Իսպանիայի ACB լիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանիայի ACB լիգա
Изображение логотипа
Տեսակսպորտային լիգա
Երկիր Իսպանիա
ՀապավումACB
Հիմնադրված1983
Իրավ. կարգավիճակԳործող
ՏարածաշրջանԵվրամիությունՖԻԲԱ Եվրոպա
Ամենատիտղոսավոր թիմ Ռեալ Մադրիդ
(31 տիտղոս)
Վերջին չեմպիոն Բարսելոնա
(18-րդ տիտղոս)
Հեռուստատեսային գործընկերLa 1
La 1 HD
TDP
TDP HD
FORTA
Կայքacb.com (Իսպաներեն)]

Իսպանիայի ACB լիգա (իսպաներեն անվանում՝ Liga ACB), հովանավորչական պատճառներով նաև հայտնի որպես Լիգա Էնդեսա (Liga Endesa), տղամարդկանց պրոֆեսիոնալ բասկետբոլի բարձրագույն լիգա Իսպանիայում։ Հիմնադրվել է 1957 թվականին՝ որպես «Լիգա նասյոնալ» (Liga Nacional - ազգային լիգա), որը սկզբնապես ղեկավարվում էր Իսպանիայի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից, 1983–84 խաղաշրջանից կառույցը կարգավորվում է Բասկետբոլային ակումբների ասոցիացիայի (իսպ.՝ Asociación de Clubs de Baloncesto, կրճատ՝ ACB) կողմից։ ACB լիգան ներկա պահին հանդիսանում է երրորդ լավագույն ազգային առաջնությունը Եվրոպայում։ Լիգան աշխատում է ՖԻԲԱ-ի օրենքներով։

Լիգայում ներկա պահին հանդես են գալիս 18 բասկետբոլային ակումբներ, որոնցից են «Բարսելոնա Ռեգալը», «Ռեալ Մադրիդը», «Կախա Լաբորալ Բասկոնիան», «Վալենսիա Բասկետը» և այլն։ Առաջնությունը ռեկորդային 31 անգամ հաղթել է Մադրիդի «Ռեալը»։

Ակումբները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբը Քաղաքը Մարզապալատը Տարողունակությունը
Կանարիաս Սան Կրիստոբալ դե լա Լագունա «Պավելլոն Ինսուլար Սանտյագո Մարտին» 5100
Բարսելոնա Բարսելոնա «Բլաուգռանա» 8250
Բիլբաո Բիլբաո «Բիլբաո արենա» 8500
Վալենսիա Վալենսիա «Ֆուենտե Սան Լուիս» 9000
Բրեոգան Լուգո «Պասո դօշ Դեպոռտեշ» 7000
Գռան-Կանարիա Լաս Պալմաս «Ինսուլար դե Դեպորտես» 5000
Սան Սեբաստիան Սան Սեբաստիան «Պլազա դե Տորոս դե Իլլումբե» 11 000
Կախա Լաբորալ Վիտորիա «Ֆեռնանդո Բուեսա արենա» 9900
Կախասոլ Սևիլյա «Պալասիո մունիսիպալ դե Դեպորտես Սան Պաբլո» 10 200
Մանրեսա Մանրեսա «Պամելլո Նու Կոնգոստ» 5000
Մուրսիա Մուրսիա «Պալասիո դե Դեպորտես դե Մուրսիա» 7454
Օբռադոյրո Սանտյագո դե Կոմպոստելա «Մուլտիսոս ֆոնտես դո Սառ» 6050
Ռեալ Մադրիդ Մադրիդ «Կախա Մաջիկա» 12 000
Սարագոսա Սարագոսա «Պրինսիպե Ֆելիպե արենա» 12 000
Մալագա Մալագա «Խոսե Մարիա Մարտին Կարպենա արենա» 10 500
Ֆուենլաբրադա Ֆուենլաբրադա «Պոլիդեպորտիվո Ֆեռնանդո Մարտին» 5000
Հովենտուտ Բադալոնա Բադալոնա «Պալաու Մունիսիպալ դ'էսպորտս դե Բադալոնա» 12 500
Էստուդիանտես Մադրիդ «Պալասիո դե Դեպորտես դե լա Կոմունիդադ դե Մադրիդ»
«Պալասիո Վիստալեգրե»
15 000
15 000

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]