«Նիկոլ Փաշինյանի անձի պաշտամունք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 21. Տող 21.


2021 թվականի մարտին նրա աջակիցները Երևանի [[Հանրապետության հրապարակ (Երևան)|Հանրապետության հրապարակում]] հայտարարում էին, որ Փաշինյանն «Աստծու մարդն է», «Աստված է նրան ուղարկել»<ref>{{Cite web|url=https://yerevan.today/all/society/77655/pashinyann-asttsou-mardn-a,-astvats-e-ougharkel-pashinyani-adjakic|title=Փաշինյանն Աստծու մարդն ա, Աստված է ուղարկել. Փաշինյանի աջակից|last=Lusine|website=yerevan.today|language=hy-am|accessdate=2021-04-22}}</ref>։
2021 թվականի մարտին նրա աջակիցները Երևանի [[Հանրապետության հրապարակ (Երևան)|Հանրապետության հրապարակում]] հայտարարում էին, որ Փաշինյանն «Աստծու մարդն է», «Աստված է նրան ուղարկել»<ref>{{Cite web|url=https://yerevan.today/all/society/77655/pashinyann-asttsou-mardn-a,-astvats-e-ougharkel-pashinyani-adjakic|title=Փաշինյանն Աստծու մարդն ա, Աստված է ուղարկել. Փաշինյանի աջակից|last=Lusine|website=yerevan.today|language=hy-am|accessdate=2021-04-22}}</ref>։

2021 թվականի հունիսի 10-ին Լոռու մարզի մի բնակիչ փորձել է Նիկոլ Փաշինյանի աջը համբուրել՝ ասելով, որ նա Հիսուսի տանջանք է տանում չարիքի դեմ<ref>{{Cite web|url=https://www.aravot.am/2021/06/10/1197287/|title=Յաղդանում կինը փորձեց Փաշինյանի աջը համբուրել, թե՝ Հիսուսի տանջանք ես տանում չարիքի դեմ. «Փաշինյան ջան, դրանց մի հատ ոչնչացրու, իզ ու թոզները չերեւա»}}</ref>։


== Փաշինյանն ինքն իր մասին ==
== Փաշինյանն ինքն իր մասին ==

15:40, 10 Հունիսի 2021-ի տարբերակ

Պատկեր:Փաշինյանի արձանը.jpg
ՀՀ 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը։

Նիկոլ Փաշինյանի անձի պաշտամունք, մեծարման և մտացածին գովեստի միջոցով Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի իդեալականացման և հերոսացման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում և հայկական սփյուռքում, որն սկիզբ է առել 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ Նիկոլ Փաշինյանը նախկինում եղել է նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

Անձի իդեալականացման գործընթացին մեծապես նպաստել է Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր ելույթների ժամանակ իրեն քրիստոնեության հիմնադիր Հիսուս Նազովրեցու[1], հայոց արշակունյաց արքա Պապ թագավորի[2] հետ համեմատելը, ինչպես նաև հեղափոխության ժամանակ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հետ ասոցացվող կերպարով հանդես գալը[3][4]։

Ընդդիմադիրների պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման տարիներին, ըստ էության, ստեղծել է անձնիշխանական վարչակարգ[5]՝ հենվելով նախկիններին քննադատելու[6], իր կերպարի իդեալականացման[7] և երևույթները մանիպուլացնելու[8][9] վրա։

Հեղափոխությունից հետո Հայաստանում Նիկոլ Փաշինյանին անվանել են որպես «հայ ազգի փրկիչ», «ազգի հերոս»[10]։

Ստեղծագործություններ

Նիկոլ Փաշինյանի մասին գրվել են տարբեր երգեր, բանաստեղծություններ, նրան է նվիրված Դավիթ Մարտիրոսյանի «Նիկոլ՝ Հայ ազգի հերոսը։ կամ ինչպես իրագործել անարյուն հեղափոխություն եվ հաղթել» գիրքը[11]։ Մեծ տարածում է ունեցել նրան նվիրված «Նիկոլն ազգի հերոս է» երգը[12]։

2018 թվականի հոկտեմբերին Վանաձոր - Գյումրի ճանապարհի վրա տեղադրվել է Նիկոլ Փաշինյանի արձանը, որում նա ուսապարկով և գլխարկով է՝ քայլքի մեջ։ Ըստ քանդակագործի, արձանի մեջ ամփոփված են հեղափոխության հիմնական գաղափարն ու ձեռքբերումը՝ հայ ժողովրդի քարից ամուր կամքն ու չհանձնվող ոգին[13][14]։ 2019 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանի երկրորդ արձանը տեղադրվել է Իջևան քաղաքում, քաղաքի մուտքի մոտ[15]։

Պաշտամունքը թուլացել, սակայն պահպանվել է նաև Արցախյան երկրորդ պատերազմից հետո, որում Նիկոլ Փաշինյանի՝ բանակի գերագույն գլխավոր հրամանատարության պայմաններում հայկական ուժերը պարտություն կրեցին և Փաշինյանը Արցախի տարածքների կապիտուլացիայի համաձայնագիր ստորագրեց[16], որով վտանգվեց նաև Հայաստանի արևելյան սահմանները[17][18]։

Փաշինյանի մասին

  • ՀՀ ԱԺ 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր Հովիկ Աղազարյան - «Ես որ մի քիչ երիտասարդ էի, էդքան էլ չէի հավատում Հիսուս Քրիստոսին, հիմա հավատում եմ, առավել ևս, որ հիմա տեսնում եմ Նիկոլ Փաշինյանին, հավատում եմ, որ հնարավոր է նման բան եղած լիներ։»[19]։

Հանրային շրջանակներում կան նրա ցմահ պաշտոնավարման կողմնակիցներ[20]։

Փաշինյանը պետք է ցմահ մեր վարչապետը մնա․ քաղաքացիները աջակցում են նրան
- 01 Մարտ, 2021

2021 թվականի մարտին նրա աջակիցները Երևանի Հանրապետության հրապարակում հայտարարում էին, որ Փաշինյանն «Աստծու մարդն է», «Աստված է նրան ուղարկել»[21]։

2021 թվականի հունիսի 10-ին Լոռու մարզի մի բնակիչ փորձել է Նիկոլ Փաշինյանի աջը համբուրել՝ ասելով, որ նա Հիսուսի տանջանք է տանում չարիքի դեմ[22]։

Փաշինյանն ինքն իր մասին

Մենք քարոզում ենք սեր, եկեղեցում ենք մենք գտնվում, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում։
- Նիկոլ Փաշինյան, Միլան, 2019[23]

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Դերձյան, Գևորգ (2019-11-20). «Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը. Նիկոլ Փաշինյան». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2021-03-28-ին.
  2. LLC, Helix Consulting. «Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատեց Պապ թագավորի հետ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021-03-28-ին.
  3. «Փաշինյան` մորուքից մինչև կարգախոսներ. ինչը դրդեց ժողովրդին շարժման առաջնորդի հետևից գնալ». Sputnik Armenian. Վերցված է 2021-03-28-ին.
  4. «Նիկոլ Փաշինյանի՝ Հիսուսի հետ համեմատվելու նախապատմությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)». antifake.am. Վերցված է 2021-03-28-ին.
  5. LLC, Helix Consulting. ««Դա վարչապետի կողմից արհամարհանք է և՛ բյուջեի, և՛ խորհրդարանի, և՛ մեր պետության հպարտ քաղաքացիների նկատմամբ». Գագիկ Մինասյան / Հարցազրույցներ / Տեղեկատվական կենտրոն / Հայաստանի Հանրապետական կուսակցություն». www.hhk.am (անգլերեն). Վերցված է 2021-03-28-ին.
  6. «Փաշինյանը ցանկացածին կապում է նախկինների հետ, ով փորձում է իրեն քննադատել․ Վանեցյան | 24news». www.24news.am. Վերցված է 2021-03-28-ին.
  7. ««Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը. Փաշինյանն իրեն համեմատեց Հիսուսի հետ». lurer.com. Վերցված է 2021-03-28-ին.
  8. «Նիկոլ Փաշինյանը ուզում է երկրորդ «Մարտի 1», բայց ժողովուրդը արդեն նրան այդ շանսը չի տա. Անուշավան Դանիելյան». news.am. Վերցված է 2021-03-28-ին.
  9. «Փաշինյանը պնդում է, թե Су-30-ների մասին իր հայտարարությունները հակասական չեն». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-03-28-ին.
  10. «Փաշինյանին «Նիկոլ Փրկիչ» եմ ասում, որ այսպիսի Հայաստան ունենք. ԱՄՆ-ից հայրենադարձված Խաչիկ Խաչիկյան». asekose.am. Վերցված է 2021-03-28-ին.
  11. Դավիթ, Մարտիրոսյան՝ (2018). Նիկոլ՝ Հայ ազգի հերոսը։ կամ ինչպես իրագործել անարյուն հեղափոխություն եվ հաղթել. Heghinakayin hratarakutʻyun. ISBN 978-9939-0-2820-0.
  12. Դաշտենց, Անուշ (2019-07-02). ««Քո հոգին՝ Արցախ, միտքդ՝ Խոր Վիրապ» Vs «Նիկոլն ազգի հերոս է, Հայաստանը փարոս է»». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2021-03-28-ին.
  13. says, Անահիտ. «Դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի արձանն է, այլ «Իմ քայլը» համահայկական շարժման քանդակը. «Հրապարակ»». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-03-28-ին.
  14. Սարատիկյան, Ասպրամ. «Նիկոլ Փաշինյանի արձանը` Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին». VNews. Վերցված է 2021-03-28-ին.
  15. «Լուսանկար. Իջևան քաղաքում տեղադրվել է Նիկոլ Փաշինյանի արձանը». Politik.am. Վերցված է 2021-03-28-ին.
  16. «Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021-03-28-ին.
  17. Իրական վտանգի տակ է սահմանային բնակիչների համար ջրի հասանելիությունը. Թաթոյան, Վերցված է 2021-05-22-ին
  18. «Սյունիքն վտանգի տակ է. գորիսում երիտասարդներն ակցիա են իրականացրել». news.am. Վերցված է 2021-05-22-ին.
  19. ««Էն ժամանակ էլ Հիսուսին խաչեցին չէ, վերջը…». Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի՝ իրեն Հիսուս Քրիստոսի հետ համեմատելու մասին». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-03-28-ին.
  20. Technologies, Peyotto. «Փաշինյանը պետք է ցմահ մեր վարչապետը մնա․ քաղաքացիները աջակցում են նրան (տեսանյութ)». 1in.am. Վերցված է 2021-03-28-ին.
  21. Lusine. «Փաշինյանն Աստծու մարդն ա, Աստված է ուղարկել. Փաշինյանի աջակից». yerevan.today. Վերցված է 2021-04-22-ին.
  22. «Յաղդանում կինը փորձեց Փաշինյանի աջը համբուրել, թե՝ Հիսուսի տանջանք ես տանում չարիքի դեմ. «Փաշինյան ջան, դրանց մի հատ ոչնչացրու, իզ ու թոզները չերեւա»».
  23. «Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը, բայց երբ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները. Նիկոլ Փաշինյան».