Գեորգի Խոլոպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Խոլոպով
Ծնվել էհոկտեմբերի 27 (նոյեմբերի 9), 1914
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 31, 1990(1990-12-31) (76 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԼենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքի վետերան» մեդալ Կարմիր Աստղի շքանշան «Վիենայի գրավման համար» մեդալ և «Պրահայի ազատագրման համար» մեդալ

Գեորգի Կոնստանտինի Խոլոպով (հոկտեմբերի 27, 1914, Շամախի - դեկտեմբերի 31, 1990, Մոսկվա), հայազգի ռուս գրող։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

1934 թվականին հրատարակել է առաջին պատմվածքները, այնուհետև՝ «Սուսաննայի փախուստը» (1940) պատմվածքների ժողովածուն և «Արջի որջ» (1940) վեպը։ Ետպատերազմյան շրջանում լույս են տեսել «Կրակներ ծովախորշում» (1947), «Ահեղ տարի» (1955), «Գրենադա» (1961, հայերեն հրտ. 1973), «Դոկեր» (1965, հայերեն հրատարակչություն 1973) վեպերը, «Չհնարված պատմվածքներ պատերազմի մասին» (1968) ժողովածուն և այլն։ 1973 թվականից Լենինգրադի գրողների կազմակերպության վարչության առաջին քարտուղարն է, 1957 թվականից՝ «Զվեզդա» ամսագրի գլխավոր խմբագիրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png