Սասկի Բասկոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կախա Լաբորալ ԲԱից)
Կախա Լաբորալ
Կախա Լաբորալ պատկերանիշ
Կախա Լաբորալ պատկերանիշ
Լիգաներ ACB
Եվրալիգա
Հիմնադրում 1959
Պատմություն ՍԴ Վասկոնիա
(1959–1976)
ՍԴ Բասկոնիա
(1976–1988)
Սասկի Բասկոնիա
(1988–այժմ)
Մարզադաշտ Ֆեռնանդո Բուեսա Արենա
(տարողությունը՝ 15 504)
Տեղագրություն Իսպանիա Վիտորիա, Բասկերի երկիր, Իսպանիա
Ակումբի գույներ Սպիտակ, կարմիր, մուգ կապույտ
              
Նախագահ Խոսե Անտոնիո Կյեռեհետա
Գլխավոր մարզիչ Սերխիո Սկարիոլո
Առաջնություններ 3 ACB առաջնություն
6 Իսպանիայի գավաթ
4 Իսպանիայի սուպերգավաթ
1 Սապորտայի գավաթ
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

«Սասկի Բասկոնիա» (իսպSaski Baskonia), հովանավորչական պատճառներով նաև հայտնի որպես «Կախա Լաբորալ» (Caja Laboral), իսպանական պրոֆեսոնալ բասկետբոլային ակումբ, որն հանդես է գալիս Իսպանիայի ACB լիգայում և Բասկետբոլի Եվրալիգայում։ Տեղակայված է Իսպանիայի հյուսիսում գտնվող Բասկերի երկիր ինքնավար նահանգի Վիտորիա քաղաքում։ Ակումբի հովանավորն է Կախա Լաբորալ վարկային կազմակերպությունը։

Ակումբն հիմնադրվել է 1959 թվականին, նշանակալի ձեռքբերումների չի հասել մինչև 1987 թվականը, երբ «Տուալել» կոչվող կերամիկական ընկերությունը որոշում է դառնալ հովանավոր։ Ակումբի առաջին նշմարելի ձեռքբերումները նկատվում են 90-ականների կեսերին, երբ այն հաղթում է Սապորտայի գավաթը, որից հետո՝ նոր հազարամյակում արդեն հաղթում է Իսպանիայի առաջնությունը։ Ակումբը սկսում է հաջող հանդես գալ Եվրալիգայում։ 2009 թվականի ամռանը ակումբը նոր հովանավոր է ձեռք բերում և նոր մրցաշրջանը դիմավորում է որպես «Կախա Լաբորալ»։

«Բասկոնիայում» են հանդես եկել այնպիսի բասկետբոլիստներ, ինչպիսիք են Խոսե Կալդերոնը, Անդրես Նոսիոնին, Ֆաբրիցիո Օբերտոն, Գորան Դրագիչը, Լուիս Սկոլան, Տյագո Սպլիտերը և այլք։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասկի Բասկոնիա» հոդվածին։