«Սիդերիկ պարբերություն»–ի խմբագրումների տարբերություն
չ →[[Արեգակնային համակարգ]]ի մոլորակների սիդերիկ պարբերությունները: Ռոբոտը կատարեց ուղղումներ ԱՎԶ ծրագրով |
չNo edit summary |
||
Տող 66. | Տող 66. | ||
{{cite book |
{{cite book |
||
| Author = Ալեն Կ.Ու. |
| Author = Ալեն Կ.Ու. |
||
| title = Աստղաֆիզիկական |
| title = Աստղաֆիզիկական մեծություններ |
||
| link = http://astro-archive.prao.ru/books/showBook.php?idBook=418 |
| link = http://astro-archive.prao.ru/books/showBook.php?idBook=418 |
||
| year = 1977 |
| year = 1977 |
15:18, 6 Մարտի 2012-ի տարբերակ
Սիդերիկ պտույտի պարբերություն (լատին․՝ sidus, աստղ բառից), ժամանակահատված, որի ընթացքում որևէ երկնային մարմին-արբանյակ կատարում է մեկ ամբողջական պտույտ հիմնական մարմնի շուրջ աստղերի հարաբերությամբ: «Սիդերիկ պտույտի պարբերություն» հասկացությունը օգտագործվում է Երկրի շուրջ պտտվող մարմինների համար՝ Լուսին (սիդերիկ ամիս) և արհեստական արբանյակներ, ինչպես նաև Արեգակի շուրջ պտտվող մարմինների համար՝ մոլորակներ, գիսաստղեր, և այլն:
Սիդերիկ պարբերությունը անվանում են նաև տարի: Օրինակ՝ Հրատային տարի, Նեպտունյան տարի և այլն: Այս պարագայում պետք չե մոռանալ, որ «տարի» անվան տակ կարող են լինել մի քանի հասկացություններ: Այսպես, պետք չէ շփոթլ սիդերիկ տարին (Երկրի մեկ պտույտի ժամանակահատվածը Արեգակի շուրջ) և արևադարձային տարին (այն ժամանակահատվածը, երբ տեղի է ունենում տարվա եղանակների ամբողջական փոփոխություն), որոնք իրարից տարբերվում են մոտ 20 րոպեով (այս տարբերությունը պայմանավորված է Երկրի առանցքի պերցեսիայով):
Արեգակնային համակարգի մոլորակների սիդերիկ պարբերությունները
Աղուսյակում ներառվել են նաև Լուսնի, աստերոիդների գոտու մարմինների, գաճաճ մոլորակների և Սեդնայի տվյալները:
Մոլորակ | Սիդերիկ պարբերությունը |
---|---|
Փայլածու | 87,97 օր |
Արուսյակ | 224,7 օր |
Երկիր | 1 տարի կամ 365.2564 օր[1] |
Լուսին (Երկրի շուրջ) |
27.322 օր |
Հրատ | 1,88 տարի |
Աստերոիդներ (միջինում) |
4,6 տարի |
Լուսնթագ | 11,86 տարի |
Երևակ | 29,46 տարի |
Ուրան | 84,02 տարի |
Նեպտուն | 164,78 տարի |
Պլուտոն | 248,09 տարի |
Հոմեա | 285 տարի |
Մակեմակե | 309,88 տարի |
Էրիս | 557 տարի |
Սեդնա | 12.059 տարի |
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑
Աստղաֆիզիկական մեծություններ. 1977.
{{cite book}}
: Unknown parameter|Author=
ignored (|author=
suggested) (օգնություն); Unknown parameter|link=
ignored (օգնություն)