Jump to content

Վալերիա Նովոդվորսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերիա Նովոդվորսկայա
ռուս.՝ Вале́рия Ильи́нична Новодво́рская
Դիմանկար
Ծնվել էմայիսի 17, 1950(1950-05-17)[1][2][3][…]
ԾննդավայրԲարանովիչի, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5][6]
Մահացել էհուլիսի 12, 2014(2014-07-12)[7][8] (64 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[9][10][11]
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնուղղափառություն, ուղղափառություն, Ուկրաինայի ինքնավար ուղղափառ եկեղեցի և Q3920023?
ԿրթությունՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան և Մոսկվայի պետական տարածաշրջանային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հրապարակախոս, քաղաքական ակտիվիստ, լրագրող, գրող, բանաստեղծուհի, գրադարանավար, թարգմանչուհի, մանկավարժ և ուսուցչուհի
ԿուսակցությունQ15614455? և Democratic Union?
Պարգևներ և
մրցանակներ
 Valeriya Novodvorskaya Վիքիպահեստում

Վալերիա Իլինիչնա Նովոդվորսկայա (ռուս.՝ Валерия Ильинична Новодворская, մայիսի 17, 1950(1950-05-17)[1][2][3][…], Բարանովիչի, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5][6] - հուլիսի 12, 2014(2014-07-12)[7][8], Մոսկվա, Ռուսաստան[9][10][11]), ռուս քաղաքական գործիչ, այլախոհ, իրավապաշտպան, լրագրող, «Ժողովրդավարական միության» հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ճարտարագետի և բժշկի ընտանիքում։ Կարդալ սովորել է հինգ տարեկանում։ 9 տարեկանից տեղափոխվել է Մոսկվա, գերազանցությամբ ավարտել դպրոցը։ Դեռահաս տարիքում տեղեկանալով ԳՈւԼԱԳ-ի, Սինյավսկու ու Դանիելի դատավարության, խորհրդային զորքերի՝ Չեխոսլովակիա ներխուժման մասին՝ սկսել է պայքարել խորհրդային իշխանությունների դեմ, ԿԳԲ-ի կողմից ձերբակալվել հակախորհրդային ագիտացիայի և քարոզչության համար, 1970-1972 թթ. բռնի բուժման ուղարկվել Կազանի ինտենսիվ հոգեբուժարան։

Հետագայում ավարտել է Մոսկվայի Կրուպսկայայի անվան մանկավարժական ինստիտուտը, աշխատել է որպես ուսուցիչ, թարգմանիչ, վարել է ընդհատակյա գործունեություն, ենթարկվել է ճնշումների, կրկին ուղարկվել հոգեբուժարան։ 1978, 1985, 1986 թթ. դատվել է այլախոհական գործունեության համար։ 1988 թ. հիմնել է Ժողովրդավարական միությունը։

2010 թ. ստորագրել է «Պուտինը պետք է հեռանա» հայտարարությունը։ Մի շարք գրքերի հեղինակ էր։ 2013 թ. Կ. Բորովոյի հետ սկսել է «Արևմտյան ընտրություն» կուսակցության ստեղծումը։ Ազատ տիրապետում էր անգլերեն և ֆրանսերեն լեզուներին, հասկանում էր ևս մի քանի լեզուներ։

Հանդես էր գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին[12], հայտարարում էր, որ չի այցելի Թուրքիա, մինչև վերջինս չճանաչի այն[13]։

Լիտվական շքանշանի ասպետ էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիա Նովոդվորսկայա» հոդվածին։