«Աֆրիկյան ոզնիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
(Տարբերություն չկա)

17:25, 5 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Աֆրիկյան ոզնիներ
Աֆրիկյան ոզնիներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորեր
Դաս Կաթնասուններ
Կարգ Միջատասպաններ
Ընտանիք Ոզնիներ
Ցեղ Աֆրիկական ոզնիներ
Լատիներեն անվանում
Atelerix
Pomel, 1848



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Աֆրիկյան ոզնիներ (Atelerix), ոզնիների ընտանիքի տեսակ: Ընդգրկում է 4 տեսակ՝

Աֆրիկյան գաճաճ ոզնին սպիտակամորթ ոզնիների արհեստական ենթատեսակ է, որը բնության մեջ չի ապրում և բուծվում է աֆրիկյան ոզնիների այլ տեսակների հետ:

Արեալ և բնակության վայր

Բոլոր չորս տեսակներն էլ ապրում են Աֆրիկա մայրցամաքում[1]: Ալժիրական ոզնու տարածման շրջանն ընդգրկում է ամբողջությամբ Միջերկրական ծովի ափերը, ինչպես նաև Մալթայի և Կանարյան կղզիները: Սոմալական ոզնին, ինչպես ենթադրում է նրա անվանումը, ապրում է արևելքում`Սոմալիի հյուսիսում: Սպիտակավուն ոզնին հանդիպում է Սահարայից հարավ, Մավրիտանիայում, Սենեգալում, Նիգերիայում, Սուդանում, Եթովպիայում: Հարավաֆրիկյան ոզնին տարածված է Անգոլայում, Բոտսվանայում, Լեսոթոյում, Նամիբիայում, Զիմբաբվեում և Հարավային Աֆրիկայում:

Աֆրիկյան ոզնիները խուսափում են անապատային և լեռնային շրջաններից՝ գերադասելով տափաստանները, սավաննաները, գերաճած թփերի և նույնիսկ բնակավայրերի մերձակայքում գտնվող այգիները: Նրանք վարում են գիշերային կենսակերպ, գիշերը սնունդ են հայթայթում: Նրանք ամենատարածված միջատակերներն են, բայց նաև ուտում են խխունջներ, հողային ճիճուներ, թռչնի ձու, մրգեր, սնկեր, փոքր ողնաշարավորներ:

Պատկերասրահ

Ծանոթագրություն

  1. Wilson, D.E.; Reeder, D.M., eds. (2005). Mammal Species of the World: A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). Johns Hopkins University Press. ISBN 978-0-8018-8221-0. OCLC 62265494.