Պևտինգերյան քարտեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պևտինգերյան քարտեզ (Tabula Peutingeriana — Պևտինգերյան տախտակներ), հռոմեական ճանապարհացույց-քարտեզ։ 16-րդ դարում այդ քարտեզը գտել էր Վիեննացի հումանիստ Կոնրադ Կելտեսը և հանձնել Աուգսբուրգի գիտնական Պևտինգերին, որի անունով էլ կոչվում է «Պևտինգերյան»։ Պևտինգերյան քարտեզը իրապես ոչ թե քարտեզ, այլ հին աշխարհի ճանապարհների մանրամասն նկարագրությունը Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները ըստ Պևտինգերյան քարտեզի ուղեցույց է, որի վրա նշված են Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի հաղորդակցության հին ճանապարհները, դրանց վրա գտնվող քաղաքներն ու կայարանները, վերջիններիս միջև եղած տարածությունները (մղոններով)։ Պևտինգերյան քարտեզը վերահրատարակել, մանրամասն ուսումնասիրել և մեկնաբանել է գերմանացի գիտնական Կոնրադ Միլլերը, ըստ որի քարտեզի հեղինակը հռոմեացի աշխարհագիր Կաստորիուսն է, որն այն կազմել է 361-363 թվականներին։ Մոտ 670 թվականին այդ քարտեզից օգտվել է Անանուն Ռավեննացին։ Նրա աշխատության մեջ հիշատակված 2 հազարամյակը տեղանուն քաղված է Պևտինգերյան քարտեզից, և իբրև այդ քաղվածքների հեղինակ 36 անգամ վկայակոչված է Կաստորիուսը։ Պևտինգերյան քարտեզը ուսումնասիրել և մեկնաբանել են Ն․ Ադոնցը, Մարկվարտը և ուրիշներ։ Մանանդյանն իր «Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները» աշխատության մեջ Պևտինգերյան քարտեզը համարում է Հայաստանի ռազմական և առևտրական հին ճանապարհների ուսումնասիրության և Հայկական լեռնաշխարհի ու հարևան երկրների պատմական աշխարհագրության անփոխարինելի աղբյուր։ Քարտեզի վրա հռոմեական մղոններով նշված են Մեծ Հայքի թագավորության հիմնական մայրուղիները։ Պևտինգերյան քարտեզի օգնությամբ (Անանուն Ռավեննացու ուղղումներով) ճշտվում են Արշակունյաց Հայաստանի հին ճանապարհները և դրանց վրա գտնվող կայանների մեծ մասը։ Կ․ Միլլերի կարծիքով հին աշխարհագրության համար Կաստորիուսի այս քարտեզն ավելի կարևոր է, քան Պտղոմեոսի «Աշխարհագրությունը»։ Պևտինգերյան քարտեզի միակ օրինակը գտնվում է Վիեննայի պետական գրադարանում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պևտինգերյան քարտեզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 236