«Կապի գաղութ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Sigma'am տեղափոխեց էջը «Քեյփ գաղութ»-ից «Կապի գաղութ»: Ըստ քննարկման
չ -անվանափոխություն
Տող 1. Տող 1.
{{անվանափոխություն|Հայերենում ընդունված է Կապի գաղութ անվանումը}}
{{Պատմական երկիր
{{Պատմական երկիր
| Անվանում = Kaapkolonie<br>Kaap de Goede Hoop<br /><small>Քեյփ գաղութ</small>
| Անվանում = Kaapkolonie<br>Kaap de Goede Hoop<br /><small>Քեյփ գաղութ</small>
| Քարտեզ = [[Պատկեր:The Cape Colony - 1878.jpg|250px]]
| Քարտեզ = [[Պատկեր:The Cape Colony - 1878.jpg|250px]]
}}
}}
'''Քեյփ գաղութ''' ({{lang-nl|Kaapkolonie}} հոլանդերենից՝ «Kaap de Goede Hoop»` [[Բարեհուսո հրվանդան]], նաև {{lang-en|Cape Colony}}), առաջին հոլանդական վերաբնակեցված գաղութը [[Հարավային Աֆրիկա]]յում [[Քեյփթաուն|Կապստադ]] կենտրոնով, այնուհետև` անգլիական տիրապետություն (քաղաքը վերանվանվել է [[Քեյփթաուն]]): Հիմնադրվել է հոլանդացի ծովագնաց [[Յան վան Ռիբեկ]]ի կողմից 1652 թվականին [[Բարեհուսո հրվանդան]]ի մոտակայքում գտնվող հարմարավետ ծովածոցում, [[Հոլանդական արևելահնդկական ընկերություն|Հոլանդական Օստ Ինդիա ընկերության]] ղեկավարությամբ: Քեյփ գաղութը դարձել է [[Հոլանդական կայսրություն|հոլանդական գաղութների]] լավագույն նախագծերից մեկը և լավագույն եվրոպական վերաբնակեցման ծրագիրը [[Աֆրիկա|աֆրիկյան մայրցամաքում]]: [[Հոլանդացիներ]]ը, ինչպես նաև նրանց միացած [[գերմանացիներ]]ը և [[ֆրանսիացի]] հուգենոտներն Աֆրիկայում կազմավորեցին նոր սպիտակ ժողովուրդ, աֆրիկաներներ (նաև [[բուրեր]]) շուրջ 3 միլիոն թվաքանակով: [[Հոլանդերեն]] լեզվի հիմքի վրա այստեղ ձևավորվեց նոր լեզու [[աֆրիկաանս]]ը: 1806 թվականին գաղութը գրավեց [[Մեծ Բրիտանիա]]ն: Այդ ժամանակից ի վեր Քեյփ գաղութում աստիճանաբար սկսեց աճել Բրիտանական կղզիների բնակչության թվաքանակը:
'''Կապի գաղութ''' ({{lang-nl|Kaapkolonie}} հոլանդերենից՝ «Kaap de Goede Hoop»` [[Բարեհուսո հրվանդան]], նաև {{lang-en|Cape Colony}}), առաջին հոլանդական վերաբնակեցված գաղութը [[Հարավային Աֆրիկա]]յում [[Քեյփթաուն|Կապստադ]] կենտրոնով, այնուհետև` անգլիական տիրապետություն (քաղաքը վերանվանվել է [[Քեյփթաուն]]): Հիմնադրվել է հոլանդացի ծովագնաց [[Յան վան Ռիբեկ]]ի կողմից 1652 թվականին [[Բարեհուսո հրվանդան]]ի մոտակայքում գտնվող հարմարավետ ծովածոցում, [[Հոլանդական արևելահնդկական ընկերություն|Հոլանդական Օստ Ինդիա ընկերության]] ղեկավարությամբ: Քեյփ գաղութը դարձել է [[Հոլանդական կայսրություն|հոլանդական գաղութների]] լավագույն նախագծերից մեկը և լավագույն եվրոպական վերաբնակեցման ծրագիրը [[Աֆրիկա|աֆրիկյան մայրցամաքում]]: [[Հոլանդացիներ]]ը, ինչպես նաև նրանց միացած [[գերմանացիներ]]ը և [[ֆրանսիացի]] հուգենոտներն Աֆրիկայում կազմավորեցին նոր սպիտակ ժողովուրդ, աֆրիկաներներ (նաև [[բուրեր]]) շուրջ 3 միլիոն թվաքանակով: [[Հոլանդերեն]] լեզվի հիմքի վրա այստեղ ձևավորվեց նոր լեզու [[աֆրիկաանս]]ը: 1806 թվականին գաղութը գրավեց [[Մեծ Բրիտանիա]]ն: Այդ ժամանակից ի վեր Քեյփ գաղութում աստիճանաբար սկսեց աճել Բրիտանական կղզիների բնակչության թվաքանակը:


== Բրիտանական հսկողություն ==
== Բրիտանական հսկողություն ==

18:58, 9 Օգոստոսի 2018-ի տարբերակ

Kaapkolonie
Kaap de Goede Hoop
Քեյփ գաղութ
 
Քարտեզ

Կապի գաղութ (հոլ.՝ Kaapkolonie հոլանդերենից՝ «Kaap de Goede Hoop»` Բարեհուսո հրվանդան, նաև անգլ.՝ Cape Colony), առաջին հոլանդական վերաբնակեցված գաղութը Հարավային Աֆրիկայում Կապստադ կենտրոնով, այնուհետև` անգլիական տիրապետություն (քաղաքը վերանվանվել է Քեյփթաուն): Հիմնադրվել է հոլանդացի ծովագնաց Յան վան Ռիբեկի կողմից 1652 թվականին Բարեհուսո հրվանդանի մոտակայքում գտնվող հարմարավետ ծովածոցում, Հոլանդական Օստ Ինդիա ընկերության ղեկավարությամբ: Քեյփ գաղութը դարձել է հոլանդական գաղութների լավագույն նախագծերից մեկը և լավագույն եվրոպական վերաբնակեցման ծրագիրը աֆրիկյան մայրցամաքում: Հոլանդացիները, ինչպես նաև նրանց միացած գերմանացիները և ֆրանսիացի հուգենոտներն Աֆրիկայում կազմավորեցին նոր սպիտակ ժողովուրդ, աֆրիկաներներ (նաև բուրեր) շուրջ 3 միլիոն թվաքանակով: Հոլանդերեն լեզվի հիմքի վրա այստեղ ձևավորվեց նոր լեզու աֆրիկաանսը: 1806 թվականին գաղութը գրավեց Մեծ Բրիտանիան: Այդ ժամանակից ի վեր Քեյփ գաղութում աստիճանաբար սկսեց աճել Բրիտանական կղզիների բնակչության թվաքանակը:

Բրիտանական հսկողություն

Քեյփ գաղութի քարտեզ, 1809 թվական

1795-1803 թվականներին Քեյփ գաղութը գրավվեց Մեծ Բրիտանիայի կողմից` ձգտելով կանխել Ֆրանսիայի ամրապնդումը հոլանդական ռեսուրսների հաշվին, քանի որ Ֆանսիան գրավել էր Նիդերլանդները: 1803-1806 թվականներին հոլանդական իշխանությունները վերականգնեցին իրենց վերահսկողությունը Քեյփի նկատմամբ, քանի որ այն կարևոր օղակ էր հոլանդական ծովային առևտրի և Օստ Ինդիայի (այժմ` Ինդոնեզիա) գաղութացման ընթացքում: Գիտակցելով տարածաշրջանի բացառիկ ռազմավարական նշանակությունն առաջին օկուպացիայի ընթացքում` բրիտանացիները ձգտում էին նորից ետ ստանալ այն: 1806 թվականին Քեյփ գաղութը նորից գրավվեց Մեծ Բրիտանիայի կողմից, Նապոլեոնի ֆրանսիական ագրեսիայի սկսվելու պատրվակով: 1814 թվականին Վիեննայի վեհաժողովը գաղութը փոխանցեց Մեծ Բրիտանիային «մշտական օգտագործման»: Քեյփ գաղութի Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ վերջնական անցումը ամրապնդվեց 1914 թվականի Լոնդոնյան Անգլո-հոլանդական կոնվենցիայի միջոցով:

Դրանից հետո Նիդերլանդներն այդպես էլ չկարողացավ վերականգնել կորուստը և վերածվեց երկրորդ կարգի գաղութային տիրության, կախված լինելով Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: 1835-1845 թվականներին բողոքելով բրիտանական տիրապետության դեմ, շուրջ 15 հազար աֆրիկաներներ լքեցին Քեյփի գաղութի տարածքը , դեպի Հարաֆային Աֆրիկայի հարավ արևելյան ափերը և կենտրոնական շրջաններ միգրացիայի ժամանակ: Այստեղ նրանք ստեղծեցին իրենց պետությունները` Օրանժ ակախ պետություն և Հարավաֆրիկյան Հանրապետություն (Տրանսվալ)[1]:

Ինքնավարության ուղին

1872 թվականին նահանգապետի կողմից նշանակված կառավարության փոխարեն, գաղութը ձեռք բերեց սեփական պատասխանատու կառավարություն կազմավորելու իրավունք: Առաջին վարչապետ դարձավ Ջոն Մոլտենոն: Այդ պահից էլ սկսվեց գաղութի քաղաքական ինքնավարության ուղին:

Աֆրիկայի գաղութային բաժանում

Քեյփ գաղութը (մշված է կարմիրով), 1890 թվական

Գաղութի տարածքը մշտապես ընդլայնվում էր աֆրիկացիների, բուշմենների, հոտենտոտների և բանտու ժողովուրդների հողերի հաշվին: Բուրերի և անգլիացի գաղութարարների նվաճողական պատերազմների արդյունքում Քեյփ գաղութի արևելյան սահմանները 1894 թվականին հասան Ումտավունա գետին: 1895 թվականին գաղութի կազմի մեջ ընդգրկվեցին 1884-1885 թվականներին բռնակցման եթարկված թսվանայի հարավային մասի հողերը: Պակաս արյունալի չէին եվրոպացիների միջև հակամարտությունները, 1899-1902 թվականների անգլոբուրական պատերազմի արդյունքում բուրական հանրապետությունը կորցրեց իր անկախությունը: Աֆրիկաներների դիմադրությունը ճնշելու նպատակով, անգլիացիները պատմության մեջ առաջին անգամ ստեղծեցին համակենտրոնացման ճամբարներ: 1890 թվականին անգլիացիները կտրուկ վերջնագիր ներկայացրին Պորտուգալիային, որով վերջ դրվեց Աֆրիկայում երկրորդ Բրազիլիա ստեղծելու, Անգոլան և Մոզամբիկը մեկ կայսրության մեջ միավորելու պորտուգալացիների երազանքներին (տես` Վարդագույն քարտեզ): 1910 թվականին ՀԱՄ (Հարավաֆրիկյան Միություն) դոմինիոնի (1961 թվականից` ՀԱՀ) ստեղծումից հետո Քեյփի գաղութը մտավ նրա կազմի մեջ: 1994 թվականին Քեյփի հսկայական գավառը բաժանվեց երեք նոր գավառների, Հյուսիսային Քեյփ գավառ, Արևմտյան Քեյփ գավառ և Արևելյան Քեյփ գավառ:

Ժողովրդագրություն

1904 մարդահամար

Բնակչության թվաքանակը 1904 թվականի մարդահամարի համար: Աղբյուր[2]՝

Բնակչության խումբ Թվաքանակ Տոկոս
(%)
Սևամորթներ 1,424,787 59.12
Սպիտակ հարավաֆրիկացիներ 579,741 24.05
Գունավոր (ոչ սպիտակամորթ) 395,034 16.39
Ասիացի հարավաֆրիկացիներ 10,242 0.42
Ընդհանուր 2,409,804 100.00

Գրականություն

  • Beck, Roger B. (2000). The History of South Africa. Westport, CT: Greenwood. ISBN 0-313-30730-X.
  • Davenport, T. R. H., and Christopher Saunders (2000). South Africa: A Modern History, 5th ed. New York: St. Martin's Press. ISBN 0-312-23376-0.
  • Elbourne, Elizabeth (2002). Blood Ground: Colonialism, Missions, and the Contest for Christianity in the Cape Colony and Britain, 1799–1853. McGill-Queen's University Press. ISBN 0-7735-2229-8.
  • Le Cordeur, Basil Alexander (1981). The War of the Axe, 1847: Correspondence between the governor of the Cape Colony, Sir Henry Pottinger, and the commander of the British forces at the Cape, Sire George Berkeley, and others. Brenthurst Press. ISBN 0-909079-14-5.
  • Mabin, Alan (1983). Recession and its aftermath: The Cape Colony in the eighteen eighties. University of the Witwatersrand, African Studies Institute.
  • Ross, Robert, and David Anderson (1999). Status and Respectability in the Cape Colony, 1750–1870 : A Tragedy of Manners. Cambridge University Press. ISBN 0-521-62122-4.
  • Theal, George McCall (1970). History of the Boers in South Africa; Or, the Wanderings and Wars of the Emigrant Farmers from Their Leaving the Cape Colony to the Acknowledgment of Their Independence by Great Britain. Greenwood Press. ISBN 0-8371-1661-9.
  • Van Der Merwe, P.J., Roger B. Beck (1995). The Migrant Farmer in the History of the Cape Colony. Ohio University Press. ISBN 0-8214-1090-3.
  • Worden, Nigel, Elizabeth van Heyningen, and Vivian Bickford-Smith (1998). Cape Town: The Making of a City. Cape Town: David Philip. ISBN 0-86486-435-3.

Ծանոթագրություններ

  1. Капская колония или Капская земля
  2. Smuts I: The Sanguine Years 1870–1919, W.K. Hancock, Cambridge University Press, 1962, pg 219