Վազգեն Հակոբյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վազգեն Հակոբյան (այլ կիրառումներ)
Վազգեն Հակոբյան
Ծնվել էփետրվարի 14, 1913(1913-02-14)
Լեռնագյուղ, Հայաստան
Մահացել էմայիսի 5, 1982(1982-05-05) (69 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Վանաձորի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1967) և պրոֆեսոր (1972)
Տիրապետում է լեզուներինհայերեն


Վազգեն Արտաշեսի Հակոբյան (փետրվարի 14, 1913(1913-02-14), Լեռնագյուղ, Հայաստան - մայիսի 5, 1982(1982-05-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, աղբյուրագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1967 թ.), պրոֆեսոր (1972 թ.

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1969-1974 թթ.-ին դասախոսել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում, 1971-1982 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի բաժնի վարիչ։ Ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի միջնադարյան պատմության, 18-րդ դարի հայ ազգային-ազատագրական շարժման խնդիրներին, տարբեր աղբյուրների քննությանը։ «Մանր ժամանակագրություններ 13-18-րդ դարեր» (հատոր 1-2, 1951-1956 թթ.) ժողովածուում ներկայացրել է 85 ժամանակագրություն, որոնց մեծ մասն առաջին անգամ դրել է շրջանառության մեջ։ Կազմել և հրատարակել է «Կանոնագիրք Հայոց»-ի երկու հատորները (1964-1971 թթ., Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ, 1974 թ.), «Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարանները» (հատոր 1-3, 1974-1984 թթ., 1-ին հատորը՝ Ա. Հովհաննիսյանի հետ), մասնակցել 18-րդ դարի հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը նվիրված փաստաթղթերի («Հայ-ռուսական հարաբերությունները 18-րդ դարի առաջին երրորդում», հատոր 2, մաս 1-2, 1964-1967 թթ. , ռուսերեն) և «Մեսրոպ Մաշտոց» (1962 թ.) ժողովածուների ստեղծմանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ ԳԱ Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ (1974):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանր ժամանակագրություններ 13-18-րդ դդ., ժողովածու, 1951-1956:
  • Армяно-русские отношения в первой трети XVIII века. Сб. документов, Иоаннисян А, Арутюнян П. Т, Тер-Авакимова С. А, Институт истории АН АрмССР, Ереван, Изд-во АН АрмССР, 1964.
  • "Армянская книга канонов" и ее редакции: Автореферат ... д-ра ист. наук / В. А. Акопян, АН Арм. ССР, Ин-т истории. Ереван, Б. и., 1967.
  • Հայ-ռուսական հարաբերությունները 18-րդ դարի առաջին երրորդում, հ. 2, մաս 1-2, 1964-1967:
  • Կանոնագիրք հայոց: Հատոր Ա , Պատմության ինստիտուտ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1964 (համահեղինակ):
  • Էջեր հայ ժողովրդի պատմության և բանասիրության: (Հոդվածների ժողովածու), Պատմության ինստիտուտ ՀԽՍՀ ԳԱ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1971 (համահեղինակ):
  • Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարանները, հ. 1-3, 1974-1984:
  • Երկեր: [Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության 8 գ.], Պատմության ինստիտուտ ՀԽՍՀ ԳԱ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1977 (համահեղինակ):
  • Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ (1621-1640 թվականներ)։ Հ. Բ, Պատմության ինստիտուտ ՀԽՍՀ ԳԱ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1978 (համահեղինակ):
  • Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ (1641-1660 թվականներ): Հ. Գ, Պատմության ինստիտուտ, ՀԽՍՀ ԳԱ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1984 (համահեղինակ):
  • Нагорный Карабах в 1918-1923 гг.: Сборник документов и материалов / Отв. ред. В. А. Микаелян, Сост.: В. А. Акопян и др., АН Армении, Ин-т истории, Гл. архив. упр. при СМ РА, ЕГУ, кафедра истории армянского народа. Ереван, Изд-во АН Армении, 1992.


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png