Պանգեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանգեայից մինչև մեր օրեր

Պանգեա (հին հունարեն՝ Πανγαῖα «ողջ երկիրը»), գերմայրցամաք, որը գոյություն է ունեցել պալեոզոյի վերջում և մեզոզոյի սկզբում և միավորել է գործնականում Երկրի ողջ ցամաքային տարածքը։ 175-ից 335 մլն տարի առաջ Պանգեյի մեջ էր մտնում Գոնդվանան, Լավրասիան, Ֆենոսարմատիան և Սիբիրը։ Անվանումն առաջարկել է Ալֆրեդ Վեգները։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հին մայրցամաքից Պանգեայի ձևավորման ընթացքում նրա վրա առաջացել են լեռնային համակարգերը։ Դրանցից որոշները գոյություն ունեն մինչև մեր օրերը, օրինակ՝ Ուրալյան լեռները, Ապալաչները։ Այս լեռները բավական հին են համեմատած երիտասարդ լեռնային համակարգերի հետ, ինչպիսիք են Ալպերը Եվրոպայում, Կորդիլերները Հյուսիսային Ամերիկայում, Անդերը Հարավային Ամերիկայում կամ Հիմալայները Ասիայում։ Միլիոնավոր տարիների ընթացքում Էրոզիան քայքայել է Ուրալը և Ապալաչները և ցածրացրել։

Պանգեայի ափերը ողողող հսկայական օվկիանոսն ունի Պանտալաս անվանումը։

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանգեան ձևավորվել է Պերմի ժամանակաշրջանում։ Յուրայի ժամանակաշրջանում բաժանվել է երկու մայրցամաքի։ Հյուսիսային մայրցամաքը՝ Լավրասիան հետագայում տրոհվել է եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի, իսկ Գոնդվանան (հարավային)՝ Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի, Հնդկական ենթացամաքի, Ավստրալիայի և Անտարկտիդայի[1]։

Գերմայրցամաք գոյություն է ունեցել նաև Պանգեայից առաջ, օրինակ 750 մլն տարի առաջ Ռոդինիան և 540 մլն տարի առաջ Պանոտիան։ Որոշ կանխատեսումների համաձայն ապագայում մայրցամաքները կրկին հավաքվելու են գերմայրցամաքի մեջ՝ Պանգեա Ուլտիմա[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]