Նոր էջ «{{Տաքսոտուփ | name = Ջրոսպ փոքր | image file = Eendekroos dicht bijeen.JPG | image title = | image descr = Ջրոսպ փոքր | regnum = Բույսեր |divis...»:
Ջրի մակերեսին լողացող, փոքր բազմամյա շատ պարզ կառուցվածքով խոտաբույս է։ Կազմված է բաց կանաչ, տերևանման, տափակ, ձվաձև կամ էլիպսաձև թիթեղից՝ 1-2 սմ տրամագծով ֆրոնդից, որից դուրս է գալիս միայնակ բարակ թելանման արմատը։ Ծաղկաբույլը կազմված է 1 վարսանդային և 1-2 առէջային ծաղիկներից։ Միասեռ ծաղիկները չունեն ծաղկապատ։ Վարսանդային ծաղիկն ունի կարճ սռնակ և սպի։ Առէջային ծաղիկների երկբույն փոշանոթը ամրացած է բարակ առէջաթելին։ Բույսը հազվադեպ է ծաղկում։
Բուժական նպատակներով օգտագործվում է ամբողջ բույսը, որը պարունակում է անտոցիաններ, ֆլավոնոիդներ, միկրոտարրեր, մեծ քանակությամբ սպիտակուցներ, C վիտամին և այլն։ Բույսի պատրաստուկներն ունեն միզամուղ, կապող, ճիճվամուղ,ցավազրկող, հակաբորբոքային, լեղամուղ ազդեցություն[1]։
Ծանոթագրություններ
↑Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN9789939834689.