Վաճառականուհին թեյում է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաճառականուհին թեյում է
տեսակգեղանկար
նկարիչԲորիս Կուստոդիև
տարի1918
բարձրություն120 սանտիմետր
լայնություն120 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
Ծանոթագրություններ
 Merchant wife at tea by B.Kustodiev (1918, Russian museum) Վիքիպահեստում

«Վաճառականուհին թեյելիս» (ռուս.՝ Купчиха за чаем), ռուս նկարիչ Բորիս Կուստոդիևի կտավը` ստեղծված 1918 թվականին։ Նկարում պատկերված է վաճառականուհին, որը գավառական քաղաքային բնապատկերի ֆոնին թեյ է խմում` նստած իր առանձնատան պատշգամբում։ Այս ստեղծագործության մեջ Կուստոդիևը մարմնավորել է վաճառականական թեյախմության  թեմայով կտավ ստեղծելու իր վաղեմի գաղափարը, կտավի գլխավոր հերոսուհու հետ։ Կուստոդիևի համար որպես բնորդուհի է ծառայել ոչ թե վաճառականուհի, այլ բարոնուհի Գալինա Ադերկասը՝ ազնվական ընտանիքի ժառանգորդը Կուստոդիևի հայրենիքից` Աստրախանից։ Բարոնուհին ուներ հոյակապ տեսք և Կուստոդիևի գեղարվեստական ճաշակով էր, ով խոստովանել էր, որ «նիհար կանայք ստեղծագործելիս չեն ոգեշնչում»։

Կտավը նկարվել է 1918 թվականին՝ հեղափոխությունից հետո, որը ոչնչացրեց հին Ռուսաստանի վաճառական դասը։ Կտավը բարեհաճությամբ ընդունվեց և գնահատվեց քննադատների և արվեստագետների, այդ թվում՝ Կոնստանտին Սոմովի, Գեորգի Լուկոմսկու, Միխայիլ Նեստերովի կողմից։ Աշխատանքն ներկայացվել է մի քանի ցուցահանդեսներում, այդ թվում՝ արտերկրում, ինչպես նաև Կուստոդիևի առաջին անհատական ցուցահանդեսում։ Այժմ նկարը գտնվում է Սանկտ Պետերբուրգի պետական ռուսական թանգարանում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինքնադիմանկար պատուհանի մոտ», Կուստոդիև, 1899

Լինելով «Արվեստի աշխարհ» գեղարվեստական միավորման անդամ՝ Կուստոդիևը հետաքրքրվում էր ոչ միայն ազնվականական մշակույթի պատկերներով, այլև գավառական կենցաղով. նա իսկական վաճառականական ստեղծագործող էր[1]։ Կուստոդիևի ստեղծագործություններում վաճառական կանայք աստվածուհիներ էին՝ ժողովրդի երազանքների, հագեցածության, բարգավաճման և երազանքների արտահայտիչը[2]։ Այնուամենայնիվ, վաճառականների թեմայով իր ժանրային կտավներում չափազանց մեծ էր կանանց գեղեցկության ժողովրդական, ռուսական իդեալը, որը  ձեռք էր  բերել հատուկ մոնումենտալություն, միաժամանակ համատեղելով հիացմունքը, հեգնանքն ու գրոտեսկը, արդիականությունն ու անցյալը, իրականությունն ու երևակայությունը[1][2][3]։

Հայտնվեց նույնիսկ «կուստոդիևյան գեղեցկուհիներ» արտահայտությունը։ Այդ նրանք էին բնակվում հատուկ հեքիաթային աշխարհում, որտեղ պահպանվել է Կուստոդիևի աչքերի առաջ փլուզվող հին հայրապետական կացութաձևը` վաճառականների հետ միասին, հանգիստ գավառական քաղաքներում անցկացվող թեյախմություններով, տոնախմբություններով և տոնավաճառներով։ Կուստոդիևյան այդ արտասովոր Ռուսաստանում, որը  լի էր կյանքով, լույսով, ուժով, առատությամբ, երաժշտությամբ, գույներով և զվարճանքով, նկարիչը փախավ առօրյա կյանքից` ողնուղեղի ուռուցքի պատճառով սայլակի մեջ անցկացնելով և իր կյանքի վերջին 15 տարիները[4][5][6][7][8][9]։ Կորցնելով շարժվելու ունակությունը` Կուստոդիևը զարմանալիորեն պահպանեց անկեղծ, գունեղ, հարուստ և լուսավոր  կտավներ նկարելու կարողությունը մեծապես այն բանի շնորհիվ, որ իր հիշողության մեջ պահպանվել էր «հուշերի այդ հիանալի երկիրը»։ Հենց այդտեղ էին ապրում արդեն անցած աշխարհի սյուժեներն ու մարդիկ, որոնք չէին կորցրել իրենց տտիպ բույրը[10]։ Բոլշևիկների իշխանության գալուց հետո հեղափոխության պտտահողմը կործանեց այդ աշխարհը։  Նրանց հետ եկան սովի և սարսափի ժամանակները, որոնց մասին ռեժիսոր Վասիլի Լուժսկուն ուղղված նամակում Կուստոդիևը գրում է.  «Մենք այստեղ չենք ապրում, ցուրտ է և սով, բոլորը միայն խոսում են ուտելիքի և հացի մասին [...] Ես նստում եմ տանը և աշխատում, սա  է մեր ամբողջ նորությունը»[11][12]։ Կարիքից դրդված` Կուստոդիևների ընտանիքը ստիպված էր վաճառել անձնական իրերը. պատվերների բացակայության պատճառով, նկարիչը ձեռնամուխ էր եղել հեղափոխության տարեդարձի կապակցությամբ Պետրոգրադի փողոցների ձևավորմանը, նրա կնոջ վրա էր մնացել տնային տնտեսության ողջ պատասխանատվությունը, ներառյալ փայտ կոտրելը[13][14]։

1918 թվականի ամռանը Կուստոդիևը սկսեց մարմնավորել իր երկարամյա գաղափարը, որը կապված էր 1913 թվականի «Թեյախմություն» ( մասնավոր հավաքածու) կտավի հետ, որտեղ պատկերված էր գեր վաճառականուհիների խնջույքը,  ընտանիքի հոր աստիճանավոր վաճառականի գլխավորությամբ, ի դեմս որի նկարիչը պատկերել էր իսկական գաղտնի խորհրդական, սենատոր-իրավաբան Նիկոլայ Տագանցևին[15][16][17]։ Այս անգամ նկարիչը որոշեց նոր ստեղծագործության կենտրոնը դարձնել նշանավոր կնոջը` «Գեղեցկուհին» կտավում (Տրետյակովյան պատկերասրահ), որը նույնքան մոնումենտալ էր, նրբագեղ ձեռքերը ծալած և կանգնած էր քաղաքի վերևում, ինչպես «Վաճառականուհին» (Ռուսական պետական թանգարան, 1915)[16][18][19]։ Հատկանշական է, որ իրական կյանքում Կուստոդիևը ուներ մի հակում, իսկ գեղնկարչության բնագավառում` մեկ այլ։ Նրա ստեղծագործություններում վաճառականուհիների համար որպես բնորդուհիներ հաճախ հանդես էին գալիս մտավորականության ներկայացուցիչները, հաղթանդամ կանայք։ Կուստոդիևն ինքը նման կանանց երկրպագու չէր, իսկ նրա կինը` Յուլիան, փարթամ տեսք չուներ. նա ուներ քնքուշ, աչքի չընկնող արտաքին։ Այս կապակցությամբ Կուստոդիևը նշում էր, որ «նիհար կանայք ստեղծագործությանը չեն ոգեշնչում»[3][6][20]։ Սկսելով նկարել նոր կտավի ֆոնը` Կուստոդիևը կնոջ հետ կիսվում է փարթամ ու գեղեցիկ տեսքով կանանց մասին իր մտորումներով` խնդրելով նրան օգնել գտնել հարմար բնորդուհի[16]։ Անհրաժեշտ բնորդուհին բավականին արագ գտնվեց, ընդ որում  նա ապրում էր նույն մուտքում, որտեղ բնակվում էին Կուստոդիևները[21]։ Պարզվեց, որ «վաճառականուհին» բարոնուհի Գալինա Ադերկասն էր` Աստրախանից հնագույն ազնվական ընտանիքի ներկայացուցիչ, որն այդ ժամանակ բժշկական ֆակուլտետի ուսանողուհի էր[11][22]։ Նա շատ բան էր լսել իր հարևան նկարչի մասին, պատրաստակամորեն համաձայնել էր կեցվածք ընդունել նկարվելու համար և նույնիսկ հպարտացել  էր դրանով[21][23]։ Չնայած Կուստոդիևը արդեն աշխատում էր սայլակի վրա նստած, մի քանի օրից նա նկարը ստեղծեց բավականին արագ և անմիջապես անցավ մեկ այլ կտավի. չնայած հիվանդությանը, նրա գլուխը լի էր նոր գաղափարներով[21][13]։ Մի քանի տարի անց՝ 1923 թվականին, Կուստոդիևը նկարում է նմանատիպ կոմպոզիցիայով նկար՝ «Առևտրականուհին թեյ խմելիս» վերնագրով (Նիժնի Նովգորոդի գեղարվեստի պետական թանգարան)[24][25]։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թեյ խմող կինը»: Ուրվանկար Ադերկասից, Կտավի վրա յուղաներկով նկարված նկարի չափսերը 120 × 120 սմ է[10]: Ներքևում աջից ստորագրություն` «Բ. Կուստոդիև / 1918»[26]:
Գծանկար ձեռքերով և ափսեներով
Նկարը Ռուսական թանգարանում

Փարթամ, մարմնեղ, գեր, սպիտակամաշկ, կարմրատակած, կապույտ աչքերով և գեղեցիկ մազերով երիտասարդ կին, գոհունակ և զվարթ տեսքով վաճառականուհին, հարմարավետորեն տեղավորվելով` վայելչատեսորեն  նստած է փայտե առանձնատան պատշգամբի սեղանի մոտ, իր «տնային դրախտում»։ Մի ձեռքով հենված է արմունկին, մյուսով  բռնել է ճենապակյա ափսեն, վաճառականուհին  պատշաճ կերպով և  վաճառականական ավանդույթով թեյ է խմում` կոկետորեն ցցելով իր թմբլիկ  ճկույթը[12][27][14][28][29]։ Վաճառականուհին արտասովոր գեղեցիկ  է և մարմնավորում է ժողովրդական իդեալը` վառ կարմիր շրթունքներով, ուղիղ քթով, սև թավ աղեղնաձև հոնքերով, երկնագույն կապույտ աչքերով[27][30]։ Կեսօրվա քնից հետո վարդագույն-թարմ դեմքն ու այդ գեղեցիկ ու առողջ կնոջ բաց, մարմարե սպիտակ կլորացված ուսերն առանձնանում էին գլխարկի ֆոնի վրա և մուգ մանուշակագույն թավշյա զգեստի ծալքերով ու սև գծերով[30][12][3][28][29]։ Հատկանշական է, որ վաճառականուհու ատլասե մարմինը նույնիսկ ավելի պայծառ էր, քան երկինքը[30][31]։ Տանտիրուհու թմբլիկ ուսերին քնքշորեն գգվում էր  մռլտան ծույլ կատուն, ցանկացած վաճառականի տան մշտական բնակիչը, անդադար հաճույքից պոչը ծալելով և կորացնելով։ Հարկ է նշել, որ Կուստոդիևը կատվի դունչը հեգնանքով պտկերել էր տիրոջ դեմքի գծերով[27]։ Վաճառականուհին ավելի տարեց ու տպավորիչ էր թվում, քան ինքը՝ բնորդուհին, ավելի գեղեցիկ ու փարթամ, բայց չափերով շատ ավելի փոքր[11][13][22][14]։ Այնուամենայնիվ, բնօրինակ էսքիզից Կուստոդիևը որոշ հատվածներ պատկերել է նկարի վրա[30]։

«Իսկական նկարիչը  նախօրոք գիտի, թե որ երանգն է առաջացնում մյուսին,  գույնի որ կետն է ապահովվում մյուսի կողմից, որ մեկն է «տրամաբանորեն» հաջորդում  մյուսին։ Վենետիկցիները (Տիցիան, Տինտորետտո) գունագեղության հիանալի «երաժիշտներ» են։ Երկնքի բծերում տեղ են գտել կանաչը, ոսկեգույնը, մետաքսի մի բիծ ... և այս ամենը, «հիանալի ներկայացված է», ինչպես Բեթհովենի սիմֆոնիայում, (ֆլեյտաներ և ջութակներ, իսկ հետո բարձր տոն, կարմիր բիծ ՝ փողային գործիքներ, տրոմբոն ) Գունագեղությունը գույների նվագախումբ է»։

Վաճառականուհու առջև հարուստ հացկերույթի նատյուրմորտ է, որն առանձնանում է բազմերանգությամբ, գեղարվեստական գեղեցկությամբ և արտահայտչականությամբ[10][28][14]։ Սեղանի վրա աչքի է զարնում հսկայական կաթսայով շքեղ և գեղեցիկ    շողշողացող, փայլուն, փայլեցված ինքնաեռը` վաճառականների շրջանում այնքան սիրված «ծաղկամանի» տեսքով։ Դրա վրա դրված է դիմանկարով զարդարված թեյնիկը, իսկ շուրջը` թանկարժեք ուտեստներ, արծաթյա և ճենապակյա սպասք։ Հատկանշական է, որ դրանք սպասքի տարբեր հավաքածուներից են, բայց գեղեցիկ  ռուսական աշխատանք, ինչը դիտողի մոտ հաճելի բազմազան զգացումներ է առաջացնում։ Սեղանը լցված է համեղ և գայթակղիչ ուտեստներով և քաղցրավենիքով. ահա մի հյուսած զամբյուղ՝ նախուտեստներով, բլիթներով, թխվածքաբլիթներով, չամիչով կեքսով և բոլոր տեսակի մրգերով՝ խաղողի ողկյուզներով, խնձորով, լավ հասած և հյութալի կարմիր ձմերուկ սև կտերով, որը Կուստոդիևը համեմատում է վաճառականուհու շքեղ վարդագույն մարմնին։ Ինքնաեռի կողքին դրված է ձեռագործ աշխատանքով պատրաստված փայտե տուփ, որը ծածկված է ասեղնագործ սրբիչով. դա պետք կգա թեյ խմելուց հետո։ Այս ամենը նկարչը պատկերել է ոչ թե պատրանքային, այլ անսովոր նյութական և շոշափելի, միևնույն ժամանակ միտումնավոր պարզեցված, այնպիսի ոճով, կարծես վերցված է խանութի ցուցանակներից[12][30][16][27][3][10][28][29][32]։

Վաճառականուհին նստած է կապույտ երկնքի ֆոնին բլրին նայող սանդղավանդի վրա, որի վրա լողում են վարդագույն ամպեր, քանի որ արևոտ օրն արդեն թեքվում է դեպի երեկո։ Ֆոնին` նրա ետևում, կանաչ տարածքների համայնապատկեր է, որը դուրս է ցցված տների տանիքների ծառերից և հեռավոր ու մոտ եկեղեցիների ոսկեզօծ գմբեթներից, ավելի հեռվում հյուրատան բակն է և եկեղեցու զանգակատունը, աջ կողմում՝ ամայի և սալիկապատ մայթով կամրջի հրապարակն է, ցուցանակներով վաճառակետերը։ Դրանց դիմաց` հարևան կապույտ տան ծանր դարպասների ետևում, պատշգամբում նույնպես թեյախմություն է. ինքնաեռի մոտ նստած է մի վաճառականական ընտանիք, ծեր մարդը իր կնոջ հետ  դանդաղ թեյ է խմում՝ արթնանալով կեսօրվա քնից։ Կարելի է ասել, որ վաճառականուհին այս փոքրիկ կոմսության գավառական քաղաքի անձնավորումն է և հավաքական կերպարը։ Քաղաքի բնապատկերն առանձնանում է հանգստությամբ, խաղաղարարությամբ, չդադարող կենցաղային առօրյա և դանդաղ հոսող փողոցային կյանքի հանգստությամբ, կարծես սերում է Շագալի նկարներից կամ մարմնավորված է Օստրովսկու պիեսներում[12][30][16][14][3][11][13][28][33][34]։ Հնարավոր է նաև, որ այս ռուսական ծայրագավառի պատկերը ոգեշնչված է Կուստոդիևի մանկության հուշերից, քանի որ նա մեծացել է Աստրախանում՝ նույն սովորական նահանգում[27][12]։ Միևնույն ժամանակ, նկարի սյուժեի գործողության ժամանակն ու տեղը չեն կարող որոշվել պատմական ճշգրտությամբ, բայց հերոսների զգեստներով կարելի է դատել, որ դա, հավանաբար, 1840-ական կամ 1850-ականներն են` ինչպես Մոսկվայում, այնպես էլ Կալուգայում, Նիժնի Նովգորոդում, Սարատովում, Ռոստովում կամ Յարոսլավլում, այսինքն`ցանկացած ռուսական հնագույն քաղաքում, որտեղ ապրում էին վաճառականներ[35]։

Մանրամասնորեն պատկերված դեկորատիվ նատյուրմորտը և նկարի գլխավոր հերոսի կերպարը, որոնք բերվել են կենտրոն և ամբողջությամբ լցնում են քառակուսի կտավի մեծ մասը, յուրահատուկ ներդաշնակությամբ և ամբողջականությամբ միաձուլվում են բուրգանման կառուցվածքի մեջ։ Առաջին պլանից դեպի ծայրամասը աստիճանական անցման բացակայության դեպքում տարածությունը փոխանցվում է հանգիստ և պլաստիկորեն հարթ ռիթմիկ գծերով, որոնք միաձուլվում են ծայրամասից դեպի կոմպոզիցիայի կենտրոն, ինչը լարում է դիտողի ուշադրությունը վաճառականուհու նկատմամբ որպես հին Ռուսաստանի խորհրդանիշի և թեյախմությունը` որպես նրա ողջ կյանքի կեցաձևի կենտրոնացում, մինչդեռ շրջապատող մնացած մանրամասները, ներառյալ կատուն, վաճառական զույգը, քաղաքի համայնապատկերը և, վերջապես, ձմերուկը, որը գրավում է դիտողի ուշադրությունը, կարծես թե պատկերի կցորդ լինի, հավելում, որը զուրկ չէ մեծ իմաստային բեռից։

Կտավը ստեղծելիս Կուստոդիևը ուսումնասիրել է ժողովրդական արվեստի տարբեր տեսակներ, ներառյալ պրիմիտիվ նկարը` ստեղծագործաբար վերաիմաստավորելով դրանք և այդպիսով ստեղծելով իր յուրօրինակ ինքնատիպ ոճը։ Քանի որ Կուստոդիևը գործնականում դուրս չի եկել Պետրոգրադի իր տանից, նա կտավը ստեղծել է հիշողության հիման վրա` միաժամանակ դիմելով գույների առավել անսովոր և թվացյալ անհնարին համադրություններին, ինչը չի զրկել կտավը համոզչությունից և ճշմարտացիությունից, որը նկարվել է նկարչի կողմից բնորդի զգույշավոր ուսումնասիրության վրա։ Կուստոդիևը օգտագործել է ընդամենը մի քանի գույներ, որոնք բոլորը հավաքվել են վաճառականուհու օվալաձև մետաղազարդի, ինչպես նաև ներկապնակի վրա՝ մանուշակագույն, կապույտ, կանաչ, դեղին, կարմիր։

Դրանց ինտենսիվությունն ու գունեղությունը ձեռք են բերվում թափանցաներկման տեխնիկային վիրտուոզ վարպետությամբ տիրապետելու շնորհիվ, որը համատեղվում է նկարելու սահուն և հավասար մակատեսքով և հիշեցնում է էմալ կամ ռուսական լաքեր[30][12][36][13][37][38]։

Վաճառականի կինը բառի լայն իմաստով ընկղմվում է թեյ խմելու հափշտակության մեջ, որի բավականին գեդոնիստական շղարշի ետևում թաքնված է այս զգայական ու առեղծվածային կնոջ իրական կյանքը ՝ բավականին էրոտիկ և հրապուրիչ, բայց միևնույն ժամանակ օժտված Մոնա Լիզայի ժպիտով[35][39]։ Գուցե նրա զգայական երազների տեսանելի թիրախը մի երիտասարդ է, որը փորձում է սանձել ցանկապատի ետևում գտնվող սպիտակ ձիուն[40]։ Կարելի է ասել, որ «Վաճառականի կինը թեյ խմելիս» կտավը համարվում է ոգեշնչված բանաստեղծություն ռուսական գեղեցկության մասին, հրաժեշտի հուշարձան հին Ռուսաստանին յուրահատուկ  բնութագրական փառաբանում, փարթամ, հոյակապ գեղեցկուհիներին, մոտալուտ լազուր երեկոների հիշողություններ  մոնումենտալ հանդիսավոր թեյախմության, հանգիստ, անվրդով  հարուստ և անխոհեմ կյանքի մասին։ Երազելով և փափագելով պայծառ գեղեցկությունն ու լիակատար առատությունը 1918 թվականին ՝ ավերածությունների, սովի և ցրտի ֆոնի վրա, Կուստոդիևը, միևնույն ժամանակ, կտավը չի զրկել թեթև հեգնանքից և բարեսիրտ քմծիծաղից, որով լցված է ողջ ռուսական դասական գրականությունը, սկսած  Գոգոլից մինչև Լեսկով, որը բնութագրական է նկարչի նախահեղափոխական կտավներից շատերին, երբ մարդիկ դեռ չէին պատկերացնում, թե ինչպես կարելի է ստանալ հացի պատշաճ չափաբաժին, բայց ձանձրանում էին մռայլ և միապաղաղ վաճառականական կյանքից[30][12][16][31][10][13]։

Ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վաճառականի կինը թեյ խմելիս» կտավը կարելի է համարել Կուստոդիևի բարձրագույն նվաճումներից մեկը իր ստեղծագործության հետհեղափոխական շրջանում[41] և նկարչի ծրագրային աշխատանքը[37]։ 1919 թվականի գարնանը Ձմեռային պալատում, որը վերանվանվել էր Արվեստների պալատ, անցկացվեց Առաջին պետական ցուցահանդեսը, որին մասնակցում  էին ավելի քան 300 նկարիչներ, այդ թվում՝ Կուստոդիևը։ Ցուցահանդեսին նա ներկայացրել էր 11 նկար, այդ թվում՝ առաջին անգամ «Վաճառականի կինը թեյ խմելիս» կտավը, որը տեղադրված էր պատերից մեկի կենտրոնում,որն ամբողջությամբ տրամադրված էր նկարչին[42][43][44][24]։ Կոնստանտին Սոմովը, որը որոշ ժամանակ առաջ այցելել էր Կուստոդիևի տուն, նշել է, որ այդ ցուցահանդեսը հիմնականում տհաճ էր և անարդյունավետ, բայց վերապահում էր արել, որ դա չի վերաբերում «Վաճառականի կինը թեյ  խմելիս» կտավին[45]։ 1920 թվականի գարնանը, Նոտգաֆտի բնակարանի երեք սենյակներում գտնվող Պետրոգրադի արվեստի տանը, տեղի ունեցավ Կուստոդիևի առաջին և կենդանության օրոք միակ անհատական ցուցահանդեսը, որտեղ նա ներկայացրել էր  գեղարվեստական տեսանկյունից տարբեր շուրջ 170 արվեստի գործեր, որոնք  նկարել էր հիմնականում 1915-1920 թվականներին, այդ թվում «Վաճառականի կինը թեյ  խմելիս» կտավը։ Ցուցահանդեսի կազմակերպիչը Ֆյոդոր Նոտգաֆտն էր, ով 1919-1921 թվականներին Արվեստի տան գեղարվեստական բաժնի քարտուղարն էր։ Հատկանշական է, որ Կուստոդիևն ինքը ցուցահանդեսի պահին, այսինքն՝ մայիսի 15-ից 28-ը, բնակվում էր Նոտգաֆտի բնակարանում, որտեղ նրան հատկացվել էր առանձին սենյակ[46][47][41]։

«Հազարան բլբուլ» ամսագրի շապիկ, թիվ 9, 1922 թվական

1922 թվականին Բեռլինի կենտրոնում՝ Խորհրդային դեսպանատնից ոչ հեռու, Ունտեր դեն Լինդենի վրա գտնվող Վան Դիմենի նոր պատկերասրահում անցկացվեց ռուսական արվեստի առաջին ցուցահանդեսը։ Վերնիսաժում, որը բացվեց հոկտեմբերի 15-ին, մասնակցում էին շուրջ 180 արվեստագետներ՝ ավելի քան հազար գործերով, այդ թվում ՝ Կուստոդիևը իր «Վաճառականի կինը թեյ  խմելիս», ինչպես նաև «Հարսը» կտավով, որը նկարել  է 1919 թվականին[48][26]։ Ցուցահանդեսը լայնորեն լուսաբանվեց խորհրդային մամուլում և Բեռլինի էմիգրանտական  հրատարակություններում[48]։ «Красная нива» ամսագրում տպագրված հոդվածը, որը ստորագրվել էր «Մ.» սկզբնատառով, որի տակ թաքնված  էր Վլադիմիր Մայակովսկին, ուղեկցվում էր «Վաճառականի կինը թեյ  խմելիս» կտավի վերարտադրությամբ, որը   գաղափարական նկատառումներով վերնագրվել էր  «Կինը ինքնաեռի մոտ», ինչպես նշվել էր ցուցահանդեսային գրացուցակներում[49][48][50]։ Միևնույն ժամանակ, «Հազարան բլբուլ» էմիգրանտական արվեստի ամսագիրը նշել էր, որ ցուցադրությունում բացակայում են «Արվեստի աշխարհ»-ի նկարիչների  արվեստի գործերը և հավաստել, որ «միայն Կուստոդիևն է փայլատակել ցուցահանդեսում «Վաճառականի կինը ինքնաեռի մոտ»  «իր ներկապնակի վառ գույներով ...»[51]: 1922 թվականի «Հազարան բլբուլ»  ամսագրի հերթական 9-րդ համարի շապիկը զարդարված էր «Վաճառականի կինը թեյ  խմելիս» կտավի գունավոր վերարտադրությամբ, իսկ «Հարսնացուն» տեղադրվել էր գունավոր ներդիրում[52]։ Երբ նկարները դեռ կախված էին, նկարիչ և արվեստաբան Գեորգի Լուկոմսկին «Նախօրեին» էմիգրանտական թերթում ոգևորությամբ գրել էր, որ «Կուստոդիևի սյուժեներն «ամենահարուստն» են` «Վաճառականի կինը ինքնաեռի մոտ» կտավով նա դարձավ  ռուսական Տիցիան։  Նրա գեղանկարչությունը դարձավ ավելի լուրջ և մտածված։ Կուստոդիևը խոշորագույն նկարիչ է  և կարող է հավասարվել Վենեցիանովի հետ [...]»[53]: Ցուցահանդեսի բացումից հետո նա նաև ներկայացրեց Կուստոդիևի այդ նկարի լավագույն գրական և գեղարվեստական քննադատությունը[48]։

Պատշգամբ՝ փայտե բարակ, շշի տեսքով զարդաճաղերով։ Ներքևում՝ բակն է, կառապանը ձին դուրս է բերում։ Դարպասը կապույտ ոսկեզօծ է, դռնակները դարպասի երկու կողմերում են։ Պատշգամբի  ձախ կողմում  մորուքավոր վաճառականը կամ կապալառուն՝ կարմիր վերնաշապիկով և ժիլետով, կնոջ հետ թեյ է խմում։ Ձախ կողմից հեռավում, կարծես բլրի վրա, երևում է եկեղեցու գմբեթը՝ «Նարիշկինյան բարոկկոյով», աջից՝ քաղաքն էր, քարվանսարան, «շարքերը», եկեղեցու զանգակատունը, որն այնքան բնորոշ էր  1830-ականների գավառական ոճին։ Աջից և ձախից պատշգամբը երիզապատված էր կաղնու տերևներով և թփերով։ Այս ֆոնին սեղանի մոտ նստած է վաճառականի գեղեցիկ, թմբլիկ տիկինը և թեյում է հաճույք  պատճառելով  հոգուն և մարմնին։ Նրա հագին  յասամանագույն մետաքսե զգեստ  է ժանյակե գլխաշորով, ափսե ձեռքին և կատուն քնքշորեն գուրգուրում է տանտիրուհու կլորիկ ուսը, թարթում է աչքերը և դունչը սեղմում դեպի մետաքսը և մարմինը։ Եվ կա մի բան, որին կարելի է գրկել, ատլասե մարմինը, կլոր ուսերը փարթամ ձեռքերը և նուրբ մատները։ Իսկ աչքերը մոխրագույն են՝ մի փոքր շեղակի նայվածքով, հոնքերը կամարաձև են խորամանկող։ Շրթունքները փքուն են գեր ու փարթամ։ Սեղանին դրված են համեղ ուտելիքներ` ոլորաբլիթներ և լոռաբլիթներ, բիսկվիթային բուլկիներ և մուրաբա, իսկ առավել տեսանելի տեղում մի ձմերուկ։ Ինքնաեռի վրա դրված է նկարազարդ թեյնիկ։ Գեղանկարչությունը (ձմերուկ), գծանկարը (շրթունքներ) ՝ Ֆրանց Հալսի ստեղծագործությանը բնորոշ պատկերներ են։ Ամպամած վարդագույն դարձած  երկինքը զարմանալի կատարելությամբ է ներկայացված։ Աշուն է երկնքում, քաղաքում, ինչպես Տրոիցա-Սերգիևյան  մայրավանքի խաղալիք մոդելը, ընդհանուր առմամբ քարվանսարայի ու հրշեջ աշտարակի «շարքերում»։ Օգոստոսի առաջին օրերն են։ Ջերմությունը նվազել է, բայց ծաղիկները դեռ փարթամ են։ Բնապատկերը ռուսական է։ Կենցաղը` ռուսական Բրեգել, անպաճույճ[54]։

«Քարվանսարա», Կուստոդիև

1923 թվականի մարտին Միխայիլ Նեստերովը,  Վսեվոլոդ Վոինովի հետ միասին այցելում են Կուստոդիևի Պետրոգրադում գտնվող բնակարան և բարձր գնահատում  նրա աշխատանքը վաճառականների թեմայով, հատկապես երկար են կանգնում   1918 թվականին նկարված «Վաճառականներ» նկարի մոտ (հայտնի է նաև որպես «Քարվանսարա», «Առևտրային շարքեր»)։ Հատկապես այս կտավը դուր եկավ վաճառական ընտանիքից սերող Նեստերովին, որը, տեսնելով այն, ակամայից պոռթկաց. «Ի վերջո, սրանք հուշարձաններ են։ Եվ այդպիսի սրիկաները անտեսում էին հեղափոխությունը։ Ճիշտ է, դրանում նրանց առաջնորդում էր մտավորականությունը ... Ուժեղ և ամբողջական մարդիկ են վաճառականները ...»: Նա բարձր գնահատեց նաև «Վաճառականի  կինը թեյ խմելիս» կտավը՝ որպես մարդու գեղեցկությունը հաստատող աշխատանք[55][37][56]։ 1924 թվականի հունիսին Վենետիկում կայացած Արվեստի XIV միջազգային ցուցահանդեսում Կուստոդիևը ներկայացրեց իր մի շարք աշխատանքները, այդ թվում՝ «Վաճառականի  կինը թեյ խմելիս» և «Բոլշևիկ» կտավները[57][26][58]։ 1925 թվականին «Վաճառականի  կինը թեյ խմելիս» կտավը Ժողովրդական կրթության կոմիսարիատի կերպարվեստի բաժնից տեղափոխվեց Ռուսական պետական թանգարան[26], որտեղ այն ներկայումս ցուցադրվում է Բենուայի մասնաշենքի 71-րդ սրահում[59]։

Արտացոլումը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին ռեժիսոր Կոնստանտին Վոինովի կողմից Ալեքսանդր Օստրովսկու պիեսների եռագրության հիման վրա նկարահանված «Բալզամինովի ամուսնությունը» ֆիլմում դերասանուհի Նոննա Մորդյուկովան խաղում էր անգործությունից ուժասպառ եղած, շփացած վաճառականի կնոջ Բելոտելովայի դերը[60][61], որը կինոքննադատների կարծիքով կարծես իջած  լիներ Կուստոդիևի կտավներից[62] ՝ վերամարմնավորելով «Կուստոդիևյան վաճառականի կնոջը», որը կարող էր կանգնեցնել սլացող ձիուն[63]։ Հետագայում Մորդյուկովայի քույրը, Նատալիան պատմում է` «Նա ինձ կանչեց «Մոսֆիլմի» հանդերձարանից-գիտես Նատաշա, նրանք այդպիսի դիմահարդարում էին արել ... Կարծես հիմա մեզ նկարելու են փորձարկման համար։ Գիտեք, ես այնպիսի զգացողություն ունեցա, կարծես Կուստոդիևի նկարից իջել նստել եմ աթոռին ... Ես նայում եմ ինձ հայելու մեջ հանդերձարանում և մտածում` ինչո՞ւ ես այդ վաճառականի կինը չեմ»[64]։ Այս դերի համար Մորդյուկովան 1973 թվականին ստացավ Վասիլև եղբայրների անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ[65]։

Խորհրդային նամականիշ Ռուսական նամականիշ ՌՊԲ դրամ

1978 թվականին «Կուստոդիևի ծննդյան 100-ամյակի (1878-1927)» կապակցությամբ թողարկվեց  5 փոստային նամականիշերի հավաքածու, որն իր մեջ ներառում էր «Վաճառականի կինը թեյ խմելիս» կտավի վերարտադրությամբ նամականիշ[66][67]։ 1997 թվականին Ռուսաստանի թանգարանի 100-ամյակի կապակցությամբ թողարկվեց փոստային նամականիշ Կուստոդիևի կտավի պատկերով[68][69]։ 1998 թվականին, նույն առիթով, Ռուսաստանի Կենտրոնական բանկը թողարկեց «Ռուսաստանի ճարտարապետական հուշարձաններ» շարքի 3 ռուբլիանոց արծաթե մետաղադրամ, որի դարձերեսին պատկերված էր Կուստոդիևի «Վաճառականի  կինը թեյ խմելիս» կտավից մի հատված[70]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Б. М. Кустодиев. Красавица. 1915». Единая коллекция цифровых образовательных ресурсов. Վերցված է 17 апреля 2017-ին.
  2. 2,0 2,1 «Красавица». Государственная Третьяковская галерея. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 17 апреля 2017-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ксения Ларина, Ксения Басилашвили, Анна Бенидовская. Художник Борис Кустодиев и его картина «Красавица». Эхо Москвы
  4. Завгородняя, 2010, էջ 254
  5. «Кустодиевские красавицы». Музеи России. 28 декабря 2003. Վերցված է 17 апреля 2017-ին.
  6. 6,0 6,1 «Народный идеал красоты: пышнотелые русские красавицы на картинах Бориса Кустодиева». Kulturologia.ru. Վերցված է 17 апреля 2017-ին.
  7. Мария Чеховская (7 марта 2013). «Кустодиев: "Все хотят жить, даже тараканы"». Правда.Ру. Վերցված է 17 апреля 2017-ին.
  8. Ксения Ларина, Ксения Басилашвили, Анна Бенидовская (24 февраля 2008). «Художник Борис Кустодиев и его картина «Красавица»». Эхо Москвы. Վերցված է 17 апреля 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Мария Микулина (23 сентября 2015). «Предстал в новом цвете. Кустодиев: когда созидательное важнее физического». Частный корреспондент. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 30 апреля 2017-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Купчиха за чаем. Государственный Русский музей.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Загадка самой известной картины Кустодиева: кем на самом деле была «Купчиха за чаем»». Kulturologia.ru. Վերցված է 19 мая 2017-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 Эткинд, 1968, էջ 46—47
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Антон Ратников (27 мая 2016). «Купчиха, которую мы потеряли. Любопытные факты о картине Бориса Кустодиева «Купчиха за чаем»». Комсомольская правда. Վերցված է 20 мая 2017-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Кустодиев, 2014, էջ 26
  15. Кудря, 2006, էջ 141
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Кудря, 2006, էջ 196
  17. «Чаепитие. 1913». Art-Catalog.ru. Վերցված է 20 мая 2017-ին.
  18. «Красавица. 1915». Art-Catalog.ru. Վերցված է 20 мая 2017-ին.
  19. «Купчиха. 1915». Art-Catalog.ru. Վերցված է 20 мая 2017-ին.
  20. «В семейном кругу. Из коллекции «открытых писем»». Российская государственная библиотека. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 17 апреля 2017-ին.
  21. 21,0 21,1 21,2 Кудря, 2006, էջ 197
  22. 22,0 22,1 «Судьбы красавиц со знаменитых портретов». Проект «Культура». Վերցված է 20 мая 2017-ին.
  23. Капралов, 1967, էջ 326
  24. 24,0 24,1 Прохор Денисов (7 марта 2017). «Варварская «драка красок». Истории пяти известных картин Бориса Кустодиева». Аргументы и факты. Վերցված է 20 мая 2017-ին.
  25. «Купчиха, пьющая чай. 1923». Art-Catalog.ru. Վերցված է 20 мая 2017-ին.
  26. 26,0 26,1 26,2 26,3 Эткинд, 1982, էջ 188
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 Евстратова, 2013, էջ 216
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 Б.М. Кустодиев. Купчиха за чаем. 1918
  29. 29,0 29,1 29,2 «Кустодиев Б.М. «Купчиха за чаем». 1918. Kustodiev-Art.ru». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
  30. 30,0 30,1 30,2 30,3 30,4 30,5 30,6 30,7 Варшавский, 1964, էջ 82—83
  31. 31,0 31,1 Кустодиев, 2014, էջ 29
  32. Игорь Сокольский. Русский послеобеденный сон и английский five-o'clock tea. Наука и жизнь
  33. «Кустодиев Б.М. «Купчиха за чаем». 1918». Kustodiev-Art.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 20 мая 2017-ին.
  34. Игорь Сокольский (17 января 2015). «Русский послеобеденный сон и английский five-o'clock tea». Наука и жизнь. Վերցված է 20 мая 2017-ին.
  35. 35,0 35,1 Marsh, 1996, էջ 56
  36. Кустодиев, 2014, էջ 26, 29
  37. 37,0 37,1 37,2 Игорь Долгополов. Сын Волги. — Журнал «Огонёк». — Издательство «Правда», 16 ноября 1968. — № 4 (2117). — С. 17. — 42 с.
  38. «Б.М. Кустодиев. Купчиха за чаем. 1918». Единая коллекция цифровых образовательных ресурсов. Վերցված է 20 мая 2017-ին.
  39. Sheinberg, 2017, էջ 251
  40. Мария Мороз. «Красавицы, масленица, революция. Народное бытиё глазами Бориса Кустодиева». ТАСС. Վերցված է 21 марта 2018-ին.
  41. 41,0 41,1 Кудря, 2006, էջ 219
  42. Эткинд, 1960, էջ 118
  43. Варшавский, 1964, էջ 84
  44. Ильина, 2003, էջ 5
  45. Кудря, 2006, էջ 202
  46. Эткинд, 1982, էջ 432
  47. Арская, 2000, էջ 111
  48. 48,0 48,1 48,2 48,3 Кудря, 2006, էջ 249
  49. Маяковский, Владимир Владимирович. Выставка изобразительного искусства РСФСР в Берлине. — Красная нива. — 14 января 1923. — № 2.
  50. «Маяковский. Биография. 1923». Государственный музей В. В. Маяковского. Վերցված է 24 мая 2017-ին.
  51. Русская художественная выставка в Берлине // Жар-птица. — 1922. — № 9. — С. 23—24. — 40 с.
  52. Жар-птица. — 1922. — № 9. — 36 с.
  53. Георгий Крескентьевич Лукомский. Листки художника. Русская выставка // Накануне. — 26 сентября 1922. — № 143. — С. 5. — 6 с.
  54. Георгий Крескентьевич Лукомский. Кустодиев и Грабарь. (Выставка на Унтер-ден-Линден). // Накануне. — 3 ноября 1922. — № 176. — С. 5. — 8 с.
  55. Кудря, 2006, էջ 257
  56. Анатолий Рогов. Масленицы. — Журнал «Москва». — 2003. — № 3. — С. 116. — 241 с.
  57. Воинов, 1925, էջ 40
  58. Кудря, 2006, էջ 267
  59. «Купчиха за чаем». Государственный Русский музей. Վերցված է 19 мая 2017-ին.
  60. Женитьба Бальзаминова. — Журнал «Советский экран». — 1965. — № 4. — С. 10—12. — 20 с. — (Так бы работать всегда. Рассказывают актрисы).
  61. Превращения Нонны Мордюковой. — Журнал «Советский экран». — 1965. — № 17. — С. 10—11. — 22 с.
  62. Вершинина Н. Звезды играют Островского. — Журнал «Огонёк». — Издательство «Правда», 18 октября 1964. — № 43 (1948). — С. 13. — 38 с.
  63. Багратиони-Мухранели И.. Десакрализация женщины. — Журнал «Искусство кино». — 1991. — № 6. — С. 36—42. — 176 с. — (Разборы и размышления).
  64. Юлия Палагина (29 сентября 2015). «"Женитьба Бальзаминова": рецепт молодости Вицина и на что обиделся Калягин». ТВ Центр. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 29 июня 2017-ին.
  65. «Женитьба Бальзаминова». Мосфильм. Վերցված է 29 июня 2017-ին.
  66. ««Купчиха за чаем» из серии Б. М. Кустодиев (1878—1927)». MarkiMira.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2 мая 2017-ին.
  67. «Б. М. Кустодиев (1878—1927)». MarkiMira.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2 мая 2017-ին.
  68. «100 лет Государственному Русскому музею». Акционерное общество «Марка». Վերցված է 21 марта 2018-ին.
  69. «Марка почтовая. 100 лет Государственному Русскому музею. Б.М. Кустодиев. «Купчиха за чаем». 2000 рублей». Государственный каталог Музейного Фонда Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 21 марта 2018-ին.
  70. «100-летие Русского музея». Центральный банк России. 23 июня 1998. Վերցված է 24 мая 2017-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]