Վահան Սադոյան
Ծնվել է | հունիսի 13, 1901 |
---|---|
Ծննդավայր | Արմավիր, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 25, 1990 (89 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և սրտաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Աշխատավայր | Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ |
Պարգևներ |
Վահան Սամսոնի Սադոյան (հունիսի 13, 1901, Արմավիր, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 25, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1970)։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1957)։ Բժշկական ծառայության փոխգնդապետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահան Սադոյանը ծնվել է 1901 թվականին Արմավիր գյուղում։ 1927 թվականին ավարել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1935-1940 թվականներին աշխատել է Երևանի Տրոպիկական մալարիայի ինստիտուտում, 1940-1960 թվականներին՝ զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժնի վարիչ, 1959-1962 թվականներին՝ Արյունաբանության և արյան փոխներարկման, 1962-1975 թվականներին՝ Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտների փոխտնօրեն, 1975-1990 թվականներին՝ գիտական խորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են մալարիայի, ամեոբիազի, բրուցելոզի կլինիկային և բուժմանը, մալարիայի բարդացած ձևերի ժամանակ արյան փոխներարկմանը, պսակային անբավարարության, աթերոսկլերոզի ժամանակ և սրտամկանի ինֆարկտից հետո ֆիզիկական գործոնների ազդեցությանը[1][2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մալարիա։ Ձեռնարկ բժիշկների համար, Երևան։ Հայպետհրատ, 1950։
- Ինչպես բուժել մալարիան, Երևան։ Հայպետհրատ, 1951։
- Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց պրոֆիլակտիկան (համահեղինակ), Երևան Ա. հ., 1960:
- Клиника и лечение некоторых форм осложненной малярии, Ереван, 1961.
- Սրտամկանի ինֆարկտի կլինիկան և բուժումը, Երևան։ Հայպետհրատ, 1963։
- Սրտամկանի ինֆարկտի պրոֆիլակտիկան, Երևան։ Հայաստան, 1974։
- Վաղաժամ ծերության կանխումը, Երևան։ Հայաստան, 1975։
- Սիրտ-անոթային հիվանդությունների կանխումը և բուժումը ֆիզիկական գործոններով, Երևան։ Հայաստան, 1976։
- Հիպերտոնիկ հիվանդության կանխարգելումը և բուժումը, Երևան։ Հայաստան, 1978։
- Կորոնար աթերոսկլերոզի բուժումը և պրոֆիլակտիկան ֆիզիկական գործոններով, Երևան։ Հայաստան, 1982։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Սադոյան, Վահան Սամսոնի». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.