Jump to content

Վալտեր Արամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վալտեր Արամյան
Ծնվել էհուլիսի 15, 1909(1909-07-15)[1]
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էդեկտեմբերի 18, 1994(1994-12-18) (85 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1932)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՄատենադարան[1]
Վալտեր Արամյան Վիքիքաղվածքում
Վալտեր Արամյան Վիքիդարանում

Վալտեր Գևորգի Արամյան (հուլիսի 15, 1909(1909-07-15)[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 18, 1994(1994-12-18), Երևան, Հայաստան), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։ Արձակագիր Ռաֆայել Արամյանի եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Էջմիածին (այժմ՝ Վաղարշապատ) քաղաքում։ Գրել է 1930-ականների սկզբներից։ 1932 թվականին ավարտել է Երևանի համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է Երևանի Մատենադարանում։ Ստալինյան բռնաճնշումների հետևանքով 1935-55 թթ բռնադատվել է՝ գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային կյանքին անդրադարձել է «Կոլիմա» վեպում և պատմվածքաշարերում։

Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Տայգայի օրենքը», լույս է տեսել 1955-ին։ Գրողի նախասիրությունը եղել է հուշապատումային ակնարկը։ Ստեղծագործություններում քանիցս անդրադարձել է և պատկերել է Հին Երևանի և Էջմիածնի կյանքը՝ վավերագրելով քաղաքային կեցության ուշագրավ կողմերը։ Նրա «Տայգայի օրենքը» և «Ռուսա, որդի Արգիշտի» գործերը թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն[2]։

  • Տայգայի օրենքը, Երևան, Հայպետհրատ, 1955, 60 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 128 էջ։
  • Ռուսա, որդի Արգիշտի, Երևան, Հայպետհրատ, 1957, 185 էջ։
  • Մարդը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 172 էջ։
  • Վաղը նորից լվացք կփռեն, հրատարակչություն «Պիոներ» ամսագրի, Երևան, 1959, 8 էջ։
  • Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (ժողովածուում գործեր ունի նաև Վ. Արամյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։
  • Մարդու սերը, Երևան, Հայպետհրատ, 1962, 180 էջ։
  • Ընկած ծառը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1964, 216 էջ։
  • «Խեղճ» մարդը, Երևան, «Հայաստան», 1970, 16 էջ։
  • Ռուսա, որդի Արգիշտի (վիպակ), Երևան, «Հայաստան», 1970, 116 էջ։
  • Միթե բոլորը հող դարձան, Երևան, «Հայաստան», 1970, 408 էջ։
  • Թանաքագույն ծաղիկներ, Երևան, «Հայաստան», 1973, 232 էջ։
  • Արահետներ, Երևան, «Սովետական գրող», 1977, 324 էջ։
  • Վերադարձ (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1983, 512 էջ։
  • Զարմանալի տարիներ (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 144 էջ։
  • Երանոս Կռմանցի (հեքիաթ- վիպակ), Երևան, 1986։
  • Զարմանալի տարիներ, Երևան, 1985, 143 էջ։
  • Խոտորջուրցիներ (վիպակ, պատմվածքներ), Երևան, 1987։
  • Կոլիմա (յուշեր Կոլիմա գետի բանտատնից), Անթիլիաս, 1994, 368 էջ։
  • Կոլիմա (վեպ և պատմվածքներ), Երևան, 2006, 240 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ալոիս Իրասեկ, Չեխական հինավուրց զրույցներ, Երևան, Հայպետհրատ, 1955, 212 էջ։
  • Ցակարիաս Տոպելիուս, Հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 104 էջ։
  • Կարլիս Սկալբե, Ինչպես գնացի Հյուսիսի աղջկա մոտ (հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1962, 56 էջ։
  • Չինական հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 80 էջ։
  • Սերգեյ Սարտակով, Թագուհին չտաս (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 311 էջ։
  • Չեխոսլովակյան պատմվածքներ (ժողովածուի մի մասը թարգմանել է Վ. Արամյանը), Երևան, «Հայաստան», 1966, 372 էջ։
  • Հալդար Լաքսնես, Ինքնուրույն մարդիկ, Երևան, «Հայաստան», 1967, 638 էջ։
  • Դհան Մուքերջի, Ջունգլիներում (վիպակներ), Երևան, «Հայաստան», 1978, 204 էջ։
  • Գեորգի Խոլոպով, Ահեղ տարի (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1980, 428 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 72.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Արամյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Արամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 687