«Ամբրոսիոս Գալֆայան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
→Արտաքին հղումներ: +Լուսինեան 1915 |
||
Տող 13. | Տող 13. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
⚫ | |||
* [http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=79 Բառգիրք հայ-գաղղիարէն], Ամբրոսիոս Գալֆայեան։ Գրավաճառանոց Լ. Հաշէթի, Փարիզ, 1861։ |
* [http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=79 Բառգիրք հայ-գաղղիարէն], Ամբրոսիոս Գալֆայեան։ Գրավաճառանոց Լ. Հաշէթի, Փարիզ, 1861։ |
||
* [http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=58 Նոր բառգիրք պատկերազարդ ֆրանսահայ], Գուիտոն Լուսինեան (Ամբրոսիոս Գալֆայեան)։ Տպագրութիւն ՄՈՐԻՍի հայր եւ որդի, Փարիզ, 1900-1903։ |
* [http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=58 Նոր բառգիրք պատկերազարդ ֆրանսահայ], Գուիտոն Լուսինեան (Ամբրոսիոս Գալֆայեան)։ Տպագրութիւն ՄՈՐԻՍի հայր եւ որդի, Փարիզ, 1900-1903։ |
||
* [http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=130 Առձեռն բառարան հայերէն աշխարհիկ լեզուէ-ֆրանսերէն], Գուիտոն Լուսինեան, Կարապետ Բասմաճեան։ Պ. Պալենց եւ Օ. Արզուման, Կ. Պոլիս, 1915։ |
|||
⚫ | |||
* [http://archive2.ankakh.com/?p=66716 ԼՈՒԶԻՆՅԱՆ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՏԱՆ ՀԱՅ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ. Խորեն (Նար Բեյ) և Ամբրոսիոս Գալֆայան եղբայրներ] |
* [http://archive2.ankakh.com/?p=66716 ԼՈՒԶԻՆՅԱՆ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՏԱՆ ՀԱՅ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ. Խորեն (Նար Բեյ) և Ամբրոսիոս Գալֆայան եղբայրներ] |
||
{{DEFAULTSORT:Գալֆայան, Ամբրոսիոս}} |
{{DEFAULTSORT:Գալֆայան, Ամբրոսիոս}} |
01:30, 6 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ամբրոսիոս Գալֆայան ֆր.՝ Ambroise Calfa | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1826[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1] |
Մահացել է | օգոստոսի 12, 1906 (79 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սուրբ Ղազար կղզի |
Մասնագիտություն | բանասեր, բառարանագիր, ուսուցիչ, պատմաբան, խմբագիր և գրող |
Աշխատավայր | Մասյաց աղավնի և Մուրադ-Ռափայելյան վարժարան |
Անդամություն | Ասիական ընկերություն[2] |
Ambroise Calfa Վիքիպահեստում |
Ամբրոսիոս Գալֆայան (նաև Գուիտոն Լուսինեան) (1826 - 1906), հայ պատմաբան, բառարանագիր։ Խորեն Գալֆայանի եղբայրն է։
Կենսագրություն
Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկի Ս. Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը և ընդունել հոգևորական կոչում։ 1855 թվականին նշանակվել է Մխիթարյան միաբանության Փարիզի վարժարանի ուսուցիչ։ Հաջորդ տարի Սարգիս Թեոդորյանի և Գաբրիել Այվազովսկու հետ հեռացել է կաթոլիկական եկեղեցուց, և երեքով Փարիզում բացել են Հայկազյան վարժարանը, որի տեսուչը եղել է ինքը։
1840-ականների վերջերից լույս են տեսել նրա պատմագրական աշխատությունները, ինչպես՝ «Պատմութիւն հին ազգաց» (1849), «Պատմութիւն միջին դարու» (1850), «Պատմութիւն ժամանակից» (1851), «Պատմութիւն սուրբ գրոց», «Նոր ընթերցարան» (Փարիզ, 1861), «Պատմութիւն ընդհանուր ազգաց» (հինգ հատոր) և այլն։ 1855-1858 թվականներին Գաբրիել Այվազովսկու հետ խմբագրել է «Մասյաց աղավնի» պարբերականը։ Միառժամանակ աշխատել է Թեոդոսիայի ազգային վարժարանում, ապա նորից վերադարձել Ֆրանսիա, թողել հոգևորական կոչումը, ամուսնացել է մի հարուստ ազնվական ֆրանսուհու հետ, ազգանունը փոխել Լուսինյան։ Հետագայում ձեռնարկել է ֆրանս-հայերեն մի մեծ բառարանի պատրաստմանը, հրատարակել «Նոր բառգիրք Ֆրանսահայ» վերնագրով (Ա հատ., Փարիզ, 1900, Բ հատ., 1903), որը հայտնի է Լուսինյան բառարան անունով[3]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 221.
Արտաքին հղումներ
- Բառգիրք հայ-գաղղիարէն, Ամբրոսիոս Գալֆայեան։ Գրավաճառանոց Լ. Հաշէթի, Փարիզ, 1861։
- Նոր բառգիրք պատկերազարդ ֆրանսահայ, Գուիտոն Լուսինեան (Ամբրոսիոս Գալֆայեան)։ Տպագրութիւն ՄՈՐԻՍի հայր եւ որդի, Փարիզ, 1900-1903։
- Առձեռն բառարան հայերէն աշխարհիկ լեզուէ-ֆրանսերէն, Գուիտոն Լուսինեան, Կարապետ Բասմաճեան։ Պ. Պալենց եւ Օ. Արզուման, Կ. Պոլիս, 1915։
- Բառգիրք հայ-գաղղիարէն, Ամբրոսիոս Գալֆայեան։ Էլեկտրոնային բառարան (1861)
- ԼՈՒԶԻՆՅԱՆ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՏԱՆ ՀԱՅ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ. Խորեն (Նար Բեյ) և Ամբրոսիոս Գալֆայան եղբայրներ