«Ցիմերմանի հեռագիր»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «thumb|Ցիմերմանի հեռագիրը Պատկեր:Arthur Zimmermann...»: |
(Տարբերություն չկա)
|
14:01, 18 Մարտի 2021-ի տարբերակ
Ցիմերմանի հեռագիր (գերմ.՝ Zimmermann-Depesche), Գերմանիայի արտգործնախարարի հեռագիրը՝ ուղղված ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանին: Բրիտանական հետախուզության կողմից հեռագիրը գաղտնազերծվելուց հետո այն փոխանցվել է ամերիկյան իշխանություններին և ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից օգտագործվել է որպես հիմք Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Գերմանիային պատերազմ հռչակելու համար:
1916 թվականի վերջին կայզերական Գերմանիայի արտգործնախարար Արթուր Վիմերմանը մշակել է պլան ԱՄՆ-ի թիկունքում գտնվող Մեքսիկային պատերազմի մեջ ներքաշելու համար Գերմանիայի կողմից այն դեպքում, եթե ԱՄՆ-ը մտնի պատերազմական գործողությունների մեջ:
1917 թվականի հունվարի 17-ին Ցիմերմանը հեռագիր է ուղարկել՝ այս ծրագրի մանրամասները շարադրելով Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Յոհան Հենրիխ Բերնստորֆին[1]: Հեռագրում հաղորդվում էր, որ Գերմանիան ծրագրում է ստորջրյա պատերազմ հայտարարել Անտանտի նավերի դեմ, սակայն կփորձի այնպես անել, որ գերմանական նավերի հարձակումից ամերիկյան նավերը չտուժեն, որպեսզի ԱՄՆ-ն առիթ չունենա խախտելու իր չեզոքությունը:
Վաշինգտոնի՝ պատերազմին մասնակցություն հայտնելու դեպքում Մեքսիկայում Գերմանիայի դեսպան Հենրիխ ֆոն Էքհարդին հրաման էր տրվել կապվելու Մեքսիկայի նախագահի հետ, որպեսզի վերջինիս հորդորի ռազմական գործողություններ սկսել ԱՄՆ-ի դեմ Քառյակ դաշինքի ներքո: Հաղթանակի դեպքում Գերմանիան խոստացել էր պատերազմից հետո Մեքսիկային վերադարձնել տարածքներ, որոնք նախկինում զավթվել էին ԱՄՆ-ի կողմից: Դրանք ԱՄՆ-ի հարավային նահանգներ Տեխասը, Նյու Մեքսիկոն և Արիզոնան էին:
Հեռագիրը հայտնվել է անգլիական հետախուզության ձեռքում և գաղտնազերծվել ծովային գործակալության կողմից («Սենյակ-40»)[2]: Ձեռնարկված համապատասխան դիվանագիտական միջոցառումներից հետո հեռագիրը փոխանցվել է ԱՄՆ-ին և մարտի 1-ին հրապարակվել մամուլում[1][Ն 1]:
Ցիմերմանի հեռագրի բովանդակությունը հանգեցրել է ԱՄՆ-ում հակագերմանական տրամադրությունների կտրուկ աճին: 1917 թվականի ապրիլի 6-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես պատերազմ է հայտարարել Գերմանիային:
Հեռագրի տեքստ
Մենք մտադիր ենք փետրվարի 1-ին սկսել ստորջրյա համառ պատերազմ: Չնայած ամեն ինչին՝ մենք կփորձենք ԱՄՆ-ը պահել չեզոք վիճակում: Սակայն եթե դա չհաջողվի, մենք Մեքսիկային կառաջարկենք միասին պատերազմ մղել և կնքել պայմանագիր: Մեր կողմից մենք Մեքսիկային ֆինանսական աջակցություն կտրամադրենք և կհավաստիացնենք, որ պատերազմի ավարտից հետո նա հետ կստանա իր կորցրած տարածքները՝ Տեխասը, Նյու Մեքսիկոն և Արիզոնան: Մենք ձեզ հանձնարարում ենք մշակել այդ համաձայնության դետալները: Դուք անհապաղ և հույժ գաղտնի կտեղեկացնեք նախագահ Կարանսին, հենց որ մեր և ԱՄՆ-ի միջև պատերազմը լինի անխուսափելի փաստ: Ավելացրեք, որ Մեքսիկայի նախագահը իր նախաձեռնությամբ կարող է Ճապոնիայի դեսպանին հայտնել, որ Ճապոնիային ձեռնտու կլինի միանալու մեր դաշինքին: Նախագահի ուշադրությունը հրավիրեք այն հանգամանքին, որ մենք ամբողջությամբ օգտագործելու ենք մեր ստորջրյա ուժերը, ինչը Անգլիային կստիպի համաձայնություն կնքել մոտակա ամիսներին: - Ցիմերման[3]
|
Wir beabsichtigen, am ersten Februar uneingeschränkten U-Boot-Krieg zu beginnen. Es wird versucht werden, Amerika trotzdem neutral zu halten. Für den Fall, dass dies nicht gelingen sollte, schlagen wir Mexiko auf folgender Grundlage Bündnis vor. Gemeinsame Kriegführung. Gemeinsamer Friedensschluss. Reichlich finanzielle Unterstützung und Einverständnis unsererseits, dass Mexiko in Texas, Neu Mexico, Arizona früher verlorenes Gebiet zurückerobert. Regelung im einzelnen Euer Hochwohlgeborenen überlassen. Euer Hochwohlgeborenen wollen Vorstehendes Präsidenten streng geheim eröffnen, sobald Kriegsausbruch mit Vereinigten Staaten feststeht, und Anregung hinzufügen, Japan von sich aus zu sofortigem Beitritt einzuladen und gleichzeitig zwischen uns und Japan zu vermitteln. Bitte Präsidenten darauf hinweisen, dass rücksichtslose Anwendung unserer U-Boote jetzt Aussicht bietet, England in wenigen Monaten zum Frieden zu zwingen. Empfang bestätigen.
Zimmermann
Հեռագրի առգրավում և վերծանում Բրիտանիայի կողմից
Հեռագիրը փոխանցվել է ռադիկապով և հեռախոսով որպես երկու չեզոք երկրների՝ Շվեդիայիա և ԱՄՆ-ի դիվանագիտական հաղորդագրություն: Գերմանիան ուղիղ հասանելիություն չի ունեցել արևմտյան կիսագնդին, քանի որ անգլիացիները կտրել էին գերմանացիների՝ տրանսատլանտյան հաղորդագրութան լարերը և չեզոք երկրներում վերացրել էին գերմանական հաղորդիչ կայանները: Այս ամենը Գերմանիային ստիպել էր օգտագործել Բրիտանիայի և ԱՄՆ-ի հեռագրային ալիքները՝ հակառակ բրիտանական հետախուզական ծառայությունների կողմից գաղտնազերծվելու վտանգին:
Մյուս կողմից, նախագահ Վիլսոնը Գերմանիային թույլ էր տվել կիրառել կապի ամերիկյան դիվանագիտական ալիքները՝ հույս ունենալով պահպանելու երկու երկրների բարեկամական հարաբերությունները և ավարտին հասցնելու պատերազմը: Գերմանիան ենթադրում էր, որ այս արտոնությունը թույլ կտա իրեն գաղտնի հաղորդագրությունները համեմատաբար անվտանգ ուղարկել արևմտյան կիսագունդ, քանի որ Բրիտանիան չի կարող կիրառել առգրավված հաղորդագրությունները՝ չընդունելով այն հանգամանքը, որ ինքը ստուգում է ԱՄՆ-ի դիվանագիտական փոստը: Այս եղանակով փոխանցված հաղորդագրությունը Բեռլինից ուղարկվել է Վաշինգտոնում Գերմանիայի դեսպանին:
Հեռագիրն առգրավվել է ուղարկումից անմիջապես հետո: Բրիտանական ծովակալության թիվ 40 սենյակի հետախույզ-վերլուծաբանները ստացել են հաղորդագրության կրկնօրինակը վերլուծելու համար: Հաղորդագրության մեջ օգտագործվել է 0075 կոդը, որն արդեն մասամբ բացահայտվել էր թիվ 40 սենյակում: Անգլիացիները կարող էին գաղտնազերծել գերմանական կոդերը ազդանշային գրքերի միջոցով, որոնք գերմանական «Մագդեբուրգ» կրեյսերից առգրավվել էին ռուսական ծովուժի կողմից Ֆիննական ծոցի կռվի ժամանակ[4]:
Բրիտանական կառավարության համար հեռագիրը հրաշալի հնարավորություն էր ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելու դաշնակիցների կողմից: ԱՄՆ-ում հակագերմանական տրամադրություններն այդ պահին շատ ցայտուն էին գերմանացիների կողմից անսահմանափակ ջրային պատերազմի պատճառով: Սակայն Բրիտանիան կանգնած էր երկընտրանքի առաջ. պետք էր ամերիկացիներին բացատրել, թե ինչպես էր ձեռք բերվել հեռագիրը՝ միաժամանակ չբացահայտելով, որ բրիտանական հետախուզական ծառայությունը ստուգում է չեզոք երկրների դիվանագիտական փոստը, և հարկավոր էր հանրային բացատրություն տալ այն բանին, թե ինչպես է գաղտնազերծվել հեռագիրը այնպես, որ Գերմանիան չկասկածեր, որ իր կոդերը ջարդված են:
Բրիտանիան առաջին խնդիրը լուծել է գաղտնազերծված տեքստը Մեքսիկայի հեռագրային բաժանմունքներից մեկից ստանալու եղանակով: Անգլիացիները կռահել են, որ Վաշինգտոնում Գերմանիայի դեսպանը հաղորդագրությունը կփոխանցի Մեքսիկային առևտրական փոստի միջոցով, այդ պատճառով մեքսիկական հեռագրային ընկերությունը կունենա գաղտնազերծված հեռագրի կրկնօրինակը:
Մեքսիկայում Բրիտանիայի գործակալ Պարոն Իքսը, կաշառելով հեռագրային ընկերության աշխատակցին, ձեռք է բերել հեռագրի կրկնօրինակը (Թոմաս Հոհլերը, որն այդ ժամանակ Բրիտանիայի դեսպանն էր Մեքսիկայում, իր ինքնակենսագրության մեջ խոստովանել է, որ Պարոն Իքս անունով գործակալը ինքն է եղել): Այդ կրկնօրինակն առանց խոչընդոտների կարող էր փոխանցվել ամերիկացիներին: Այն գաղտնազերծվել է 13040 կոդի ներքո, որի օրինակը Բրիտանիան ստացել է Միջերկրածովյան ընկերությունում, և այդպիսով փետրվարի կեսերին Բրիատանիան ձեռք է բերել ամբողջական տեքստը:
Երկրորդ խնդիրը լուծվել է մտացածին այն պատմությամբ, թե հեռագրի գաղտնազերծված տեքստը առևանգվել է Մեքսիկայում (Բրիտանիան ԱՄՆ-ին տեղեկացրել է գաղտնազերծման մասին՝ այդ ամենը ներկայացնելով, սակայն, առևանգման մասին պատմությամբ): Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է դիտարկել կոդի ջարդման հնարավորությունը՝ դրա փոխարեն նա հանձնարարելով էՖոն Էքհարդին գործակալին որոնել Մեքսիկայում:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «Why was the Zimmerman Telegram so important?», BBC News, 17.01.2017
- ↑ «Historical Notes: 184 King's Road, Tighnabruaich». The Independent, 8 September 1999. Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին. Վերցված է 23 мая 2009-ին.(անգլ.)
- ↑ Ինչպես են գերմանացիներն առաջարկել հարձակվել ԱՄՆ-ի վրա
- ↑ Polmar, Norman and Jurrien Noot. Submarines of the Russian and Soviet Navies 1718—1990. Annapolis: US Navel Institute Press, 1991
Նշումներ
- ↑ Դիվանագիտական բարդություններից խուսափելու համար գործը ներկայացվել է այնպես, որ հեռագրի բացահայտումը կատարել են ոչ թե անգլիական, այլ ամերիկյան հետախուզական մարմինները: («Why was the Zimmerman Telegram so important?», BBC News, 17.01.2017).
Գրականություն
- Дэвид Кан. Взломщики кодов. — М.: Центрполиграф, 2000. — ISBN 5-227-00678-4
- Р. Букар. В недрах секретных архивов. — М.: Воениздат НКО СССР, 1938.
- Э. Бояджи. История шпионажа. Т. 1. — М.: Олма-Пресс, 2003. — С. 130. — ISBN 5-224-02646-6
- Р. Гибсон, М. Прендергаст. Германская подводная война 1914—1918 гг. — Минск: Харвест, 2002. — ISBN 985-13-0651-7
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ցիմերմանի հեռագիր կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիմերմանի հեռագիր» հոդվածին։ |
|