«Անձնակազմ (ֆիլմ, 1979)»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Անձնակազմ''' (ռուս.՝ Экипаж), խորհրդային երկմասանոց գեղարվեստական կինոնկար,...»: |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Ֆիլմ |
|||
| բնօրինակ անվանում = Экипаж |
|||
}} |
|||
'''Անձնակազմ''' ([[ռուսերեն|ռուս.]]՝ Экипаж), [[ԽՍՀՄ|խորհրդային]] երկմասանոց գեղարվեստական [[կինոնկար]], որն ընդգրկում է ֆիլմ-աղետին բնորոշ տարրեր<ref>[http://cinemafirst.ru/лидеры-кинопроката-ссср-мосфильм/ Лидеры кинопроката СССР. «Мосфильм»]</ref>: Կինոնկարը նկարահանվել է [[Ալեքսանդր Միտտա]]յի կողմից՝ [[1979]] թվականին: [[1980]] թվականի կինովարձույթում այն զբաղեցնում էր վեցերորդ հորիզոնականը՝ ավելի քան 71,1 միլիոն հանդիսատես: Ֆիլմի առաջին մասը կենցաղային [[մելոդրամա]] էր, իսկ երկրորդը՝ ֆիլմ-աղետ<ref>[http://gazeta.aif.ru/online/superstar/49/32_01?print Как снимали «Экипаж»] «АиФ» Суперзвёзды, выпуск 19 (49) от 4 октября 2004 г.</ref>: |
'''Անձնակազմ''' ([[ռուսերեն|ռուս.]]՝ Экипаж), [[ԽՍՀՄ|խորհրդային]] երկմասանոց գեղարվեստական [[կինոնկար]], որն ընդգրկում է ֆիլմ-աղետին բնորոշ տարրեր<ref>[http://cinemafirst.ru/лидеры-кинопроката-ссср-мосфильм/ Лидеры кинопроката СССР. «Мосфильм»]</ref>: Կինոնկարը նկարահանվել է [[Ալեքսանդր Միտտա]]յի կողմից՝ [[1979]] թվականին: [[1980]] թվականի կինովարձույթում այն զբաղեցնում էր վեցերորդ հորիզոնականը՝ ավելի քան 71,1 միլիոն հանդիսատես: Ֆիլմի առաջին մասը կենցաղային [[մելոդրամա]] էր, իսկ երկրորդը՝ ֆիլմ-աղետ<ref>[http://gazeta.aif.ru/online/superstar/49/32_01?print Как снимали «Экипаж»] «АиФ» Суперзвёзды, выпуск 19 (49) от 4 октября 2004 г.</ref>: |
||
11:24, 24 Մարտի 2019-ի տարբերակ
Անձնակազմ ռուս.՝ Экипаж | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ֆիլմ աղետի մասին |
Թեմա | օդագնացություն |
Թվական | 1979 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Միտտա |
Սցենարի հեղինակ | Յուլի Դունսկի, Վալերի Ֆրիդ և Ալեքսանդր Միտտա |
Դերակատարներ | Գեորգի Ժժենով, Լեոնիդ Ֆիլատով[1], Ալեքսանդրա Յակովլևա, Գերման Յուշկո, Անատոլի Վասիլև և Ելենա Կորենևա |
Օպերատոր | Վալերի Շուվալով |
Երաժշտություն | Ալֆրեդ Շնիտկե |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 124 րոպե |
Անձնակազմ (ռուս.՝ Экипаж), խորհրդային երկմասանոց գեղարվեստական կինոնկար, որն ընդգրկում է ֆիլմ-աղետին բնորոշ տարրեր[2]: Կինոնկարը նկարահանվել է Ալեքսանդր Միտտայի կողմից՝ 1979 թվականին: 1980 թվականի կինովարձույթում այն զբաղեցնում էր վեցերորդ հորիզոնականը՝ ավելի քան 71,1 միլիոն հանդիսատես: Ֆիլմի առաջին մասը կենցաղային մելոդրամա էր, իսկ երկրորդը՝ ֆիլմ-աղետ[3]:
Սյուժե
Ֆիլմի գործողություններն ընթանում են ԽՍՀՄ-ում, 1970-ականների վերջերին: Գլխավոր հերոսները «Աերոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող Տու-154Բ ուղևորատար ինքնաթիռի անձնակազմի անդամներն են, ովքեր իրականացնում են միջազգային չվերթեր: Անձնակազմի հրամանատար Անդրեյ Տիմչենկոյի ընտանիքում խնդիրներ կան: Նրա ուսանողուհի դուստրը՝ Նատաշան, հղիացել էր, սակայն ամուսնանալ չէր ուզում: Չնայած ծանր ընթացող հղիությանը, այնուամենայնիվ որոշում է ծննդաբերել:
Անձնակազմի մյուս անդամը բորտինժեներ Իգոր Սկվորցովն էր, ով հրապուրիչ կնամոլ էր և մեկը մյուսի հետևից փոխում էր աղջիկներին: Այդպես նա հրապուրում է նաև ուղեկցորդուհի Թամարային, ով նրա հին ընկերոջ՝ Անդրեյ Տիմչենկոյի թոռնուհին էր: Աղջիկն իրականում սիրահարվում է Իգորին, սակայն վերջինս չի ցանկանում ընտանիք կազմել: Բացի այդ, Իգորի նախկին սիրուհիներից մեկը վարկաբեկում է նրան Թամարայի առջև և Թամարան լքում է Իգորին: Վերջինս առաջարկություն է անում Թամարային, սակայն մերժում է ստանում: Անդրեյ Տիմչենկոն Իգորին սրիկա է համարում և զգուշացնում, որ նա այդ անձնակազմի հետ թռչելու է վերջին անգամ:
Մոսկվայում Իգոր Սկվորցովը պատահաբար հանդիպում է Վալենտին Նենարոկովին, ով իրենց անձնակազմի նախկին անդամներից էր և ընտանիքում լուրջ խնդիրներ ուներ: Վալենտինն ամուսնանալով, հեռացել էր ավիաջոկատից՝ փոքր ավիացիա և ուղղաթիռի օդաչու էր, սակայն ընտանեկան կյանքը չէր դասավորվել՝ կնոջ հետ մշտական վեճերի պատճառով: Նրա որդին, ընտանեկան ծանր դրության պայմաններում տառապում էր կակազությամբ: Վալենտինն ամուսնալուծվում է և դատարանի որոշմամբ որդին մնում է մոր հետ: Ամուսնալուծությունից հետո կինը խոստովանում է, որ երբեք չի սիրել Վալենտինին: Հերթական բուժզննումից հետո, առողջական խնդիրների պատճառով երկրորդ օդաչուին դուրս են գրում և Սկվորցովի խնդրանքով Տիմչենկոն օգնում է Նենարոկովին՝ վերադառնալ մեծ ավիացիա:
Օդանավի անձնակազմը, արդեն իսկ նոր երկրորդ օդաչու Նենարոկովի հետ, առաջադրանք է ստանում իրագործել բարդ չվերթ՝ դեպի երկրաշարժից տուժած նավթագործների լեռնային Բիդրի քաղաքը[4], որպեսզի տարհանեն այնտեղ գտնվող խորհրդային աշխատակիցներին: Այդ ժամանակ երկրաշարժը կրկնվում է: Օդանավակայանի շուրջը, որտեղ վայրէջք էր կատարել ինքնաթիռը, ամեն-ինչ այրվում էր ու փլուզվում, մարդիկ սարսափահար են և հանկարծ խուճապ է սկսվում: Թռիչքուղին վնասվել էր և թռչելն անհնարին էր դարձել: Ստորերկրյա ցնցումներից առաջացած սելավային հորձանուտը ավերում է նավթավերամշակման գործարանը, որը գտնվում էր լեռներում և վառվող նավթանյութերի հեղեղները հոսում են դեպի օդանավակայան: Տիմչենկոն թռչելու որոշում է կայացնում: Վառվող նավթի հեղեղները լցվում են օդանավակայանի տարածք և ինքնաթիռն օդ է բարձրանում վերջին վայրկյաններին: Թռիչքի պահին լուսավորության ընկնող հենասյունը վնասում է ինքնաթիռի պոչային մասը, որի պատճառով արգելափակվում է բարձրության ղեկը և օդանավի իրանի վրա ճեղք է գոյանում՝ վերացնելով սրահի հերմետիկությունը:
Նենարոկովն ու Սկվորցովը հատում են հերմետիկ նավակողքը և հերթականությամբ մոտենում վնասված մասերին: Նրանց հաջողվում է ազատել բարձրության ղեկը, սակայն իրանի ճեղքվածքը շարունակում է մեծանալ: Վառելիքի պակասի պատճառով անձնակազմի հրամանատարը որոշում է վայրէջք կատարել Շերեմետևո օդանավակայանում՝ անտեսելով եղանակային վատ պայմանները: Այնտեղ արդեն պատրաստ էին ընդունելու վնասված ինքնաթիռի վթարային վայրէջքը: Արգելակման պահին ինքնաթիռի պոչային հատվածը պոկվում է, սակայն անձնակազմը բարեհաջող կերպով կարողանում է ավարտին հասցնել այդ դժվարագույն չվերթը:
Անձնակազմը բուժզննում է անցնում և Տիմչենկոյին արգելում են հետագայում թռչել: Վերջինս սրտի նոպա է ունենում: Հոսպիտալում նրան այցելում է անձնակազմը: Սկվորցովն հայտնում է, որ ամուսնանում է Թամարայի հետ: Ֆիլմի վերջում ցուցադրվում է Տու-134 ինքնաթիռի թռիչքը, որտեղ ուղեկցորդուհի Թամարայի ձայնը հայտարարում է, որ օդանավի հրամանատարն է Վալենտին Գեորգիևիչ Նենարոկովը:
Դերասանական կազմ
Դերակատար | Կերպար |
---|---|
Գեորգի Ժժենով | Անդրեյ Տիմչենկո, անձնակազմի հրամանատար |
Անատոլի Վասիլև | Վալենտին Նենարոկով, երկրորդ օդաչու |
Լեոնիդ Ֆիլատով | Իգոր Սկվորցով |
Ալեքսանդրա Յակովլևա | Թամարա |
Իրինա Ակուլովա | Ալևտինա, Նենարոկովի կինը |
Եկատերինա Վասիլևա | Աննա, Տիմչենկոյի կինը |
Գալինա Գլադկովա | Նատաշա, Տիմչենկոյի դուստրը |
Կոմակի Կուրիհարա | Կումիկո Մորիմիցու, պատանդուհի |
Ելենա Կորենևա | Նոննա, Սկվորցովի նախկին սիրուհին |
Նկարահանող խումբ
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Յուլի Դունսկի, Վալերի Ֆրիդ, Ալեքսանդր Միտտա | սցենարիստ |
Ալեքսանդր Միտտա | ռեժիսոր |
Վալերի Շուվալով | օպերատոր |
Ալֆրեդ Շնիտկե | կոմպոզիտոր |
Մրցանակներ
- 1980 թվականին XXIII Համամիութենական կինոփառատոնում (Դուշանբե), ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին[5]:
- 1980 թվականին Դուշանբեում կայացած Համամիութենական կինոփառատոնում ֆիլմի կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն արժանացել է հատուկ մրցանակի:
- 1981 թվականին ֆիլմն արժանացել է Չեխոսլովակիայում կայացած աշխատավորների կինոփառատոնի գլխավոր մրցանակին:
Ծանոթագրություններ
- ↑ http://stopklatka.pl/film/samolot-w-plomieniach
- ↑ Лидеры кинопроката СССР. «Мосфильм»
- ↑ Как снимали «Экипаж» «АиФ» Суперзвёзды, выпуск 19 (49) от 4 октября 2004 г.
- ↑ Город вымышленный, географически находится где-то на юго-востоке от европейской части СССР
- ↑ КИНО: Энциклопедический словарь, главный редактор С. И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, стр. 83.
|