«Պարսկական կլորագլուխ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 34. Տող 34.
Ձևաբանական և մոլեկուլա-գենետիկական անալիզը ամփոփող գրականության տվյալների հիման վրա [[Ռուսաստանի գիտությունների ակադեմիա|Ռուսաստանի ԳԱ]] Կենդանաբանական ինստիտուտի աշխատակիցներ Մելնիկովը և Անանևան, [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա|ՀՀ ԳԱԱ]] աշխատակից Աղասյանը և [[Շահիդ Բեհեշտիի համալսարան]]ի աշխատակից Ռաջաբիզադեն առաջարկում են ''Phrynocephalus helioscopus horvathi'' և ''Phrynocephalus persicus'' տերմինները որպես առանձին կարգաբանական ձևեր, և ըստ այդ տվյալների՝ [[Արաքս]]ի հովտում «պարսկական կլորագլխի» վերաբերյալ հավաքագրված ամբողջ նյութը հարկավոր է վերագրել անդրկովկասյան կլորագլխին<ref name="перс" /><ref name="анан" />։
Ձևաբանական և մոլեկուլա-գենետիկական անալիզը ամփոփող գրականության տվյալների հիման վրա [[Ռուսաստանի գիտությունների ակադեմիա|Ռուսաստանի ԳԱ]] Կենդանաբանական ինստիտուտի աշխատակիցներ Մելնիկովը և Անանևան, [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա|ՀՀ ԳԱԱ]] աշխատակից Աղասյանը և [[Շահիդ Բեհեշտիի համալսարան]]ի աշխատակից Ռաջաբիզադեն առաջարկում են ''Phrynocephalus helioscopus horvathi'' և ''Phrynocephalus persicus'' տերմինները որպես առանձին կարգաբանական ձևեր, և ըստ այդ տվյալների՝ [[Արաքս]]ի հովտում «պարսկական կլորագլխի» վերաբերյալ հավաքագրված ամբողջ նյութը հարկավոր է վերագրել անդրկովկասյան կլորագլխին<ref name="перс" /><ref name="анан" />։


Իսկ 2013 թվականին ձևաբանական և մոլեկուլա-գենետիկական անալիզի վերլուծության արդյունքներով [[Ռուսաստանի գիտությունների ակադեմիա|Ռուսաստանի ԳԱ]] Կենդանաբանական ինստիտուտի աշխատակիցներ Մելնիկովն ու Մելնիկովան, [[Մոսկվայի պետական համալսարան|ՄՊՀ]] Կենդանաբանական թանգարանի աշխատակից Նազարովը և [[Քերմանի առաջատար տեխնոլոգիաների համալսարան]]ի աշխատակից Ռաջաբիզադեն «պարսկական կլորագլխից» առանձնացրեցին [[Զագրոս|Զագրոսի լեռների]] շրջանում հանդիպող կլորագլուխների նոր տեսակ՝ բնորոշելով որպես [[Անանևայի կլորագլուխ]] (''Phrynocephalus helioscopus horvathi'' Melnikov, Melnikova, Nazarov & Rajabizadeh, 2013)<ref name="анан" /><ref name="rd2">Phrynocephalus ananjevae MELNIKOV, MELNIKOVA, NAZAROV & RAJABIZADEH, 2013; [http://reptile-database.reptarium.cz/species?genus=Phrynocephalus&species=ananjevae reptarium.cz] {{ref-en}}: Վերցված է 2018-08-19</ref>:
Իսկ 2013 թվականին ձևաբանական և մոլեկուլա-գենետիկական անալիզի վերլուծության արդյունքներով [[Ռուսաստանի գիտությունների ակադեմիա|Ռուսաստանի ԳԱ]] Կենդանաբանական ինստիտուտի աշխատակիցներ Մելնիկովն ու Մելնիկովան, [[Մոսկվայի պետական համալսարան|ՄՊՀ]] Կենդանաբանական թանգարանի աշխատակից Նազարովը և [[Քերմանի առաջատար տեխնոլոգիաների համալսարան]]ի աշխատակից Ռաջաբիզադեն «պարսկական կլորագլխից» առանձնացրեցին [[Զագրոս|Զագրոսի լեռների]] շրջանում հանդիպող կլորագլուխների նոր տեսակ՝ բնորոշելով որպես [[Անանևայի կլորագլուխ]] (''Phrynocephalus ananjevae'' Melnikov, Melnikova, Nazarov & Rajabizadeh, 2013)<ref name="анан" /><ref name="rd2">Phrynocephalus ananjevae MELNIKOV, MELNIKOVA, NAZAROV & RAJABIZADEH, 2013; [http://reptile-database.reptarium.cz/species?genus=Phrynocephalus&species=ananjevae reptarium.cz] {{ref-en}}: Վերցված է 2018-08-19</ref>:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

18:55, 21 Մարտի 2021-ի տարբերակ

Պարսկական կլորագլուխ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ընտանիք Ագամաներ
Ցեղ Կլորագլուխներ
Տեսակ Պարսկական կլորագլուխ
Լատիներեն անվանում
Phrynocephalus persicus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 1055614
NCBI 1007066
EOL 1923978

Պարսկական կլորագլուխ (պարսկական դոդոշագլուխ մողես, լատին․՝ Phrynocephalus persicus), ագամաների ընտանիքի կլորագլուխների ցեղի (Prynocephalus) մողես։ Նախկինում համարվել է տակիրային կլորագլխի ենթատեսակ (Phrynocephalus helioscopus persicus)[1][2]։

Տարածվածություն

Հանդիպում է Իրանում (Իրանական բարձրավանդակի Կենտրոնական սարավանդի հյուսիս-արևմտյան և արևմտյան շրջաններ)՝ ծովի մակարդակից մինչև 1150 մ բարձրությունների վրա։ Նախկինում բնակվել է նաև Ադրբեջանի տարածքում (Զուվանդի շրջան), սակայն կենդանատեսակի վերջին ներկայացուցիչները գտնվել և արձանագրվել են 50 տարի առաջ[1][3][4]։

Կարգաբանություն

Պարսկական կլորագլուխը (Phrynocephalus persicus de Filippii, 1863) նկարագրվել է Իրանում իտալացի հետազոտող և ճանապարհորդ Ֆիլիպո դե Ֆիլիպիի կողմից։ 30 տարի անց հունգարացի կենդանաբան Լայոշ Մեհեյը Արաքս գետի հովտում արած հետազոտությունների հիման տվեց Հորվաթի տակիրային կլորագլխի (Phrynocephalus helioscopus horvathi Mehely, 1894) նկարագրությունը։ Հաջորդ տարիներին դրանք դիտարկվում էին որպես առանձին ձևեր, այնուհետև Անդրկովկասից մինչև Իրանի Կենտրոնական սարահարթ հանդիպող բոլոր կլորագլուխները բնորոշվեցին Phrynocephalus persicus ձևով[3][4][5][6]։

Ձևաբանական և մոլեկուլա-գենետիկական անալիզը ամփոփող գրականության տվյալների հիման վրա Ռուսաստանի ԳԱ Կենդանաբանական ինստիտուտի աշխատակիցներ Մելնիկովը և Անանևան, ՀՀ ԳԱԱ աշխատակից Աղասյանը և Շահիդ Բեհեշտիի համալսարանի աշխատակից Ռաջաբիզադեն առաջարկում են Phrynocephalus helioscopus horvathi և Phrynocephalus persicus տերմինները որպես առանձին կարգաբանական ձևեր, և ըստ այդ տվյալների՝ Արաքսի հովտում «պարսկական կլորագլխի» վերաբերյալ հավաքագրված ամբողջ նյութը հարկավոր է վերագրել անդրկովկասյան կլորագլխին[3][4]։

Իսկ 2013 թվականին ձևաբանական և մոլեկուլա-գենետիկական անալիզի վերլուծության արդյունքներով Ռուսաստանի ԳԱ Կենդանաբանական ինստիտուտի աշխատակիցներ Մելնիկովն ու Մելնիկովան, ՄՊՀ Կենդանաբանական թանգարանի աշխատակից Նազարովը և Քերմանի առաջատար տեխնոլոգիաների համալսարանի աշխատակից Ռաջաբիզադեն «պարսկական կլորագլխից» առանձնացրեցին Զագրոսի լեռների շրջանում հանդիպող կլորագլուխների նոր տեսակ՝ բնորոշելով որպես Անանևայի կլորագլուխ (Phrynocephalus ananjevae Melnikov, Melnikova, Nazarov & Rajabizadeh, 2013)[4][7]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Phrynocephalus persicus; ԲՊՄՄ կայք (անգլ.): Վերցված է 2018-02-24
  2. Phrynocephalus persicus DE FILIPPI, 1863; reptarium.cz (անգլ.): Վերցված է 2018-08-19
  3. 3,0 3,1 3,2 История изучения и таксономический статус персидской круглоголовки Phrynocephalus persicus De Filippi, 1863 и такырной круглоголовки Хорвата Phrynocephalus helioscopus horvathi Mehely, 1894; zin.ru (ռուս.), էջ 286-297
  4. 4,0 4,1 4,2 4,3 Taxonomic revision of Phrynocephalus persicus De Filippi, 1863 complex with description of a new species from Zagros, Southern Iran; zin.ru (անգլ.), էջ 34-46
  5. Molecular Differentiation and Taxonomy of the SunwatcherToadHeaded Agama Species Complex Phrynocephalus Superspecies helioscopus (Pallas 1771) (Reptilia: Agamidae); researchgate.net (անգլ.), էջ 842-856
  6. Habitat Suitavility for Reptiles in the Goravan Sands Sanctuary, Armenia; herpconbio.org (անգլ.), էջ 39-44
  7. Phrynocephalus ananjevae MELNIKOV, MELNIKOVA, NAZAROV & RAJABIZADEH, 2013; reptarium.cz (անգլ.): Վերցված է 2018-08-19