Իգոր Տուրչին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Տուրչին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիչ, handball coach և հանդբոլիստ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 16, 1936(1936-11-16)
Ծննդավայր՝Sofiivka, Akkermansky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա
Մահվան ամսաթիվ՝նոյեմբերի 7, 1993(1993-11-07) (56 տարեկան)
Մահվան վայր՝Բուխարեստ, Ռումինիա

Իգոր Եվդոկիմովիչ Տուրչին (ուկրաիներեն՝ Ігор Євдокимович Турчин, նոյեմբերի 16, 1936(1936-11-16), Sofiivka, Akkermansky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա - նոյեմբերի 7, 1993(1993-11-07), Բուխարեստ, Ռումինիա), հանդբոլի ուկրաինացի մարզիչ, եղել է խորհրդային, այնուհետև Ուկրաինայի ազգային հավաքականների մարզիչ 1973 թվականից մինչև 1993 թվականը[1], նվաճել է Օլիմպիական խաղերի երեք և աշխարհի առաջնությունների հինգ մեդալ[2][3]։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1971), մանկավարժական գիտությունների դոկտոր։ Ամենահաջողակ մարզիչը հանդբոլի պատմության մեջ։ Սպորտում ունեցած ակնառու ձեռքբերումների համար Տուրչինն ու իր «Սպարտակ» (Կիև) թիմն ընդգրկվել են Գինեսի ռեկորդների գրքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին Տուրչինն սկսել է աշխատել սկսնակների խմբի հետ, որոնցից 1962 թվականին ստեղծել է «Սպարտակ» (Կիև) ակումբը[4]։ Ակումբը 20 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1969-1988), 13 անգամ հաղթել է Եվրոպայի Չեմպիոնների լիգան (1970-1973, 1975, 1977, 1979, 1981, 1983, 1985–1988)[1][5]: 1976 թվականին ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիչ։

ԽՍՀՄ կանանց հավաքականն Իգոր Տուրչինի գլխավորությամբ զբաղեցրել է առաջին տեղը Մոնրեալում (1976) և Մոսկվայում (1980) կայացած Օլիմպիական խաղերում, նվաճել բրոնզե մեդալ Սեուլում (1988), երկու անգամ հաղթել աշխարհի առաջնություններում (1982, 1986), 1975 և 1978 թվականներին դարձել է աշխարհի առաջնության արծաթե, 1973 թվականին՝ բրոնզե մեդալակիր։

Իր կարիերայի սկզբում Տուրչինը մարզել է նաև սեղանի թենիս խաղացողների, և նրա սանը դարձել է Ուկրաինական ԽՍՀ չեմպիոն[4]։

1965 թվականին Իգոր Տուրչինն ամուսնացել է ենթականերից մեկի՝ Զինաիդա Ստոլիտենկոյի հետ։ Նրանք ունեցել են մեկ դուստր` Նատալյան (ծնվել է 1971 թվականին) և մեկ որդի` Միխայիլը (ծնվել է 1983 թվականին)։ Նատալյան մոր հետ խաղացել է Կիևի «Սպարտակում», իսկ Միխայիլն զբաղվել էբասկետբոլով[6]։ Կյանքի վերջին տարիների ընթացքում նա կրել է սրտի մի քանի կաթված։ Տուրչինը Նորվեգիայում բարդ վիրահատություն է տարել, որի արժեքը (25 հազար դոլար) վճարել է նորվեգական ակումբներից մեկը, որը հավաքներ է անցկացրել «Սպարտակի» բազայում։ Դրա փոխարեն Տուրչինն ութ[7] ամիս մարզել է Նորվեգիայի կանանց հանդբոլի թիմը[6]։ Տուրչինը մահացել է 1993 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկության ժամանակ սրտի կաթվածից։ Նրա մահից հետո կինն ստանձնել է ամուսնու պարտականությունները` ղեկավարելով Կիևի «Սպարտակ» ակումբն ու Ուկրաինայի հանդբոլի ազգային հավաքականը[1][8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1976, 1980)
  • «Պատվո նշան» շքանշան (1971)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1985)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Տուրչին» հոդվածին։