Վահան Սադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Սադոյան
Ծնվել էհունիսի 13, 1901(1901-06-13)
ԾննդավայրԱրմավիր, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 25, 1990(1990-10-25) (89 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունբժիշկ և սրտաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշխատավայրՌուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ
Պարգևներ

Վահան Սամսոնի Սադոյան (հունիսի 13, 1901(1901-06-13), Արմավիր, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 25, 1990(1990-10-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1970)։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1957)։ Բժշկական ծառայության փոխգնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Սադոյանը ծնվել է 1901 թվականին Արմավիր գյուղում։ 1927 թվականին ավարել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1935-1940 թվականներին աշխատել է Երևանի Տրոպիկական մալարիայի ինստիտուտում, 1940-1960 թվականներին՝ զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժնի վարիչ, 1959-1962 թվականներին՝ Արյունաբանության և արյան փոխներարկման, 1962-1975 թվականներին՝ Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտների փոխտնօրեն, 1975-1990 թվականներին՝ գիտական խորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են մալարիայի, ամեոբիազի, բրուցելոզի կլինիկային և բուժմանը, մալարիայի բարդացած ձևերի ժամանակ արյան փոխներարկմանը, պսակային անբավարարության, աթերոսկլերոզի ժամանակ և սրտամկանի ինֆարկտից հետո ֆիզիկական գործոնների ազդեցությանը[1][2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մալարիա։ Ձեռնարկ բժիշկների համար, Երևան։ Հայպետհրատ, 1950։
  • Ինչպես բուժել մալարիան, Երևան։ Հայպետհրատ, 1951։
  • Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց պրոֆիլակտիկան (համահեղինակ), Երևան Ա. հ., 1960:
  • Клиника и лечение некоторых форм осложненной малярии, Ереван, 1961.
  • Սրտամկանի ինֆարկտի կլինիկան և բուժումը, Երևան։ Հայպետհրատ, 1963։
  • Սրտամկանի ինֆարկտի պրոֆիլակտիկան, Երևան։ Հայաստան, 1974։
  • Վաղաժամ ծերության կանխումը, Երևան։ Հայաստան, 1975։
  • Սիրտ-անոթային հիվանդությունների կանխումը և բուժումը ֆիզիկական գործոններով, Երևան։ Հայաստան, 1976։
  • Հիպերտոնիկ հիվանդության կանխարգելումը և բուժումը, Երևան։ Հայաստան, 1978։
  • Կորոնար աթերոսկլերոզի բուժումը և պրոֆիլակտիկան ֆիզիկական գործոններով, Երևան։ Հայաստան, 1982։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Կոհա առցանց քարտարան, Սադոյան, Վահան Սամսոնի». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.