Վալերիա Նովոդվորսկայա
Վալերիա Նովոդվորսկայա ռուս.՝ Вале́рия Ильи́нична Новодво́рская | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 17, 1950[1][2][3][…] |
Ծննդավայր | Բարանովիչի, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5][6] |
Մահացել է | հուլիսի 12, 2014[7][8] (64 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[9][10][11] |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | ուղղափառություն, ուղղափառություն, Ուկրաինայի ինքնավար ուղղափառ եկեղեցի և Q3920023? |
Կրթություն | Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան և Մոսկվայի պետական տարածաշրջանային համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, հրապարակախոս, քաղաքական ակտիվիստ, լրագրող, գրող, բանաստեղծուհի, գրադարանավար, թարգմանչուհի, մանկավարժ և ուսուցչուհի |
Կուսակցություն | Q15614455? և Democratic Union? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Վալերիա Իլինիչնա Նովոդվորսկայա (ռուս.՝ Валерия Ильинична Новодворская, մայիսի 17, 1950[1][2][3][…], Բարանովիչի, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5][6] - հուլիսի 12, 2014[7][8], Մոսկվա, Ռուսաստան[9][10][11]), ռուս քաղաքական գործիչ, այլախոհ, իրավապաշտպան, լրագրող, «Ժողովրդավարական միության» հիմնադիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ճարտարագետի և բժշկի ընտանիքում։ Կարդալ սովորել է հինգ տարեկանում։ 9 տարեկանից տեղափոխվել է Մոսկվա, գերազանցությամբ ավարտել դպրոցը։ Դեռահաս տարիքում տեղեկանալով ԳՈւԼԱԳ-ի, Սինյավսկու ու Դանիելի դատավարության, խորհրդային զորքերի՝ Չեխոսլովակիա ներխուժման մասին՝ սկսել է պայքարել խորհրդային իշխանությունների դեմ, ԿԳԲ-ի կողմից ձերբակալվել հակախորհրդային ագիտացիայի և քարոզչության համար, 1970-1972 թթ. բռնի բուժման ուղարկվել Կազանի ինտենսիվ հոգեբուժարան։
Հետագայում ավարտել է Մոսկվայի Կրուպսկայայի անվան մանկավարժական ինստիտուտը, աշխատել է որպես ուսուցիչ, թարգմանիչ, վարել է ընդհատակյա գործունեություն, ենթարկվել է ճնշումների, կրկին ուղարկվել հոգեբուժարան։ 1978, 1985, 1986 թթ. դատվել է այլախոհական գործունեության համար։ 1988 թ. հիմնել է Ժողովրդավարական միությունը։
2010 թ. ստորագրել է «Պուտինը պետք է հեռանա» հայտարարությունը։ Մի շարք գրքերի հեղինակ էր։ 2013 թ. Կ. Բորովոյի հետ սկսել է «Արևմտյան ընտրություն» կուսակցության ստեղծումը։ Ազատ տիրապետում էր անգլերեն և ֆրանսերեն լեզուներին, հասկանում էր ևս մի քանի լեզուներ։
Հանդես էր գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին[14], հայտարարում էր, որ չի այցելի Թուրքիա, մինչև վերջինս չճանաչի այն[15]։
Լիտվական շքանշանի ասպետ էր։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мой Карфаген обязан быть разрушен Archived 2016-10-03 at the Wayback Machine.
- Валерия Новодворская. По ту сторону отчаяния Archived 2014-07-16 at the Wayback Machine.
- Валерия Новодворская. Над пропастью во лжи Archived 2015-09-23 at the Wayback Machine.
- Рецензия в газете «Новые Известия» Исповедь свободного человека Archived 2015-01-09 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 http://www.interfax.com/newsinf.asp?id=520249
- ↑ 3,0 3,1 http://russiapedia.rt.com/prominent-russians/politics-and-society/valeria-novodvorskaya/
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.independent.co.uk/news/obituaries/valeriya-novodvorskaya-politician-and-dissident-who-dedicated-her-life-to-protesting-against-soviet-repression-for-five-decades-9613488.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://rbth.com/news/2014/07/12/russian_opposition_activist_valeria_novodvorskaya_dies_part_2_38157.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://tabletmag.com/jewish-news-and-politics/186205/valeriya-novodvorskaya
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.americanthinker.com/articles/2014/07/an_obituary_for_valeria_novodvorskaya.html
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.interpretermag.com/a-year-of-russian-opposition-over-the-war-in-ukraine/
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.sptimes.ru/index.php?action_id=2000&i_number=1819
- ↑ 10,0 10,1 10,2 http://rbth.com/news/2014/07/13/yabloko_leader_calls_novodvorskaya_one_of_the_most_honest_democrats_in_n_38159.html
- ↑ 11,0 11,1 11,2 http://www.realclearpolitics.com/articles/2014/07/20/life__death_of_a_russian_freedom_fighter_123386.html
- ↑ http://news.bbc.co.uk/2/hi/europe/7200669.stm
- ↑ http://news.bbc.co.uk/nolpda/ukfs_news/hi/newsid_7200000/7200669.stm
- ↑ Վալերիա Նովոդվորսկայա. Голодомор и армянский геноцид
- ↑ Վալերիա Նովոդվորսկայա. Об Израиле, Турции и США в свете геноцида армян
|
- Մայիսի 17 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Հուլիսի 12 մահեր
- 2014 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի լեզվաբանական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս քաղաքական գործիչներ
- Ռուս իրավապաշտպաններ
- Ռուս լրագրողներ
- Պոլիգլոտներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Ռուս կին քաղաքական գործիչներ
- Խորհրդային բանաստեղծուհիներ
- Խորհրդային այլախոհներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Ռուս հրապարակախոսներ
- 21-րդ դարի կին գրողներ
- Ռուս մանկավարժներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով