«Դիշա Պատանի»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Մոդելներ այբբենական կարգով ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 18. | Տող 18. | ||
== Անձնական կյանքը == |
== Անձնական կյանքը == |
||
Հանդիպում է դերասան Թայգր Շրոֆի հետ<ref>[http://timesofindia.indiatimes.com/entertainment/hindi/bollywood/tiger-shroff-disha-patanis-alleged-love-story/pic-tiger-shroff-and-disha-patani-strike-an-elegant-pose-at-mukesh-ambanis-bash/photostory/60234538.cms Pic: Tiger Shroff and Disha Patani strike an elegant pose at Mukesh Ambanis Bash]</ref>: |
Հանդիպում է դերասան [[Թայգր Շրոֆ|Թայգր Շրոֆի]] հետ<ref>[http://timesofindia.indiatimes.com/entertainment/hindi/bollywood/tiger-shroff-disha-patanis-alleged-love-story/pic-tiger-shroff-and-disha-patani-strike-an-elegant-pose-at-mukesh-ambanis-bash/photostory/60234538.cms Pic: Tiger Shroff and Disha Patani strike an elegant pose at Mukesh Ambanis Bash]</ref>: |
||
== Ֆիլմագրությունը == |
== Ֆիլմագրությունը == |
10:44, 31 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ
Դիշա Պատանի անգլ.՝ Disha Patani | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1992[1] (31 տարեկան) |
Ծննդավայր | Բարելի, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[2] |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | մոդել և դերասանուհի |
Disha Patani Վիքիպահեստում |
Դիշա Պատանի (հինդի՝ दिशा पटानी, անգլ.՝ Disha Patani, հունիսի 13, 1992[1], Բարելի, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[2]), հնդիկ դերասանուհի և ֆոտոմոդել:
Կենսագրություն
Դիշան ծնվել է Ուտար Պրադեշ նահանգի Բարելի քաղաքում, նրա հայրը դեռ այնտեղ է ապրում:
Դերասանուհու կարիերան սկսելուց առաջ նա հասցրել է դառնալ ֆոտոմոդել և մասնակցել որոշ գովազդների, ինչպես նաև «Femina Miss Diva» մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը :
Նրա նորամուտը կայացել է 2015 թվականին Loafer ֆիլմում՝ թուլուգու լեզվով[3]: Չնայած լեզուն չիմանալով՝ նա դերասանության համար արժանացավ քննադատների գնահատականին: Ֆիլմը ձախողվեց վաճառքում:
Մեկ տարի անց նա իր դեբյուտը կատարեց Բոլիվուդում՝ M. S. Dhoni: The Untold Story ֆիլմում, որտեղ նա խաղում էր գլխավոր հերոսի նախկին սիրեկանի դերը[4], ֆիլմը հասավ կոմերցիոն հաջողությունների և արժանացավ քննադատների գնահատականին, իսկ դերասանուհին շահեց մի քանի լավագույն դեբյուտային մրցանակներ, այդ թվում Screen Award և Stardust Award:
2017 թվականին կայացավ նրա միջազգային դեբյուտը «Աստծո զրահներ. գանձերի որոնումներ» ֆիլմում՝ Ջեքի Չանի մասնակցությամբ: Նրա հերոսուհի Աշմիտան Ազգային թանգարանի ինստիտուտի երիտասարդ պրոֆեսոր է, որն օգնում է գլխավոր հերոսին գանձեր գտնել: Նա նաև մասնակցել է Հնդկաստանում ֆիլմի գովազդային արշավին, որն ինքնին կոմերցիոն հաջողություն է ունեցել[5][6][7]:
2018 թվականին թողարկվեց «Բունտարար 2» ֆիլմը, որտեղ նա խաղում էր իր առաջին լիարժեք դերը Բոլիվուդում և նրա գործընկերը Թայգր Շրոֆն էր[8]: Չնայած քննադատների բացասական արձագանքներին՝ ֆիլմը տոմսարկղային հաջողություն ուներ:
Ներկայումս Դիշան պատրաստվում է նկարահանվել թամիլական Sangamithra ֆիլմում, որտեղ նա փոխարինելու է Շրութի Հասանին: Ֆիլմը կլինի նրա դեբյուտը Կոլիվուդում:
Անձնական կյանքը
Հանդիպում է դերասան Թայգր Շրոֆի հետ[9]:
Ֆիլմագրությունը
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
2015 | Loafer | Մոունի | |
2016 | M.S.Dhoni: The untold Story | Պրիյանկա Դժհա | |
2017 | Աստծո զրահներ. գանձ որոնումներ | Kung Fu Yoga | Աշմիտա |
2018 | Բունտարար 2 | Baaghi 2 | Նեհա |
2019 | Bharat | Ռադհա | |
2020 | Malang | ||
2020 | KTina | ||
2020 | Radhe | ||
2020 | Թափառական | Malang |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 Disha Patani
- ↑ Varun Tej film titled Loafer — తెలుగు Movie News — IndiaGlitz
- ↑ Disha Patani opens up about 'M.S.Dhoni ' The Untold Story' and her next with Jackie Chan
- ↑ Vyavahare, Renuka (27 April 2016). «Jackie Chan impressed by Disha Patani». The Times of India. Վերցված է 016-07-18-ին.
- ↑ Disha Patani's overfriendly behaviour irked Jackie Chan on Kung Fu Yoga sets? Deccan Chronicle
- ↑ Disha Patani looks gorgeous in this new Kung Fu Yoga trailer with Jackie Chan
- ↑ Baaghi 2: Disha Patani to have a cameo in Tiger Shroff’s … — India Today
- ↑ Pic: Tiger Shroff and Disha Patani strike an elegant pose at Mukesh Ambanis Bash
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիշա Պատանի» հոդվածին։ |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դիշա Պատանի կատեգորիայում։ |