«Ստեփան Զելինսկի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7. Տող 7.
1866 թվականին ավարտել է [[Նախիջևան (քաղաք)|Նախիջևանի]] գավառական գիմնազիան, 1870 թվականին՝ [[Թբիլիսի|Թիֆլիսի]] [[Ալեքսանդրյան ինստիտուտ]]ը և նշանակվել [[Զաքաթալա|Զաքաթալայի]] գավառական ուսումնարանի ուսուցիչ։ 1872 թվականին տեղափոխվել է [[Երևան|Երևան՝]] որպես պրոգիմնազիայի և [[Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Երևան)|Հռիփսիմյան օրիորդաց դպրոցի]] ուսուցիչ։
1866 թվականին ավարտել է [[Նախիջևան (քաղաք)|Նախիջևանի]] գավառական գիմնազիան, 1870 թվականին՝ [[Թբիլիսի|Թիֆլիսի]] [[Ալեքսանդրյան ինստիտուտ]]ը և նշանակվել [[Զաքաթալա|Զաքաթալայի]] գավառական ուսումնարանի ուսուցիչ։ 1872 թվականին տեղափոխվել է [[Երևան|Երևան՝]] որպես պրոգիմնազիայի և [[Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Երևան)|Հռիփսիմյան օրիորդաց դպրոցի]] ուսուցիչ։


Տիրապետել է [[հայերեն]], [[ռուսերեն]], արևելյան ու եվրոպական մի քանի լեզուների։ 1883 թվականին տեղափոխվել է [[Սուխում]], որտեղ ժանդարմական վարչությունը նրա դեմ քաղաքական մեղադրանք հարուցելով՝ ստիպել է թողնել պաշտոնը։ Որոշ ժամանակ անց Զելինսկին նշանակվել է Թիֆլիսի պետական կալվածների նախարարության պաշտոնյա։ Պաշտոնական գործերով եղել է [[Երևան]]ի, [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևան]]ի, [[Օրդուբադ]]ի, [[Դարալագյազ|Դարալագյազի]], [[Զանգեզուր]]ի, [[Շամախի]]ի, [[Լենքորան]]ի և այլ գավառներում, ձեռնարկել Անդրկովկասի ազգաբնակչության կենցաղին վերաբերող նյութերի հավաքմանը։
Տիրապետել է [[հայերեն]], [[ռուսերեն]], արևելյան ու եվրոպական մի քանի լեզուների։ 1883 թվականին տեղափոխվել է [[Սուխում]], որտեղ ժանդարմական վարչությունը նրա դեմ քաղաքական մեղադրանք հարուցելով՝ ստիպել է թողնել պաշտոնը։ Որոշ ժամանակ անց Զելինսկին նշանակվել է Թիֆլիսի պետական կալվածների նախարարության պաշտոնյա։ Պաշտոնական գործերով եղել է [[Երևան]]ի, [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևան]]ի, [[Օրդուբադ]]ի, [[Դարալագյազ|Դարալագյազի]], [[Զանգեզուր]]ի, [[Շամախի]]ի, [[Լենքորան]]ի և այլ գավառներում, ձեռնարկել Անդրկովկասի ազգաբնակչության կենցաղին վերաբերող նյութերի հավաքմանը։<ref name=":0" />


1882 թվականին ռուս գրող և պատմաբան [[Դ․ Լ․ Մորդովցև]]ի հետ մասնակցել է [[Արարատ]] կատարած վերելքին։ Մասնակցել է Թիֆլիսի հնախոսական ժողովի աշխատանքներին, եղել Հայոց բարեգործական ընկերության, Ռուսաց արքայական այգեգործական ընկերության Կովկասյան բաժանմունքի, Կայսերական ազգագրական ընկերության անդամ։
1882 թվականին ռուս գրող և պատմաբան [[Դ․ Լ․ Մորդովցև]]ի հետ մասնակցել է [[Արարատ]] կատարած վերելքին։ Մասնակցել է Թիֆլիսի հնախոսական ժողովի աշխատանքներին, եղել Հայոց բարեգործական ընկերության, Ռուսաց արքայական այգեգործական ընկերության Կովկասյան բաժանմունքի, Կայսերական ազգագրական ընկերության անդամ։<ref>{{Cite journal|last=Հայ|date=1904-09-01|title=Ստեփան Զելինսկի|url=http://luma.asj-oa.am/951/|journal=Լումայ|volume=5|pages=222}}</ref>


Մահացել է 1904 թվականի հոկտեմբերի 22-ին՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո։
Մահացել է 1904 թվականի հոկտեմբերի 22-ին՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո։


Մամուլում («<nowiki/>[[Արձագանք (թերթ, Թիֆլիս)|Արձագանք]]<nowiki/>», «<nowiki/>[[Մշակ (թերթ, Թիֆլիս)|Մշակ]]<nowiki/>») տպագրվել են Զելինսկու՝ Նախիջևանի գավառի հայերի կենցաղին, ժողովրդական բժշկությանը, Անդրկովկասի այգեգործությանը և այլ հարցերի նվիրված հոդվածներ։ Ազգագրական ուսումնասիրություններից կարևոր են 19-րդ դարի վերջին Անդրկովկասի արքունական գյուղացիների տնտեսական վիճակին և կենցաղին նվիրված նրա աշխատությունները։ Զելինսկու ուսումնասիրությունների մեծ մասն անտիպ են։<ref>{{Cite journal|last=Երուանդունի|date=1904-03-09|title=Ստեփան Զելինսկի|url=http://ethno.asj-oa.am/552/|journal=Ազգագրական հանդէս|volume=№ 12|pages=306}}</ref>
Մամուլում («<nowiki/>[[Արձագանք (թերթ, Թիֆլիս)|Արձագանք]]<nowiki/>», «<nowiki/>[[Մշակ (թերթ, Թիֆլիս)|Մշակ]]<nowiki/>») տպագրվել են Զելինսկու՝ Նախիջևանի գավառի հայերի կենցաղին, ժողովրդական բժշկությանը, Անդրկովկասի այգեգործությանը և այլ հարցերի նվիրված հոդվածներ։ Ազգագրական ուսումնասիրություններից կարևոր են 19-րդ դարի վերջին Անդրկովկասի արքունական գյուղացիների տնտեսական վիճակին և կենցաղին նվիրված նրա աշխատությունները։ Զելինսկու ուսումնասիրությունների մեծ մասն անտիպ են։<ref name=":0">{{Cite journal|last=Երուանդունի|date=1904-03-09|title=Ստեփան Զելինսկի|url=http://ethno.asj-oa.am/552/|journal=Ազգագրական հանդէս|volume=№ 12|pages=306}}</ref>


== Երկեր ==
== Երկեր ==

11:51, 15 Հուլիսի 2020-ի տարբերակ

Ստեփան Զելինսկի
Ծնվել էօգոստոսի 13, 1847(1847-08-13)[1]
Յարըմջա, Նախիջևանի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 22, 1904(1904-10-22) (57 տարեկան)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Բնակության վայր(եր)Թբիլիսի, Երևան և Սուխում
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունազգագրագետ, տնտեսագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)Հռիփսիմյան իգական գիմնազիա
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն

Ստեփան Պավելի Զելինսկի, (օգոստոսի 1 (հ․ տ․), 1847, գյուղ Յարըմջա, Նախիջևանի ԻԽՍՀ Նախիջևանի շրջանում - 1904, հոկտեմբերի 22, Թիֆլիս), հայ ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան։

Կենսագրություն

Ծնվել է 1843 թվականի օգոստոսի 1-ին՝ ծագումով սավրեցի հայ ծնողների ընտանիքում։ Կնքվելով հայ առաքելական եկեղեցում՝ ստացել է Սամսոն անունը, սակայն հայրը ուղղափառ եկեղեցի դիմելով՝ վերստին մկրտել է և անվանել Ստեփան։

1866 թվականին ավարտել է Նախիջևանի գավառական գիմնազիան, 1870 թվականին՝ Թիֆլիսի Ալեքսանդրյան ինստիտուտը և նշանակվել Զաքաթալայի գավառական ուսումնարանի ուսուցիչ։ 1872 թվականին տեղափոխվել է Երևան՝ որպես պրոգիմնազիայի և Հռիփսիմյան օրիորդաց դպրոցի ուսուցիչ։

Տիրապետել է հայերեն, ռուսերեն, արևելյան ու եվրոպական մի քանի լեզուների։ 1883 թվականին տեղափոխվել է Սուխում, որտեղ ժանդարմական վարչությունը նրա դեմ քաղաքական մեղադրանք հարուցելով՝ ստիպել է թողնել պաշտոնը։ Որոշ ժամանակ անց Զելինսկին նշանակվել է Թիֆլիսի պետական կալվածների նախարարության պաշտոնյա։ Պաշտոնական գործերով եղել է Երևանի, Նախիջևանի, Օրդուբադի, Դարալագյազի, Զանգեզուրի, Շամախիի, Լենքորանի և այլ գավառներում, ձեռնարկել Անդրկովկասի ազգաբնակչության կենցաղին վերաբերող նյութերի հավաքմանը։[2]

1882 թվականին ռուս գրող և պատմաբան Դ․ Լ․ Մորդովցևի հետ մասնակցել է Արարատ կատարած վերելքին։ Մասնակցել է Թիֆլիսի հնախոսական ժողովի աշխատանքներին, եղել Հայոց բարեգործական ընկերության, Ռուսաց արքայական այգեգործական ընկերության Կովկասյան բաժանմունքի, Կայսերական ազգագրական ընկերության անդամ։[3]

Մահացել է 1904 թվականի հոկտեմբերի 22-ին՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո։

Մամուլում («Արձագանք», «Մշակ») տպագրվել են Զելինսկու՝ Նախիջևանի գավառի հայերի կենցաղին, ժողովրդական բժշկությանը, Անդրկովկասի այգեգործությանը և այլ հարցերի նվիրված հոդվածներ։ Ազգագրական ուսումնասիրություններից կարևոր են 19-րդ դարի վերջին Անդրկովկասի արքունական գյուղացիների տնտեսական վիճակին և կենցաղին նվիրված նրա աշխատությունները։ Զելինսկու ուսումնասիրությունների մեծ մասն անտիպ են։[2]

Երկեր

  • Մանկական խաղեր, «Արձագանք», 1890» № 5։
  • Исследование экономического быта гос․ крестьян в Зангезурском уезде․․#․, Тифлис, 1886.
  • Племенной состав, религия и происхождение гос․ крестьян Закавказского края, Свод материалов по изучению эконо–мического быта гос․ крестьян Закавказского края, т․ 1, Тифлис, 1887.
  • Экономический быт гос․ крестьян в Шорагяле Александро- польского уезда Эриванской губернии, Тифлис, 1893.
  • Народно-юридические обычаи у армян Закавказского края, Тифлис, 1899․

Ծանոթագրություններ

  1. https://avproduction.am/?ln=am&page=person&id=4051
  2. 2,0 2,1 Երուանդունի (1904-03-09). «Ստեփան Զելինսկի». Ազգագրական հանդէս. № 12: 306.
  3. Հայ (1904-09-01). «Ստեփան Զելինսկի». Լումայ. 5: 222.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 681