Մալագա (բասկետբոլային ակումբ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալագա (այլ կիրառումներ)
Ունիկախա | ||||
| ||||
Լիգաներ | ACB Բասկետբոլի Եվրոլիգա | |||
Հիմնադրում | 1992 | |||
Պատմություն | Կախա դե Ռոնդա (1977–1992) Ունիկախա Մայորալ (1992–1993) Ունիկախա Պոլտի (1993–1994) Ունիկախա (1994–այժմ) | |||
Մարզադաշտ | Խոսե Մարիա Մարտին Կարպենա արենա (տարողությունը՝ 11 000) | |||
Տեղագրություն | ![]() | |||
Ակումբի գույներ | Եղևնային կանաչ, սպիտակ և լայմ | |||
Նախագահ | Էդուարդո Գարսի Լոպեզ | |||
Սեփականատեր | {{{սեփականատեր}}} | |||
Գլխավոր մարզիչ | Հոան Պլազա | |||
Առաջնություններ | 1 Իսպանիայի առաջնություն 1 Իսպանիայի գավաթ 1 Կորաչի գավաթ | |||
Կոնֆերենցիոն տիտղոսներ | ||||
Դիվիզիոն տիտղոսներ | ||||
Հավերժացված | ||||
Կայք | ||||
Համազգեստ | ||||
|
«Մալագա բասկետբոլային ակումբ» (իսպ. անվանում՝ Club Baloncesto Málaga, S.A.D.), հովանավորչական պատճառներով նաև հայտնի որպես «Ունիկախա Մալագա» (Unicaja Málaga), իսպանական պրոֆեսոնալ բասկետբոլային ակումբ, որը հանդես է գալիս Իսպանիայի ACB լիգայում։ Տեղակայված է Անդալուսիա ինքնավար համայնքի Մալագա քաղաքում։ Տան հանդիպումները «Մալագան» անցկացնում է «Խոսե Մարիա Մարտին Կարպենա արենա» մարզապալատում։ Հիմնադրվել է 1992 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբն հիմնադրվել է 1992 թվականին, երբ ACB-ում հանդես եկող և Մալագան ներկայացնող երկու թիմեր՝ «Կախա դե Ռոնդան» և «Մարիստասը» միավորվում են և ձևավորում մեկ ակումբ։
Ակումբի հաղթած առաջին առաջնությունը Կորաչի գավաթն էր՝ 2001 թվականին։ 2005 թվականին «Ունիկախան» հաղթում է Իսպանիայի թագավորական գավաթը, իսկ արդեն հաջորդ տարի՝ 2006-ին՝ առաջին ACB առաջնությունը։
2007 թվականին հոկտեմբերին, «NBA Europe Live» իրադարձության շրջանակներում «Ունիկախան» ընկերական հանդիպում է ունենում NBA-ի «Մեմֆիս Գրիզլիս» ակումբի հետ և պարտության մատնում վերջինիս 102–99 հաշվով։ Այդ ժամանակաշրջանում «Մեմֆիսում» հանդես էին գալիս իսպանացիներ Պաու Գասոլը և Խուան Կարլոս Նավարոն[1]։
Ակումբի՝ Եվրալիգայում գրանցած ամենահաջող մրցաշրջանը համարվում է 2007 թվականը, երբ ավարտում է հանդիպումները զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։
Ունի կրտսեր թիմ՝ «Մալագա Բ» անվանումով, որն հանդես է գալիս Իսպանիայի բասկետբոլի առաջնության երրորդ դիվիզիայում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ունիկախա Մալագան պարտության է մատնում Մեմֆիս Գրիզլիսին» Interbasket, հոկտեմբեր 9, 2007
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (Իսպաներեն)
- Euroleague.net էջը
- Basketpedya.com էջը Archived 2013-11-09 at the Wayback Machine.