Ալժիրական ոզնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալժիրական ոզնի
Ալժիրական ոզնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Միջատակերներ
Ընտանիք Ոզնիներ
Տեսակ Ալժիրական ոզնի
Լատիներեն անվանում
Atelerix algirus
(Lereboullet, 1842)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Ալժիրական ոզնի (լատ.՝ Atelerix algirus), միջատակերների կարգին պատկանող ոզնու տեսակ, որը տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև չնչին քանակությամբ Պիրենեյան թերակղզում[1] [2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալժիրական ոզնիները մեծամասամբ տարածված են Հյուսիսային Աֆրիկայի անտառապատ շրջաններում՝ Միջերկրական ծովի ափին՝ Ալժիր, Լիբիա, Մարոկկո և Թունիս պետությունների տարածքում։ Բացի աֆրիկյան շրջաններից, վերջիններիս տարածվածության արեալի մեջ է մտնում նաև Պիրենեյան թերակղզու (Իսպանիային պատկանող հատված) ափամերձ լեռնային հատվածն ու Ֆրանսիայի ծայր հարավարևմուտքը։

Հյուսիսաֆրիկյան ոզնիների նախընտրելի միջավայրի մասին շատ քիչ բան է հայտնի։ Վերջիններս հայտնաբերվել են միջերկրածովյան և խառը անապատային գոտիներում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոնավասեր այս միջատակերները ոչ մի կերպ չեն կարող ադապտացվել Հյուսիսային Աֆրիկայի չոր անապատային տարածքների կլիմայական պայմաններին։ Կենդանիների որոշ պոպուլյացիաներ հանդիպում են նաև Կանարյան և Բալեարյան կղզիներում։ Վերջիններիս կարելի է տեսնել անգամ քաղաքային զբոսայգիներում։

Արտաքին տեսք և կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալժիրական ոզնին արտաքինից բավականին նման է սովորական ոզնուն, սակայն ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջիններիս միջև առկա են բազմաթիվ էական տարբերություններ։ Ամենաակնառու տարբերությունն այն է, որ ալժիարական ոզնին չափերով շատ ավելի փոքր է, քան սովորական ոզնին։ Նրանց մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է 25-30 սանտիմերտր։ Այնուամենայնիվ, ի տարբերություն աֆրիկյան ոզնու՝ ալժիրական ոզնին ունի համեմատականորեն շատ ավելի երկար ոտքեր, որի շնորհիվ էլ վերջիններս շատ ավելի արագ են ընթանում։

Ի տարբերություն աֆրիկյան մյուս ոզնիների ենթատեսակների՝ ալժիրական առանձնյակներին բնորոշ են շատ ավելի փափուկ և վառ գունավորում ունեցող փշերը։

Ալժիրական ոզնիների բազմացման շրջանը սկսվում է տարեսկզբին և որպես կանոն ավարտվում հոկտեմբեր-մարտ ամիսներին։ 30-40 օր տևած հղիությունից հետո նորածին ոզնիները ծնվում են կույր և մերկ, իսկ ծննդի պահին նրանց զանգվածը կազմում է ոչ աբելի քան 15 գրամ։ 12 շաբաթում ոզնիներն արդեն դառնում են սեռահասուն։ Այս տեսակների շրջանում ամենատարածված հիվանդությունը Archaeopsylla erinacei maura-նն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Ա Կաթնասուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ» — 104 էջ։
  2. Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։