել հայ նոր և խորհրդային գրականության ներկայացուցիչներին։ 1942-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1945 թվականին «Տերյանի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1957 թվականին «Մուրացան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան Գրել է «Խաչատուր Աբովյան» (1952), «Մուրացան» (1956), «Վահան Տերյան» (1968), «Ավետիք Իսահակյանը և Վահան Տերյանը» (1975) մենագրությունները։ «Գրականության ուժն ու հմայքը» (1963), «Տաղանդի ուժը» (1977 թ) գրականագիտական ժողովածուներում արձագանքել է ժամանակակից գրականության մի շարք հրատապ հարցերի։ Մեծ ավանդ ունի տերյանագիտության բնագավառում։ Կազմել է Վահան Տերյանի երկերի (հ․ 1-4, 1972-1979 թթ.) բնագրերը, գրել առաջաբան, ընդարձակ ծանոթագրություններ[1][2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչատուր Աբովյան, Երևան, Հայպետհրատ, 1952, 262 էջ:
  • Մուրացան (կյանքը և ստեղծագործությունը), Երևան, Հայպետհրատ, 1956, 560 էջ:
  • Գրականության ուժն ու հմայքը, Երևան, Հայպետհրատ, 1963, 361 էջ:
  • Վահան Տերյան, Երևան, «Հայաստան», 1968, 688 էջ:
  • Ավետիք Իսահակյանը և Վահան Տերյանը, Երևան, «Հայաստան», 1975, 230 էջ:
  • Տաղանդի ուժը, Երևան, «Սովետական գրող», 1977, 398 էջ[3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 367-368:
  2. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
  3. Պարտիզունի Վաչե (1977)։ Տաղանդի ուժը (հայերեն)։ Սովետական Գրող Հրատարակչություն 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 215 CC-BY-SA-icon-80x15.png