Բարբարա Բրիլսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Բրիլսկա
լեհ.՝ Barbara Brylska
Ծնվել էհունիսի 5, 1941(1941-06-05)[1] (82 տարեկան)
ԾննդավայրՍկոտնիկի, Gmina Ozorków, Zgierz County, Q1803296?, Litzmannstadt District, Reichsgau Wartheland, Նացիստական Գերմանիա
ԿրթությունԼոդզի կինոդպրոց
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Երեխա(ներ)Barbara Kosmal?
Պարգևներ և մրցանակներ
Ծառայության ոսկե խաչ Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ
և ԽՍՀՄ պետական մրցանակ

Բարբարա Բրիլսկա (լեհ.՝ Barbara Brylska, հունիսի 5, 1941(1941-06-05)[1], Սկոտնիկի, Gmina Ozorków, Zgierz County, Q1803296?, Litzmannstadt District, Reichsgau Wartheland, Նացիստական Գերմանիա), թատրոնի և կինոյի լեհ դերասանուհի։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1977 թ.)։ Արժանացել է նաև մի շարք այլ մրցանակների ու պարգևների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Բրիլսկան ծնվել է Լոձ քաղաքի մոտակայքում գտնվող Սկոտնիկի գյուղում։ Առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել 15 տարեկանում ` «Երջանկության կրկնակոշիկները» (1958 թ.) ֆիլմում։ Սովորել է Լոձի բարձրագույն թատերական դպրոցում և մասնակցել թատերական խմբակի ներկայացումներին։ 1967 թվականին ավարտել է Վարշավայի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բարձրագույն դպրոցը։ Մի քանի ֆիլմերից հետո, 1966 թվականին նկարահանվել է Բոլեսլավ Պրուսի վեպի մոտիվներով նկարահանված, Եժի Կավալերովիչի «Փարավոն» կինոնկարում ` կատարելով քրմուհի Կամայի դերը։ Բարբարա Բրիլսկային մեծ ճանաչում է բերել Եվայի դերը` 1972 թվականին նկարահանված «Սիրո անատոմիան» կինոնկարում։

Բարբարա Բրիլսկան նկարահանվել է նաև խորհրդային, չեխոսլովակյան, գերմանական և բուլղարական կինոնկարներում։ ԽՍՀՄ-ում նա հայտնի է դարձել 1975 թվականին նկարահանված, Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշ» կինոնկարով։ Այդ ֆիլմում կատարած դերի համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

Բարբարա Բրիլսկան նկարահանվել է նաև «Բումերանգ» (1966 թ.), «Կյանքից առավել թանկ» (1966-1968 թթ.), «Բազեի հետքը» (1968 թ.), «Սպիտակ գայլեր» (1969 թ.), «Պան Վոլոդիյովսկի» (1969 թ.), «Ազատագրում» (1972 թ.), «Մահվան արխիվը» (1979 թ.), «Դաուն Հաուս» (2001 թ.), «Կազուս Բելլի» (2002 թ.), «Ճակատագրի հեգնանք. Շարունակություն» (2007 թ.) և այլ ֆիլմերում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Բրիլսկան ամուսնացած է եղել երեք անգամ ` դերասան Եժի Զելնիկի, գիտնական Յան Բորովեցի և բժիշկ Լյուդվիգ Կոսմալի հետ։ Ունեցել է երկու երեխա` մեկ որդի և մեկ դուստր։ Դուստրը՝ դերասանուհի և մոդել Բարբարա Կոսմալը, 1993 թվականին զոհվել է ավտովթարից։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1958 Երջանկության կրկնակոշիկները Kalosze szczescia -
1964 Կեսօրից հետո` շատ ուշ Pózne popoludnie -
1965 Իսկ հետո լռություն կլինի Potem nastapi cisza Եվա
1965 Փարավոն Faraon Կամա
1966 Բումերանգ Bumerang -
1967-1970 Կյանքից առավել թանկ Stawka wieksza niz zycie Ինգա
1968 Բազեի հետքը Spur des Falken Քեթրին Էմերսոն
1968 Սպանություն երկուշաբթի օրը Mord am Montag Հաննա Սթերն
1969 Պան Վոլոդիյովսկի Pan Wolodyjowski Քրիստինա Դրոհոյովսկա
1969 Սպիտակ գայլեր Weisse Wölfe Քեթրին Էմերսոն
1969 Հանցագործը, ով գողացել էր հանցագործությունը Zbrodniarz, który ukradl zbrodnie Էվա Սալմ
1969 Ազատագրում. Ճեղքում Освобождение: Прорыв Հելենա
1969 Պան Միխալի արկածները Przygody Pana Michala -
1970 Լեհական ալբոմ Album polski Աննա, Մարիա
1970 Ադամին հետապնդելիս Pogon za Adamem Վանդա
1971 Պիգմալիոն XII Pygmalion XII Էրիկա Բոնգերտ
1971 Ազատագրում. Ճակատամարտ Բեռլինի համար Освобождение: Битва за Берлин Հելենա
1972 Սիրո անատոմիան Anatomia milosci Եվա
1973 Ամուսնալուծության դատավարություն Scheidungsprozeß Հանկա
1973 Քաղաքներ և տարիներ Города и годы Մարի Ուրբախ
1974 Ժամ առ ժամ Godzina za godzina Բասիա
1975 Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշ Ирония судьбы, или С легким паром! Նադյա Շևելյովա
1976-1987 Զեկուցիր, 07 07 zglos sie Եվա
1978 Թերեզա Հեններտի սիրավեպը Romans Teresy Hennert Թերեզա Հեններտ
1978 Խաղաղ ամերիկացին Պրահայում Tichý American v Praze Միլենա
1978 Հարյուր ձիեր` հարյուր ափերին Sto koni do stu brzegów Քրիստինա
1978 Մեռնել ծայրահեղ դեպքում Umiraj w krajen słuczaj Լինդա
1979 Կատաղածը Wsciekly -
1980 Մահվան արխիվը Archiv des Todes Հանկա
1980 Նիկոդեմա Դիզմիի կարիերան Kariera Nikodema Dyzmy Էվիտա
1982 «Պոլան» հոթելը և նրա կենվորները Hotel Polan und seine Gäste -
1985 Խնդրեմ` հերձադանակը Skalpel, prosím բուժաշխատող
1986 Ատելության ստվերում W cieniu nienawisci -
1987 Շուրթերի և գավաթի եզրի միջև Miedzy ustami a brzegiem pucharu -
1987 Հատուկ առաջադրանք Misja specjalna -
1987 Ստի գետը Rzeka klamstwa դերասանուհի
1987 Բալլադ Յանուշիկի մասին Ballada o Januszku -
1988 Լիալուսնի ժամը Час полнолуния օրինապահ
1989 Վերա. Իմացության տառապալից ուղին Vera - Der schwere Weg der Erkenntnis Մարթա
1991 Ամեն ինչի համար պետք է վճարել За все надо платить -
1993 Միայն վախ Tylko strach -
1994 Սենյակ կվարձակալեմ Wynajme pokój Օլեքսի մայրը
1995 Լեհական մահ Polska smierc հոգեբան
1996 Վիրուս Wirus -
1999 Էքստրադիցիա 3 Ekstradycja 3 -
1999 Բարու և չարի մեջ Na dobre i na zle Բարբարա Բուրսկա
2001 Լռության սիմֆոնիա Symphony of Silence Եվա
2001 Դաուն Հաուս Даун Хаус Եպանչինա
2002 Կազուս Բելլի Казус Белли Էվա
2005-2009 Դայակը Niania Ագաթա
2006 Տարօրինակ Ծննդյան տոներ Дивне Різдво Օլգա Սամոյլովա
2007 Լուսավոր երկնագույն պատուհաններ Jasne blekitne okna Նինա
2007 Ճակատագրի հեգնանք. Շարունակություն Ирония судьбы. Продолжение Նադեժդա Շևելյովա
2009 Սերը պոդիումի վրա Milosc na wybiegu Մարթա
2009 Ծովակալը Адмиралъ Ռոզա Կառլովնա
2014 Չորս արքայադուստրերի գաղտնիքը Тайна четырех принцесс փերի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Բրիլսկա» հոդվածին։