Jump to content

Վազգեն Հակոբյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վազգեն Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Հակոբյան
Ծնվել էփետրվարի 14, 1913(1913-02-14)[1][1]
Լեռնագյուղ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][1]
Մահացել էմայիսի 5, 1982(1982-05-05)[1] (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, աղբյուրագետ և դասախոս
Հաստատություն(ներ)ՎՊՀ[1][1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1][1]
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1941)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1967)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Վազգեն Արտաշեսի Հակոբյան (փետրվարի 14, 1913(1913-02-14)[1][1], Լեռնագյուղ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][1] - մայիսի 5, 1982(1982-05-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), պատմաբան, աղբյուրագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1967 թ.), պրոֆեսոր (1972 թ.)։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1969-1974 թթ.-ին դասախոսել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում, 1971-1982 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի բաժնի վարիչ։ Ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի միջնադարյան պատմության, XVIII դարի հայ ազգային-ազատագրական շարժման խնդիրներին, տարբեր աղբյուրների քննությանը։ «Մանր ժամանակագրություններ XIII-XVIII դարեր» (հատոր 1-2, 1951-1956 թթ.) ժողովածուում ներկայացրել է 85 ժամանակագրություն, որոնց մեծ մասն առաջին անգամ դրել է շրջանառության մեջ։ Կազմել և հրատարակել է «Կանոնագիրք Հայոց»-ի երկու հատորները (1964-1971 թթ., Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ, 1974 թ.), «Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարանները» (հատոր 1-3, 1974-1984 թթ., 1-ին հատորը՝ Ա. Հովհաննիսյանի հետ), մասնակցել XVIII դարի հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը նվիրված փաստաթղթերի («Հայ-ռուսական հարաբերությունները XVIII դարի առաջին երրորդում», հատոր 2, մաս 1-2, 1964-1967 թթ., ռուսերեն) և «Մեսրոպ Մաշտոց» (1962 թ.) ժողովածուների ստեղծմանը։

  • ՀԽՍՀ ԳԱ Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ (1974)։
  • Մանր ժամանակագրություններ 13-18-րդ դդ., ժողովածու, 1951-1956։
  • Армяно-русские отношения в первой трети XVIII века. Сб. документов, Иоаннисян А, Арутюнян П. Т, Тер-Авакимова С. А, Институт истории АН АрмССР, Ереван, Изд-во АН АрмССР, 1964.
  • "Армянская книга канонов" и ее редакции։ Автореферат ... д-ра ист. наук / В. А. Акопян, АН Арм. ССР, Ин-т истории. Ереван, Б. и., 1967.
  • Հայ-ռուսական հարաբերությունները XVIII դարի առաջին երրորդում, հ. 2, մաս 1-2, 1964-1967։
  • Կանոնագիրք հայոց։ Հատոր Ա, Պատմության ինստիտուտ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1964 (համահեղինակ)։
  • Էջեր հայ ժողովրդի պատմության և բանասիրության։ (Հոդվածների ժողովածու), Պատմության ինստիտուտ ՀԽՍՀ ԳԱ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1971 (համահեղինակ)։
  • Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարանները, հ. 1-3, 1974-1984։
  • Երկեր։ [Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության 8 գ.], Պատմության ինստիտուտ ՀԽՍՀ ԳԱ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1977 (համահեղինակ)։
  • Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ (1621-1640 թվականներ)։ Հ. Բ, Պատմության ինստիտուտ ՀԽՍՀ ԳԱ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1978 (համահեղինակ)։
  • Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ (1641-1660 թվականներ)։ Հ. Գ, Պատմության ինստիտուտ, ՀԽՍՀ ԳԱ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1984 (համահեղինակ)։
  • Нагорный Карабах в 1918-1923 гг.։ Сборник документов и материалов / Отв. ред. В. А. Микаелян, Сост.։ В. А. Акопян и др., АН Армении, Ин-т истории, Гл. архив. упр. при СМ РА, ЕГУ, кафедра истории армянского народа. Ереван, Изд-во АН Армении, 1992.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Հակոբյան (պատմաբան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 75
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։